ԼՈՒՐԵՐ: Պլաստիկ վիրաբուժություն
ԵՊԲՀ. Բարդ վիրահատությունների արդյունքում պահպանվել է պացիենտի ձախ դաստակը
Ինքնավթարի հետևանքով «Հերացի» թիվ 1 հիվանդանոցային համալիրի պլաստիկ ռեկոնստրուկտիվ վիրաբուժության և միկրովիրաբուժության բաժանմունք տեղափոխված կնոջ մոտ ախտորոշվել էր ձախ ճաճանչ-դաստակային հոդի թիկնային մակերեսի ջնջխված վերք, ձախ ճաճանչոսկրի դիստալ մետաէպիֆիզար, ներհոդային բազմաբեկոր կոտրվածք՝ զուգակցված ծղիկոսրի մախաթաձև ելունի կոտրվածք, 2-րդ մատի պրոքսիմալ ֆալանգի հիմի և եղնգային ֆալանգի հիմի կոտրվածքներ՝ տեղաշարժով, 2-րդ մատի սուբտոտալ անդամահատում, դաստակի թիկնային մակերեսի փափուկ հյուսվածքների շերտազատում և ջնջխում, փակ ողնաշարային վնասվածք, L1 ողի աջ լայնական ելունի կոտրվածք:
Վնասվածքի ծավալն այնպիսին էր, որ մասնագետների մոտ առաջացել էր դաստակն անդամահատելու հարցը: Սակայն միկրովիրաբույժ Թեհմինե Ասատրյանի և իր թիմի միջամտության, ջանքերի շնորհիվ (վնասվածքաբան Արսեն Ազիզբեկյան, կլինիկական օրդինատորներ Անի Ֆանյան, Արման Տանանյան) երկարաժամ և շատ բարդ վիրահատության արդյունքում փրկվել է պացիենտի ձախ դաստակը: Կատարվել է 2-րդ մատի ամպուտացիա, մետակարպալ ոսկրերի օստիոսինթեզ, ազատ մաշկային լաթի տեղափոխում ճաճանչ-դաստակային հոդի առաջամիջային մակերես, 1-5 մատերի տարածիչ ջլի կար:
Այնուհետև շուրջ 2 ամսվա ընթացքում կատարվել է 6 վիրահատություն, որոնց ժամանակ իրականացվել է նեկրէկտոմիա, VAC սարքի տեղադրում, VAC սպունգների թարմացում, ապա VAC սարքի հեռացում, որից հետո՝ աուտոդերմոպլաստիկա:
Հետվիրահատական ընթացքն անցել է հարթ, առանց բարդությունների: Պացիենտը, որը մասնագիտությամբ ևս բժիշկ է, դուրս է գրվել, վիրահատություննների արդյունքն ակնհայտ է:
14.12.2022 Կարդացեք նաև
«Հերացի» թիվ 1 համալսարանական հիվանդանոցի Պլաստիկ վիրաբուժության և միկրովիրաբուժության կլինիկա է տեղափոխվել 55-ամյա տղամարդ՝ ձախ դաստակի ամբողջական ամպուտացիայով՝ սկզբում բերվել է կտրված դաստակը...
21.03.2022
«Նաիրի» բժշկական կենտրոն է դիմել երիտասարդ աղջիկ, 27 տարեկան, որը գանգատվում էր դեմքի ոսկրային դեֆորմացիայից: Կլինիկո-լաբորատոր և գործիքային հետազոտության արդյունքում ախտորոշվեց դիմային գանգի ոսկրերի...
10.03.2022
«Նաիրի» ԲԿ պլաստիկ, վերականգնողական և էսթետիկ վիրաբուժության ծառայությունը շուրջ երկու տարի է, ինչ բարեհաջող իրականացնում է իմիջային պլաստիկ վիրահատություններ։ Այն ենթադրում մի քանի պլաստիկ վիրահատական միջամտություն՝ միաժամանակ...
22.04.2020
Մեծահասակների անփութության պատճառով երեխաները հաճախ են կյանքի ընթացքում այլևս չվերականգնվող հետևանքներով վնասվածքներ ստանում ու տուժում թե՞հոգեբանորեն, թե՛ ֆիզիկապես...
01.02.2020
Երեք տարի առաջ Շվեդիայից «Նաիրի» ԲԿ պլաստիկ և էսթետիկ վիրաբուժության ծառայություն դիմած 58 տարեկան կնոջ մոտ միաժամանակ իրականացվել էր մեծ որովայնի պլաստիկ վիրահատություն...
23.11.2018
Warning: mysqli::query(): (HY000/1): Can't create/write to file '/var/tmp/MYw6FAJE' (Errcode: 28 - No space left on device) in /sites/med-practic.com/classes/DatabaseManager_2.1.php on line 1381
Fatal error: Uncaught Error: Call to a member function fetch_assoc() on bool in /sites/med-practic.com/classes/DatabaseManager_2.1.php:1384 Stack trace: #0 /sites/med-practic.com/classes/article_class.php(102): TableManager->querySelectClassic('SELECT a.id, a....', Array) #1 /sites/med-practic.com/includes/include_footer_amen_kard_hod.php(5): Article->SelectAmenakardacvatsArticles(1) #2 /sites/med-practic.com/includes/include_bottom.php(9): require_once('/sites/med-prac...') #3 /sites/med-practic.com/bottom.php(7): require_once('/sites/med-prac...') #4 /sites/med-practic.com/article_more.php(151): require_once('/sites/med-prac...') #5 {main} thrown in /sites/med-practic.com/classes/DatabaseManager_2.1.php on line 1384















Գիտական բժշկություն
Հիվանդություններ
Ավանդական բժշկություն
Առողջ ապրելակերպ
Կոսմետոլոգիա
Բժշկական իրավունք
Ալգորիթմեր, թեստեր
Թվեր, փաստեր, դեպքեր
Պատմական խրոնիկա
Աֆորիզմներ
Կարիերային սանդուղքով
Երեխա
Կին
Տղամարդ
Ռեյթինգային համակարգ

