Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Գիտե՞ք, որ...

Մարտի 3-ին ծնվել է ամերիկացի գիտնական, գյուտարար և գործարար, հեռախոսակապի հիմնադիր Ալեքսանդր Բելլը

Մարտի 3-ին ծնվել է ամերիկացի գիտնական, գյուտարար և գործարար, հեռախոսակապի հիմնադիր Ալեքսանդր Բելլը

Հեռախոսը` Բելլի ամենահայտնի հայտնագործությունը, նրան հարուստ դարձրեց: Բայց  Բելիի գիտական աշխատանքների և գյուտերի մեծ մասը խուլ ու համրերի հաղորդակցման միջոցների կատարելագործմանն էր նվիրված: Նա դասախոսություններ էր կարդում և զբաղվում խուլ ու համր աշակերտների հետ, որոնցից շատերին նա խոսել սովորեցրեց: 

 

Ալեքսանդր Բելլը ծնվել է 1847թ. մարտի 3-ին Շոտլանդիայի Էդինբուրգ քաղաքում: 13 տարեկան հասակում Բելլն ավարտեց Թագավորական դպրոցն Էդինբուրգում, իսկ 16 տարեկան հասակում Վեսթոն-Հաուսի ակադեմիայում ճարտասանության և երաժշտության ուսուցչի պաշտոն ստացավ: 1870թ. Բելլը Օնտարիո նահանգի Բրենտֆորդ քաղաքում բնակություն հաստատեց: 

 

Դեռ Շոտլանդիայում Բելլն սկսեց հետաքրքրվել էլեկտրակապի ուղիներով ազդանշանի փոխանցման հնարավորությամբ: Կանադայում նա շարունակեց զբաղվել գյուտարարությամբ, մասնավորապես, մետաղալարերով երաժշտության փոխանցման համար նախատեսված էլեկտրական դաշնամուր ստեղծեց:

 

1876թ. նա «հաղորդալարի միջով էլեկտրական ալիքների օգնությամբ խոսքի և այլ ձայների փոխանցման մեթոդը և սարքը» նկարագրող արտոնագիր ստացավ:  Փաստորեն, խոսքը հեռախոսի մասին էր:

 

1877թ. նա իր երկու գործընկերների հետ «Հեռախոս Բելլ» ընկերությունը հիմնադրեց, իսկ մեկ տարի անց Կոնեկտիկուտ նահանգի Նյու-Հավենում առաջին հեռախոսային կապի աշխատանքը ներկայացրեց: Նույն թվականին Բելլն ամուսնացավ իր աշակերտուհի Մեյբել Հաբբարդի հետ, իսկ 1882թ. դարձավ ԱՄՆ քաղաքացի: ԱՄՆ Ազգային աշխարհագրական միությունը Բելլի մասնակցությամբ է ստեղծվել:

 

Բելլը մահացավ  1922թ. օգոստոսի 2-ին իր բնակավայրում: Նրա մահից հետո Միացյալ Նահանգների բոլոր հեռախոսները լռության մեկ րոպեով անջատվեցին՝ ի հիշատակ Բելլի:

Սկզբնաղբյուր. calend.ru
Աղբյուր. med-practic.com
Լուսանկարը. evo-magazine.ru
Հոդվածի հեղինակային (այլ սկզբնաղբյուրի առկայության դեպքում՝ էլեկտրոնային տարբերակի) իրավունքը պատկանում է med-practic.com կայքին
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ