Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Գիտե՞ք, որ...

Իսպանիայում ստեղծել են աշխարհի ամենամեծ արեւային աստղադիտակը

Իսպանիայում ստեղծել են աշխարհի ամենամեծ արեւային աստղադիտակը

Մաուի կղզում իրենց հետազոտություններն իրականացնող գիտնականներն առաջիկայում կարող են օգտվել Արեւի առավել հստակ պատկերը ստանալու հնարավորությունից, ինչը թույլ կտա ուսումնասիրել նրա մագնիսական դաշտերն ու այլ ֆիզիկական գործընթացներ:

 

Դա հնարավոր կլինի ահռելի աստղադիտակի օգնությամբ, որի արժեքը կազմումէ  300 մլն դոլար: Այդ արտառոց սարքը նախագծվել եւ մշակվել է իսպանական կոնսորցիումի կողմից:

 

Գերճշգրիտ աստղադիտակը կոչվում է DKIST, հաղորդում է Vladtime-ը: Դրա քաշը կազմում է 500 տոննա, բարձրությունը 21 մետր է, իսկ տրամագիծը՝ 27 մետր: Այն սարքավորված է չորսմետրանոց հայելիով եւ կարող է տարբերակել անգամ 30 կմ-ը չգերազանցող օբյեկտները, ինչը տպավորիչ է, եթե հաշվի առնենք Արեւի իրական չափերը: Արեւի հետազոտությունը չի կարող վնասել տեսողությանը, քանի որ աստղադիտակի բոլոր բաղադրիչները պաշտպանում են ճառագայթումից:

Սկզբնաղբյուր. news.am
Լուսանկարը. news.am
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ