Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Գիտե՞ք, որ...

Իսրայելում ուսուցիչներին արգելել են դասավանդել էվոլյուցիայի տեսություն

Իսրայելում ուսուցիչներին արգելել են դասավանդել էվոլյուցիայի տեսություն

Բնական գիտությունների մասնագիտական որակավորման կուրսերին իսրայելցի ուսուցիչներին կոչ է արվել դպրոցներում չդասավանդել էվոլյուցիայի տեսություն և կենսաբանական տեսակների զարգացում` հաղորդում է MIGnews.com-ը: 

 

Ենթադրվում է, որ այդ թեմաները պետք է թողնել ինքնուրույն ուսումնասիրման, և սովորողներն իրենք պետք է որոշեն՝ ինչպես վերաբերվել Դարվինի ուսմունքին: 

 

Անանուն ինստրուկտորներից մեկը «Մաարիվ» թերթին տված հարցազրույցում խոստովանել է, որ հրամանը ստացվել Իսրայելի կրթության նախարարության ներկայացուցչից: 

 

Նրա խոսքով՝ առկա է լուրջ խնդիր՝ կապված պետական կրոնական դպրոցների հետ, քանի որ էվոլյուցիայի տեսությունը հակասում է աստվածաշնչյան տեսությանը, որն անցնում են ԹԱՆԱՀ-ի դասերին: 

 

Մեկ տարի առաջ «Մաարիվը» անցկացրել էր սեփական հետաքննություն, համաձայն որի` իսրայելցի 200 դպրոցականներից միայն 1-ն է հասունության վկայականի քննության ժամանակ ստացել էվոլյուցիայի տեսությանն առնչվող հարց՝ ավելի քան 90 հազարից միայն 515-ը:

 

Իսրայելի կրթության նախարարությունն ակտիվ քայլեր է ձեռնարկում տեսակների զարգացման տեսությունը դպրոցական ծրագրից հանելու ուղղությամբ:

Սկզբնաղբյուր. 1in.am
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ