ԼՈՒՐԵՐ: Պլաստիկ վիրաբուժություն
Համալսարանական մասնագետները հաջողությամբ պահպանել են 36-ամյա տղամարդու ջնջխված ոտքը. drtehmine.com
ԵՊԲՀ «Հերացի» թիվ 1 համալսարանական հիվանդանոցի Պլաստիկ վիրաբուժության և միկրովիրաբուժության կլինիկա կարճ ժամանակ առաջ տեղափոխվել էր 36-ամյա տղամարդ՝ սրունքի բաց կոտրվածքով, մկանների և մաշկի, ենթամաշկի ջնջխումով:
Պացիենտի ոտքին մոտ 1 տոննա կշիռ ունեցող քար էր ընկել և մնացել մոտ 15 րոպե: Ախտորոշվել է աջ սրունքի զույգ ոսկրերի բաց կոտրվածք՝ մկանների ջնջխումով, մաշկի և ենթամաշկի մեծ դեֆեկտով:
Պլաստիկ վիրաբույժ և միկրովիրաբույժ Թեհմինե Ասատրյանը, կլինիկայի ղեկավար` Արտավազդ Սահակյանի գլխավորությամբ, վնասվածքաբան Արտակ Գրիգորյանի հետ կատարել է ոսկրի ֆիքսում և ոչ կենսունակ հյուսվածքների հեռացում:
Ոչ կենսունակ հյուսվածքների հեռացումից հետո առաջացած դեֆեկտի հետևանքով, սրունքոսկրի` ոլոքի առաջային մակերեսը մնացել է բաց, որի կենսունակության պահպանման և հետևաբար սրունքի պահպանման նպատակով դրվել է VAC սարք, որի սպունգները մոտավորապես հինգօրյա պարբերականությամբ անհրաժեշտ էր փոխել:
Այսպիսով՝ հաջորդող 6 վիրահատություններով հաջողվեց սրունքը պահպանել և պատրաստել ռեկոստրուկտիվ էտապի, այն է` մեջքից ազատ մաշկամկանային լաթի և ազդրերի առաջնային մակերեսից փեղեկված մաշկալաթի տեղափոխությամբ դեֆեկտների փակում:
Մոտավորապես 2,5 ամիս տևական ստացիոնար բուժման ընթացքում պացիենտն ունեցել է ցավային ծանր կլինիկա, սակավարյունություն, որը շտկվել է անեսթեզիոլոգների և ռեանիմացիայի անձնակազմի հետ համատեղ, (Անեսթեզիոլոգիայի և ինտենսիվ թերապիայի կլինիկայի ղեկավար Իրինա Մալխասյանի գլխավորությամբ, բժիշկ Հայկ Պետրոսյան, կլինիկական օրդինատորներ Արման Տանանյան, Սվետլանա Ավագյան, Անի Ֆանյան ), ինչպես նաև հրավիրվել են այլ կլինիկաներից մասնագետներ՝ ցավի կառավարման, հետվնասվածքային նեյրոպաթիայի ճշգրիտ բուժման նպատակով: Կլինիկական ֆարմակոլոգիայի ամբիոնի վարիչ Նարինե Ռուբենի Միրզոյանի անմիջական մասնակցությամբ գրեթե ամենօրյա ռեժիմով քննարկվել են բոլոր նշանակումները, լաբորատոր ախտորոշման արդյունքները և ընտրվել դեղերով օպտիմալ բուժում, որի ամենակարևոր առաքելությունն էր կանխել ոսկրի մեջ վարակի զարգացումը:
Համալսարանական մասնագետների 24 ժամյա հետևողական և հմուտ աշխատանքի արդյունքում, կլինիկական օրդինատորների և բուժանձնակազմի քրտնաջան աջակցության շնորհիվ ունեցանք հետվիրահատական հարթ ընթացք, հիվանդը դուրս գրվեց լավացումով: Սա ևս մեկ օրինակ է կազմակերպված թիմային աշխատանքի, որի մեջ ընդգրկված էին ոչ միայն վիրաբույժներ, այլև վիրաբույժին աջակցող այլ մասնագետներ: Արդյունքում պահպանվեց հիվանդի ոտքը, ինչի հավանականությունը շատ քիչ էր: Այժմ հիվանդը գտնվում է ամբուլատոր հսկողության տակ, քանի որ դեռևս ոսկորը ֆիքսված է մետաղական սարքով: Հետագա ինտենսիվ վերականգնողական բուժման արդյունքում հիվանդը ոչ միայն կունենա պահպանված ստորին վերջույթ, այլև կքայլի:
14.10.2022 Կարդացեք նաև
«Հերացի» թիվ 1 համալսարանական հիվանդանոցի Պլաստիկ վիրաբուժության և միկրովիրաբուժության կլինիկա է տեղափոխվել 55-ամյա տղամարդ՝ ձախ դաստակի ամբողջական ամպուտացիայով՝ սկզբում բերվել է կտրված դաստակը...
21.03.2022
«Նաիրի» բժշկական կենտրոն է դիմել երիտասարդ աղջիկ, 27 տարեկան, որը գանգատվում էր դեմքի ոսկրային դեֆորմացիայից: Կլինիկո-լաբորատոր և գործիքային հետազոտության արդյունքում ախտորոշվեց դիմային գանգի ոսկրերի...
10.03.2022
«Նաիրի» ԲԿ պլաստիկ, վերականգնողական և էսթետիկ վիրաբուժության ծառայությունը շուրջ երկու տարի է, ինչ բարեհաջող իրականացնում է իմիջային պլաստիկ վիրահատություններ։ Այն ենթադրում մի քանի պլաստիկ վիրահատական միջամտություն՝ միաժամանակ...
22.04.2020
Մեծահասակների անփութության պատճառով երեխաները հաճախ են կյանքի ընթացքում այլևս չվերականգնվող հետևանքներով վնասվածքներ ստանում ու տուժում թե՞հոգեբանորեն, թե՛ ֆիզիկապես...
01.02.2020
Երեք տարի առաջ Շվեդիայից «Նաիրի» ԲԿ պլաստիկ և էսթետիկ վիրաբուժության ծառայություն դիմած 58 տարեկան կնոջ մոտ միաժամանակ իրականացվել էր մեծ որովայնի պլաստիկ վիրահատություն...
23.11.2018
Fatal error: Uncaught mysqli_sql_exception: Data too long for column 'ip' at row 1 in /home/med-practic.com/public_html/classes/DatabaseManager_2.1.php:1148 Stack trace: #0 /home/med-practic.com/public_html/classes/DatabaseManager_2.1.php(1148): mysqli_stmt->execute() #1 /home/med-practic.com/public_html/classes/DatabaseManager_2.1.php(360): TableManager->queryInsert() #2 /home/med-practic.com/public_html/classes/flud_class.php(79): TableManager->doInsert() #3 /home/med-practic.com/public_html/classes/function.php(3700): Flud->addFludIp() #4 /home/med-practic.com/public_html/article_more.php(143): update_rating() #5 {main} thrown in /home/med-practic.com/public_html/classes/DatabaseManager_2.1.php on line 1148















Գիտական բժշկություն
Հիվանդություններ
Ավանդական բժշկություն
Առողջ ապրելակերպ
Կոսմետոլոգիա
Բժշկական իրավունք
Ալգորիթմեր, թեստեր
Թվեր, փաստեր, դեպքեր
Պատմական խրոնիկա
Աֆորիզմներ
Կարիերային սանդուղքով
Երեխա
Կին
Տղամարդ
Ռեյթինգային համակարգ