Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Գիտե՞ք, որ...

110 տարի առաջ` մայիսի 3-ին, , ամերիկացի գյուտարար Ջորջ Պարկերը արտոնագրեց իր առաջին գրելու գրիչը

110 տարի առաջ` մայիսի 3-ին, , ամերիկացի գյուտարար Ջորջ Պարկերը արտոնագրեց իր առաջին գրելու գրիչը

Ջորջ Սեֆֆորդ Պարկերը ծնվել է 1863թ. Վիսկոնսինի նահանգում: 17 տարեկան հասակում սկսում է աշխատել հեռագրային դպրոցում (որտեղ հետագայում բացում է իր երեք հիմնական արտադրական ձեռնարկություններից առաջինը): 

 

Պատասխանելով դպրոցում աշխատանքի ընդունվելու մասին գովազդին` նա աշխատանքի համար խնայում է 55 դոլար և մեկ տարի անց հայտնվում նահանգում: Ցածր աշխատավարձի բարձրացման հասնելու համար` Ջորջ Պարկերը դառնում է փետուրավոր գրիչների վաճառքի «The John Holland Fountain Pen Company» ընկերության «գործակալ»: Հիմնականում նա այդ գրիչները վաճառում էր իր ուսանողներին: 

Այն ժամանակվա շատ գրիչների նման, այս փետուրավոր գրիչները հաճախ տուժում էին տեխնիկական թերություններից և մշտական խնամքի ու նորոգման կարիք էին ունենում: Իր ուսանողներից բազմաթիվ բողոքներ ստանալով՝ Ջորջ Պարկերն իրեն պարտավոր էր զգում վերանորոգելու դրանք, և նրա հեղինակությունը հետվաճառքային  ծառայության շնորհիվ սկսում է աճել:

 

Նա հավաքում էր բոլոր անորակ գրիչները, վերանորոգում, ապա վերադարձնում ուսանողներին: Վերջիվերջո, Ջորջ Պարկերը որոշում է կայացնում, որ նա, այդ թերությունները վերացնելու փոխարեն, պետք է դրանք արմատախիլ անի: Այդ պատճառով, մեխանիզմների մասին իր գիտելիքներով զինված, նա նախագծեց և վերջապես հավաքեց իր սեփական փետուրե գրիչը: 

 

Մեկ տարի չանցած Ջորջ Սե Սեֆֆորդ Պարկերն արդեն գրիչների ձեռնարկատիրական գործունեությամբ էր զբաղվում: 1888թ. «Parker Pen Company»-ին իր առջև նպատակ է դնում լավագույն գրիչն արտադրել: 

 

1904թ. ընկերությունը մշակում և մայիսի 3-ին արտոնագրում է թանաքի հավաքման մեխանիկական համակարգով (որն իրենից սովորական ռետինե պարկ էր ներկայացնում) առաջին գրելու գրիչը: Իսկ 1906թ. շուկայում հայտնվեց EMBLEM գրիչը` վրան գաղտնի կազմակերպությունների նշաններով: 

 

Այս գրիչը B-to-B ուղության այսօրվա արտադրանքի նախահայրը հանդիսացավ (նմուշ՝ նախատեսված կորպորատիվ շուկաների համար): 

 

Գերազանցության ավանդույթին հետևելով, ինչի հիմքը դրվել էր դեռ այն ժամանակ, երբ Ջորջ Պարկերը որոշեց «ինչ-որ բան լավ» անել, ժամանակի ընթացքում ընկերությունն իր ապրանքանիշի համար ժառանգած հպարտությունը միայն բազմապատկեց:. Ջորջ Պարկերի ամբողջ պատմությունը՝  ուսուցչից մինչև գրիչ պատրաստող և ընկերության հիմնադիր, իր բավականին համեստ սկզբով դասական իրական պատմություն դարձավ այն բանի մասին, թե ինչպես մեկ մարդու վճռականությունը և հմտությունը մի ամբողջ ոլորտ ստեղծեցին:

Սկզբնաղբյուր. calend.ru
Աղբյուր. med-practic.com
Լուսանկարը. magmens.com
Հոդվածի հեղինակային (այլ սկզբնաղբյուրի առկայության դեպքում՝ էլեկտրոնային տարբերակի) իրավունքը պատկանում է med-practic.com կայքին
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ