Գիտե՞ք, որ...
1889թ. մարտի 31-ին, 125 տարի առաջ, Փարիզում տեղի ունեցավ Էյֆելյան աշտարակի հանդիսավոր բացումը
1889թ. այս օրը նախագծող Գուստավ Էյֆելը աշտարակի գագաթին ֆրանսիական դրոշը բարձրացրեց: Այսօր Էյֆելյան աշտարակը Փարիզի ամենաճանաչված ճարտարապետական տեսարժան վայրն է: Այն ամբողջ աշխարհում հայտնի է որպես Ֆրանսիայի խորհրդանիշ: Նախագծողն ինքն այն ուղղակի 300 մետրանոց աշտարակ անվանեց:
Էյֆելյան աշտարակն ի սկզբանե որպես ժամանակավոր կառույց էր նախատեսված: Նրա նպատակը 1889թ. փարիզյան Համաշխարհային ցուցահանդեսին որպես մուտքային կամար ծառայելն էր: Ծրագրվում էր ցուցահանդեսից քսան տարի անց աշտարակը քանդել: Բայց կառույցի վերևում տեղակայված ռադիոալեհավաքները կառույցին փրկեցին նախատեսված քանդումից:
Ֆրանսիական իշխանությունները Ֆրանսիական հեղափոխության հարյուրամյակի կապակցությամբ որոշեցին համաշխարհային ցուցահանդես կազմակերպել: Փարիզի քաղաքային վարչությունը հայտնի ճարտարապետ Գուստավ Էյֆելին դիմեց, որպեսզի վերջինս համապատասխան առաջարկ անի: Էյֆելը քննարկման համար իր 300 մետրանոց երկաթե աշտարակի գծագրերը ներկայացրեց, որոնք մինչ այդ պահը փոշոտվում էին իր սեղանին: Իսկ 1884թ. սեպտեմբերի 18-ին Էյֆելն իր աշխատակիցների հետ միասին նախագծի արտոնագիրը ստացավ:
1886թ. մայիսի 1-ին ճարտարապետական և ճարտարագիտական նախագծերի մրցույթ բացվեց, որտեղ պետք է որոշվեր ապագա Համաշխարհային ցուցահանդեսի ճարտարապետական տեսքը: Այս մրցույթին 107 թեկնածու էր մասնակցում, բայց աշխատանքների մեծ մասն այս կամ այլ չափով կրկնում էր Էյֆելի կողմից առաջարկված աշտարակի նախագիծը: Արդյունքում Էյֆելի նախագիծը չորս հաղթողներից մեկը դարձավ: Այդ ժամանակ Էյֆելը վերջնական փոփոխությունները կատարեց՝ գտնելով ոսկե միջինը նախնական զուտ ճարտարագիտական կառույցի հատակագծի և դեկորատիվ տարբերակների միջև:
Վերջիվերջո հանձնաժողովը կանգ առավ Էյֆելի ծրագրի վրա: Մրցույթում առաջին տեղը զբաղեցնելով՝ Էյֆելը ոգևորված բացականչեց. «Ֆրանսիան կլինի միակ երկիրը, որը 300 մետրանոց դրոշակաձող կունենա»:
Բացումից հետո ավելի քան քառասուն տարի Էյֆելյան աշտարակը աշխարհում ամենաբարձր կառույցն էր, գրեթե երկու անգամ բարձր էր այն ժամանակվա ամենաբարձր կառույցներից՝ Քեոփսի բուրգերից, Քյոնի և Ուլմերի տաճարներից: Բայց 1930թ.ն նրան գերազանցեց Նյու-Յորքի Քրայսլեր Բիլդինգը:
31.03.2014 Կարդացեք նաև
03.03.2025
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
-
Ժողովրդական դեղամիջոցներ
-
Հղիություն. 4-րդ ամիս
-
Հղիություն. 7-րդ ամիս
-
«Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
-
Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
-
Հղիություն. 6-րդ ամիս
-
Ամուսնական առաջին գիշերը
-
Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
-
Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
-
Ընկերության մասին
-
Ինչպես ազատվել անցանկալի մազերից
-
Դդում
-
Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
-
Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
-
Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
-
Սեռական գրգռում
-
Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
-
Հղիություն. 1-ին ամիս
-
Չիչխանի օգտակար հատկությունները
-
Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
-
Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
-
Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
-
Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
-
Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
-
Դիմակներ` մազերի համար
-
Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
-
Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
-
Ընտրություն ըստ հորոսկոպի
-
Հղիությունը և նախապատրաստվելը դրան
-
Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
-
Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
-
Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
-
Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
-
Էկզեմայի տեսակները և բուժումը
-
Իրիդիոսքրինինգ
-
ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
-
Գամմա-դանակը նշտարի փոխարեն















Գիտական բժշկություն
Հիվանդություններ
Ավանդական բժշկություն
Առողջ ապրելակերպ
Կոսմետոլոգիա
Բժշկական իրավունք
Ալգորիթմեր, թեստեր
Թվեր, փաստեր, դեպքեր
Պատմական խրոնիկա
Աֆորիզմներ
Կարիերային սանդուղքով
Երեխա
Կին
Տղամարդ
Ռեյթինգային համակարգ