Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Գիտե՞ք, որ...

Փետրվարի 10-ին, 378 տարի առաջ՝ արդուկի մասին առաջին փաստագրական հիշատակումը

Փետրվարի 10-ին, 378 տարի առաջ՝ արդուկի մասին առաջին փաստագրական հիշատակումը

Հագուստն արդուկելու համար նախատեսված հարմարանքը հայտնագործվել է շատ վաղուց: Հին Հունաստանում մ.թ.ա. IV դարում հագուստը դարսերի վերածելու մեթոդներ էին կիրառվում գրտնակ հիշեցնող տաք մետաղական ձողի օգնությամբ:

 

Հնում հագուստն արդուկելու համար օգտագործում էին թեթևակի վերամշակած տաք քարեր:


Մինչև արդուկի ի հայտ գալը` Ռուսաստանում կտորն արդուկում էին նաև ածուխի վրա տաքացրած թավայով, գոգավոր փայտե տախտակից և գրտնակից կազմված հարմարանքով: Իրը, որն անհրաժեշտ էր արդուկել, փաթաթում էին գրտնակին և նրա վրայով տախտակ էին գլորում:


Արդուկի մասին առաջին հիշատակումը գտնվել է արքունիքի ծախսերի գրքում: Գրառումը 1636 թ. փետրվարի 10-ին էր արված: Նշված և նկարագրված 5 ոսկի արժողությամբ արդուկը պատկանում էր տաքացման ամենապարզ տեսակին: Այն կշռում էր 10 կիլոգրամ և միաձույլ էր:


XVIII դարում օգտագործում էին փչովի արդուկներ, որոնց կափարիչները բացվում էին` ածուխը մեջը լցնելու համար, ընդ որում, ածուխի տաքացնող ուժը բարձրացնելու համար անհրաժեշտ էր պարբերաբար փչել արդուկի կողքային անցքերի մեջ:


Այնուհետև արդուկներ հայտնվեցին, որոնց կառուցվածքում գազի բալոնին միանալու համար նախատեսված մետաղյա խողովակ էր գտնվում, իսկ արդուկի կափարիչին տեղադրված էր պոմպը:


Նաև նավթի լամպ հիշեցնող սպիրտային արդուկներ կային: Նմանատիպ արդուկի մակերեսը տաքացվում էր մեջը լցրած սպիրտով, որը վառում էին միայն անհրաժեշտության դեպքում: Սպիրտի անբավարարության պատճառով այսպիսի նորարարությունը երկար չգոյատևեց:


Երկար ժամանակ արդուկները ոչ բոլորին էին հասանելի և շքեղություն էին համարվում, քանի որ սպիրտային արդուկի փոխարեն ոչխարի հոտ կարելի էր գնել: Կային նաև ալյումինե արդուկներ, որոնք ստեղծվել էին ո՛չ թե արդուկելու, այլ գունավոր մետաղն արտասահման արտահանելու համար:


Էլեկտրաէներգիայի հայտնվելու և տեխնիկայի զարգացման հետ մեկտեղ հայտնվեցին էլեկտրական արդուկները: Դրանց աշխատանքի սկզբունքը էլեկտրատեխնիկայի տեսակետից հիմնվում է էլեկտրական հոսանքի անցման ժամանակ ջերմային էներգիայի առաջացման վրա:


Որպես կանոն, արդուկի կառուցվածքը նախատեսում է հիմքին ջեռուցող տարրի հնարավորինս մոտ լինելը և ջերմամեկուսիչ նյութից պատրաստված բռնակի առկայությունը՝ այրվածքներից խուսափելու համար: Ժամանակակից էլեկտրական արդուկներում ջուր լցնելու համար նախատեսված փոքրիկ ամբար կա, որն օգտագործվում է գոլորշի արտադրելու համար, ինչը հնարավորություն է տալիս առավել արդյունավետ արդուկելուն:

Սկզբնաղբյուր. calend.ru
Աղբյուր. med-practic.com
Լուսանկարը. calend.ru
Հոդվածի հեղինակային (այլ սկզբնաղբյուրի առկայության դեպքում՝ էլեկտրոնային տարբերակի) իրավունքը պատկանում է med-practic.com կայքին
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ