ԼՈՒՐԵՐ: Պլաստիկ վիրաբուժություն
Ոտնաթաթի վնասված մատների վերականգնում. պատմում է պլաստիկ վիրաբույժ, միկրովիրաբույժ Թեհմինե Ասատրյանը
Մեծահասակների անփութության պատճառով երեխաները հաճախ են կյանքի ընթացքում այլևս չվերականգնվող հետևանքներով վնասվածքներ ստանում ու տուժում թե՞հոգեբանորեն, թե՛ ֆիզիկապես:
«Վերջերս նման դժբախտ պատահարի առնչվեցի».- պատմում է միկրովիրաբույժ, համալսարանական թիվ 1 կլինիկական հիվանդանոցի պլաստիկ, վերականգնողական վիրաբուժության և միկրովիրաբուժության ամբիոնի ավագ դասախոս Թեհմինե Ասատրյանը:
«Հիվանդանոց բերեցին ոտնաթաթի վնասվածքով 8-ամյա աղջկա` վնասվածքից 3 օր անց: Երեխայի հետ դեպքը պատահել էր բակում ընկերուհիների հետ պարան խաղալիս: Խաղի ժամանակ պարանն ընկել էր կիսաբաց անձրևաջրերով ծածկված փողոցային կիսաբաց դիտանցքի (люк) մեջ: Երբ երեխաները փորձել են ծանր, մետաղյա կափարիչը բարձրացնել և քաշել պարանը, կափարիչն ընկել է աղջկա ոտքի մատների վրա:
Ծնողները շտապել են մանկական հիվանդանոց: Քանի որ օրը շաբաթ էր և հիմնական բշկական անձնակազմը բացակայում էր, հերթապահները վիրակապել և ճանապարհել էին տուն: Առկա էր անգամ կոտրվածք, որը բարձիթողի էր մատնվել: Վիճակը գնահատվում է թեթև, որի արդյունքում կար ժամանակի կորուստ և լուրջ բարդության զարգացում. արդեն առկա էր 3րդ մատի սնուցման լուրջ խանգարում:
Ծնողներն ուշացումով դիմեցին մեր կլինիկա: Արդեն առկա էր ոտնաթաթի երկրորդ, երրորդ մատների, հատկապես երրորդ մատի սնուցման լուրջ խանգարումներ:
Պահանջվեց մոտավորապես մեկ ամիս ինտենսիվ բուժում: Պարբերաբար, տեղային ցավազրկման պայմաններում, հեռացվում էին նեկրոզված հյուսվածքները, մշակվում էին վերքերը:
Կարևոր էր նաև երեխայի սթրեսի դեմ հոգեբանական աշխատանքներ տանել: Ի վերջո, կարողացանք հասնել կայուն վիճակի, սակայն` լուրջ դեֆեկտով: Երեխայի ոտքի 3րդ մատի ոսկրը նեկրոզված հյուսվածքների հեռացումից հետո մնաց բաց, որը փակվեց ընդհանուր անզգայացման տակ, 2րդ մատից տեղափոխված լաթի օգնությամբ:
Ի վերջո, ընդհանուր վիճակը կարգավորվեց, մատերը պահպանվեցին:
Արդյունքում երեխան ենթարկվեց երեք հաջորդիվ վիրահատության:
ներկայումս երեխայի ոտնաթաթի ոչ միայն մատները պահպանվեցին, այլև էսթետիկ տեսքը, որը, ըստ իս, աղջկա համար շատ կարևոր է։ Եղունգի մատրիքսի պահպանման արդյունքում էլ՝ եղունգը կաճի:
Որպես կին և մայր, շատ եմ կարևորում երեխայի հոգեբանական վիճակը, առաջին հերթին, և երկրորդ հերթին՝ էսթետիկ տեսքը, որը նույնպես անմիջական ազդեցություն ունի հոգեկան աշխարհի վրա
Ինչո՞ւ պետք է բակում, որտեղ երեխաներն են խաղում, կիսաբաց դիտանցք լիներ, ինչո՞ւ պետք է այդ փխրուն աղջիկը տուժեր, ի վերջո, կարող էր ավելի վատ վախճան լիներ...
Մենք՝ մեծերս, պետք է մշտապես ապրենք երեխաների նկատմամբ մեծ պատասխանատվության զգացումով, ամենուրեք՝ և՞ տանը, և՛ դրսում, և՛ աշխատավայրում:
01.02.2020 Կարդացեք նաև
«Հերացի» թիվ 1 համալսարանական հիվանդանոցի Պլաստիկ վիրաբուժության և միկրովիրաբուժության կլինիկա է տեղափոխվել 55-ամյա տղամարդ՝ ձախ դաստակի ամբողջական ամպուտացիայով՝ սկզբում բերվել է կտրված դաստակը...
21.03.2022
«Նաիրի» բժշկական կենտրոն է դիմել երիտասարդ աղջիկ, 27 տարեկան, որը գանգատվում էր դեմքի ոսկրային դեֆորմացիայից: Կլինիկո-լաբորատոր և գործիքային հետազոտության արդյունքում ախտորոշվեց դիմային գանգի ոսկրերի...
10.03.2022
«Նաիրի» ԲԿ պլաստիկ, վերականգնողական և էսթետիկ վիրաբուժության ծառայությունը շուրջ երկու տարի է, ինչ բարեհաջող իրականացնում է իմիջային պլաստիկ վիրահատություններ։ Այն ենթադրում մի քանի պլաստիկ վիրահատական միջամտություն՝ միաժամանակ...
22.04.2020
Երեք տարի առաջ Շվեդիայից «Նաիրի» ԲԿ պլաստիկ և էսթետիկ վիրաբուժության ծառայություն դիմած 58 տարեկան կնոջ մոտ միաժամանակ իրականացվել էր մեծ որովայնի պլաստիկ վիրահատություն...
23.11.2018
Warning: mysqli::query(): (HY000/1): Can't create/write to file '/var/tmp/MYQ0a94O' (Errcode: 28 - No space left on device) in /sites/med-practic.com/classes/DatabaseManager_2.1.php on line 1381
Fatal error: Uncaught Error: Call to a member function fetch_assoc() on bool in /sites/med-practic.com/classes/DatabaseManager_2.1.php:1384 Stack trace: #0 /sites/med-practic.com/classes/article_class.php(102): TableManager->querySelectClassic('SELECT a.id, a....', Array) #1 /sites/med-practic.com/includes/include_footer_amen_kard_hod.php(5): Article->SelectAmenakardacvatsArticles(1) #2 /sites/med-practic.com/includes/include_bottom.php(9): require_once('/sites/med-prac...') #3 /sites/med-practic.com/bottom.php(7): require_once('/sites/med-prac...') #4 /sites/med-practic.com/article_more.php(151): require_once('/sites/med-prac...') #5 {main} thrown in /sites/med-practic.com/classes/DatabaseManager_2.1.php on line 1384















Գիտական բժշկություն
Հիվանդություններ
Ավանդական բժշկություն
Առողջ ապրելակերպ
Կոսմետոլոգիա
Բժշկական իրավունք
Ալգորիթմեր, թեստեր
Թվեր, փաստեր, դեպքեր
Պատմական խրոնիկա
Աֆորիզմներ
Կարիերային սանդուղքով
Երեխա
Կին
Տղամարդ
Ռեյթինգային համակարգ
