ԼՈՒՐԵՐ: Պլաստիկ վիրաբուժություն
«Սպիտակ թիկունք» շարքից. կարծում էին՝ անտառը խիտ է, բայց․․․ drtehmine.com
Պլաստիկ վիրաբույժ և միկրովիրաբույժ, համալսարանական թիվ 1 կլինիկական հիվանդանոցի պլաստիկ, վերականգնողական վիրաբուժության և միկրովիրաբուժության ամբիոնի ավագ դասախոս, պլաստիկ վիրաբույժ, միկրովիրաբույժ Թեհմինե Ասատրյանը պատմում է.
... Հիվանդանոց է տեղափոխվել բազմաբեկորային վնասվածքներով, վերքերով, կոտրվածքներով և փափուկ հյուսվածքային դեֆեկտներով։ Նա բազմակի վիրահատության է ենթարկվել: Առավել տուժել էին ստորին վերջույթները. սրունքները փշրված էին: Վիրաբուժական միջամտություններից հետո մեզ և վնասվածքաբանների թիմին հաջողվել է ոտքերը պահպանել: Տարել է երեք ծանր վիրահատություն։
Պացիենտը մարտունեցի Հարութ Հենրիկյանն էր, ով ռազմի դաշտ էր մեկնել կամավորական հիմունքներով: Պատմում է.
... Մնում էին անտառի մեջ։ Կարծում էին՝ անտառը շատ խիտ է, բայց․․․ Երկու անգամ պայթյունի ձայն է լսել, վերջինը՝ ավելի ուժգին։
Հիվանդանոցից դեռ դուրս չի գրվել, շարունակում է գտնվել մեր հսկողության տակ։
Հարութին վերահսկում է նաև Հերացի առաջին հիվանդանոցի վնասվածքաբանության և օրթոպեդիայի կլինիկայի ղեկավար Արմենակ Բդոյանը, ով մետաղական հատուկ համակարգով իրականացրել է ոսկրերի ֆիքսացիա: Այնուհետև պահանջվել է կոնստրուկցիայի հետագա փոփոխություն, որպեսզի ոսկրային դեֆեկտի պատճառով առաջացած ոտքի կարճացումը ոսկրերի երկարացման գործընթացի արդյունքում վերականգնվի:
«Դեպքը տեղի ունեցավ գիշերը։ Հակառակորդի անօդաչու սարքի պայթյունի ալիքը ինձ դուրս շպրտեց 10-15 մետր հեռու։ ... Հողի կոշտուկներ կային բերանիս մեջ, և ես չէի կարողանում ձայն հանել, իսկ վնասվածքների պատճառով անկարող էի վեր կենալ և քայլել: Շրջապատում ոչ-ոք չկար, ու ստիպված էի մոտավորապես 1 կմ սողեսող` ուսերիս օգնությամբ շարժվել առաջ, մինչև ընկերներս հասան և օգնություն ցույց տվեցին: Նրանք պլաշ-պալատկով» մի կերպ տեղափոխեցին մոտակա գյուղի հոսպիտալ: Հետո ոչինչ չեմ հիշում...»,- ասում է Հարութն ու հավելում՝ ամբողջ մեջքը վերքերով է լցվել, չի կարողացել շարժել ոտքերը... Այդ պատճառով մեջքի և հետույքի շրջանում առաջացած վերքերը մինչև օրս դեռ չեն լավացել, կան չպոկված վերքեր: Հյուսվածքային դեֆեկտների վերականգման համար դեռևս իրականացվում են պլաստիկ վիրահատություններ, որպեսզի այլ հատվածներից վերցած սեփական մաշկով փակեն սրունքների վրա առաջացած դեֆեկտները:
… Այսօր վստահ է, որ ջերմ և հոգատար բժիշկների անձնվեր աշխատանքի շնորհիվ կառողջանա:
23.12.2020 Կարդացեք նաև
«Հերացի» թիվ 1 համալսարանական հիվանդանոցի Պլաստիկ վիրաբուժության և միկրովիրաբուժության կլինիկա է տեղափոխվել 55-ամյա տղամարդ՝ ձախ դաստակի ամբողջական ամպուտացիայով՝ սկզբում բերվել է կտրված դաստակը...
21.03.2022
«Նաիրի» բժշկական կենտրոն է դիմել երիտասարդ աղջիկ, 27 տարեկան, որը գանգատվում էր դեմքի ոսկրային դեֆորմացիայից: Կլինիկո-լաբորատոր և գործիքային հետազոտության արդյունքում ախտորոշվեց դիմային գանգի ոսկրերի...
10.03.2022
«Նաիրի» ԲԿ պլաստիկ, վերականգնողական և էսթետիկ վիրաբուժության ծառայությունը շուրջ երկու տարի է, ինչ բարեհաջող իրականացնում է իմիջային պլաստիկ վիրահատություններ։ Այն ենթադրում մի քանի պլաստիկ վիրահատական միջամտություն՝ միաժամանակ...
22.04.2020
Մեծահասակների անփութության պատճառով երեխաները հաճախ են կյանքի ընթացքում այլևս չվերականգնվող հետևանքներով վնասվածքներ ստանում ու տուժում թե՞հոգեբանորեն, թե՛ ֆիզիկապես...
01.02.2020
Երեք տարի առաջ Շվեդիայից «Նաիրի» ԲԿ պլաստիկ և էսթետիկ վիրաբուժության ծառայություն դիմած 58 տարեկան կնոջ մոտ միաժամանակ իրականացվել էր մեծ որովայնի պլաստիկ վիրահատություն...
23.11.2018
Fatal error: Uncaught mysqli_sql_exception: Data too long for column 'ip' at row 1 in /home/med-practic.com/public_html/classes/DatabaseManager_2.1.php:1148 Stack trace: #0 /home/med-practic.com/public_html/classes/DatabaseManager_2.1.php(1148): mysqli_stmt->execute() #1 /home/med-practic.com/public_html/classes/DatabaseManager_2.1.php(360): TableManager->queryInsert() #2 /home/med-practic.com/public_html/classes/flud_class.php(79): TableManager->doInsert() #3 /home/med-practic.com/public_html/classes/function.php(3700): Flud->addFludIp() #4 /home/med-practic.com/public_html/article_more.php(143): update_rating() #5 {main} thrown in /home/med-practic.com/public_html/classes/DatabaseManager_2.1.php on line 1148















Գիտական բժշկություն
Հիվանդություններ
Ավանդական բժշկություն
Առողջ ապրելակերպ
Կոսմետոլոգիա
Բժշկական իրավունք
Ալգորիթմեր, թեստեր
Թվեր, փաստեր, դեպքեր
Պատմական խրոնիկա
Աֆորիզմներ
Կարիերային սանդուղքով
Երեխա
Կին
Տղամարդ
Ռեյթինգային համակարգ