Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Գիտե՞ք, որ...

Համակարգչային վիրուսները շատ նման են կենսաբանականներին

Համակարգչային վիրուսները շատ նման են կենսաբանականներին

Կիբերհանցագործները կարող են վնասատու ծրագիր ստեղծել, որն իրական վիրուսներ կծնի, որոնք կարող են համաճարակի պատճառ դառնալ. նման կարծիք են հայտնել Ամստերդամում կայացած Black Hat Europe համաժողովի մասնակիցները, հաղորդում է newsland.ru-ն:

«Մենք բառացիորեն կյանքի սահմանագծի վրա ենք տատանվում», - իր զեկույցում հայտարարել է Fortinet's Threat Research and Response ընկերության գլխավոր մենեջեր Գիյոմ Լովեն:

Նման եզրակաղության համար հիմք է ծառայել կենսաբանական և համակարգչային վիրուսների համեմատական ուսումնասիրությունը: Պարզվել է, որ դրանց վարքը հիմնականում միանման է: Դա նաև վերաբերում է ինֆորմացիայի ծածկագրմանը և գրոհի մեթոդաբանությանը:

Հետազոտություններ են կատարվել, պարզելու համար, թե ինչպես է մարդու իմունային համակարգը կարողանում ավելի լավ պայքարել վիրուսների դեմ, քան համակարգչային ծրագրերն ու համակարգերը:

Պարզվել է, որ համակարգչային  DoS-գրոհները, W32/Sality-ները շատ նման են ՁԻԱՀ-ին, նրանք անջատում են հակավիրուսային ծրագիրը և շրջանցում են Microsoft-ի հակազդող համակարգերը: Ինչպես համակարգչային, այնպես էլ կենսաբանական վիրուսները կարող են այլ վիրուսներ ստեղծել, ծնել: Ինչ վերաբերում է մուտացիաներին, չնայած 2 տիպին էլ դա բնորոշ է, սակայն, ի տարբերություն կենսաբանականների, համակարգչային վիրուսները կարողանում են միայն փաթեթավորման ձևը փոխել, իսկ կոդը նույնն է մնում:

Եթե գրիպի վիրուսը կոդավորվի, ապա կոդի ֆայլը 22 ԿԲ ծավալը չի գերազանցի: Համակարգչայինների համար շատ ավելի մեծ ծավալ է անհրաժեշտ:

Գիյոմ Լովեն նշել է, որ թվային և կենսաբանական աշխարների սահմաններն անհետանում են: Մարդիկ էլեկտրոնային իմպլանտանտներ (օրինակ `արհեստական ռիթմավար սարք) են օգտագործում, որոնք կարող են միանալ արտաքին սարքերին, և տեսականորեն կարող են խոցվել համակարգչային վիրուսների կողմից:

Գիտնականները աշխատում են արհեստական վիրուսների (օրինակ` պոլիոմելիտի) ստեղծման վրա, որոնց ԴՆԹ-ն պահվում է համակարգչում: Stuxnet-ի կողմից ներկայացված` արտադրական միավորումների վարակման ձևերը, թույլ են տալիս ենթադրել, որ հնարավոր է այնպիսի տարբերակ, երբ ԴՆԹ-ի պահման բազաներն էլ մատչելի կդառնան չարագործների համար:

Գիտնականների հետազոտությունների հիման վրա, կօգտագործվեն ԴՆԹ-ի վնասարար շղթաները, և այդ ժամանակ մարդկության հիմնական վտանգը կենսաահաբեկչությունը կդառնա::

Սկզբնաղբյուր. tert.am
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ