ԼՈՒՐԵՐ: Պլաստիկ վիրաբուժություն
«Ձեր մասին տեղեկացել ենք Ձեր հիվանդներից». «Նաիրի» ԲԿ այցելած շվեդ հիվանդների արձագանքը.
Երեք տարի առաջ Շվեդիայից «Նաիրի» ԲԿ պլաստիկ և էսթետիկ վիրաբուժության ծառայություն դիմած 58 տարեկան կնոջ մոտ միաժամանակ իրականացվել էր մեծ որովայնի պլաստիկ վիրահատություն (փոքրացվել էր` վերականգնելով գեղագիտական տեսքը) և մեծ կրծքերի փոքրացում: Ախտորոշման ժամանակ կնոջ մոտ հայտնաբերվել է կրծքագեղձի քաղցկեղ և կրծքերի փոքրացման վիրահատության ընքացքում հեռացվել էր քաղցկեղը: Այս վիրահատությանը մասնակցել էր նաև ուռուցքաբանը: Նման վիրահատության բնույթը համարվում է սիմուլտանտ, որը կատարվում է մեկ ընդհանուր անզգայացման տակ: Վիրահատության տևողությունը, որի ընթացքում միաժամանակ կատարվել էր երեք վիրահատություն, տևել էր շուրջ յոթ ժամ:
Վիրահատության արդյունքում հիվանդն ունեցավ նոր՝ առողջ ու էսթետիկ կուրծք, նաև անցյալում մնաց մեծ որովայնը, ինչը երկար ժամանակ նրան խանգարում էր:

Հիվանդը Հայաստանից Շվեդիա վերադարձավ վիրահատությունների արդյունքներից գոհ և առողջ: Կնոջ մոտ հետվիրահատական բարդություններ չեն առաջացել:
Նրա Շվեդիա վերադառնալուց հետո բազմաթիվ շվեդ հիվանդներ տարբեր խնդիրներով վիրահատությունների համար դիմեցին «Նաիրի» ԲԿ:
«Նաիրի» ԲԿ պլաստիկ և էսթետիկ վիրաբուժության ծառայություն նրանց այցի իրական պատճառը եղել է. «Ձեր մասին տեղեկացել ենք Ձեր հիվանդներից» անկեղծ խոսքերը: Այս օրերին «Նաիրի» ԲԿ-ում վիրահատվել են Շվեդիայից և Կիևից ժամանած հերթական հիվանդները:
Պլաստիկ և էսթետիկ վիրաբուժության ծառայությունում իրականացվող վիրահատությունների աշխարհագրությունը մեծ է, այցելում են ԱՄՆ-ից, Կանադայից, Մեքսիկայից, Դոմինինկյան հանրապետությունից, Միջին Ասիայից, Աֆրիկայից, Եգիպտոսից, Իրանից, Թուրքիայից, Ռուսաստանից, Ֆրանսիայից և այլ երկրներից:
«Նաիրի» ԲԿ պլաստիկ և էսթետիկ վիրաբուժության ծառայության ղեկավար Հայկ Ենոքյան
23.11.2018 Կարդացեք նաև
«Հերացի» թիվ 1 համալսարանական հիվանդանոցի Պլաստիկ վիրաբուժության և միկրովիրաբուժության կլինիկա է տեղափոխվել 55-ամյա տղամարդ՝ ձախ դաստակի ամբողջական ամպուտացիայով՝ սկզբում բերվել է կտրված դաստակը...
21.03.2022
«Նաիրի» բժշկական կենտրոն է դիմել երիտասարդ աղջիկ, 27 տարեկան, որը գանգատվում էր դեմքի ոսկրային դեֆորմացիայից: Կլինիկո-լաբորատոր և գործիքային հետազոտության արդյունքում ախտորոշվեց դիմային գանգի ոսկրերի...
10.03.2022
«Նաիրի» ԲԿ պլաստիկ, վերականգնողական և էսթետիկ վիրաբուժության ծառայությունը շուրջ երկու տարի է, ինչ բարեհաջող իրականացնում է իմիջային պլաստիկ վիրահատություններ։ Այն ենթադրում մի քանի պլաստիկ վիրահատական միջամտություն՝ միաժամանակ...
22.04.2020
Մեծահասակների անփութության պատճառով երեխաները հաճախ են կյանքի ընթացքում այլևս չվերականգնվող հետևանքներով վնասվածքներ ստանում ու տուժում թե՞հոգեբանորեն, թե՛ ֆիզիկապես...
01.02.2020
Warning: mysqli::query(): (HY000/1): Can't create/write to file '/var/tmp/MY6yLNRg' (Errcode: 28 - No space left on device) in /sites/med-practic.com/classes/DatabaseManager_2.1.php on line 1381
Fatal error: Uncaught Error: Call to a member function fetch_assoc() on bool in /sites/med-practic.com/classes/DatabaseManager_2.1.php:1384 Stack trace: #0 /sites/med-practic.com/classes/article_class.php(102): TableManager->querySelectClassic('SELECT a.id, a....', Array) #1 /sites/med-practic.com/includes/include_footer_amen_kard_hod.php(5): Article->SelectAmenakardacvatsArticles(1) #2 /sites/med-practic.com/includes/include_bottom.php(9): require_once('/sites/med-prac...') #3 /sites/med-practic.com/bottom.php(7): require_once('/sites/med-prac...') #4 /sites/med-practic.com/article_more.php(151): require_once('/sites/med-prac...') #5 {main} thrown in /sites/med-practic.com/classes/DatabaseManager_2.1.php on line 1384















Գիտական բժշկություն
Հիվանդություններ
Ավանդական բժշկություն
Առողջ ապրելակերպ
Կոսմետոլոգիա
Բժշկական իրավունք
Ալգորիթմեր, թեստեր
Թվեր, փաստեր, դեպքեր
Պատմական խրոնիկա
Աֆորիզմներ
Կարիերային սանդուղքով
Երեխա
Կին
Տղամարդ
Ռեյթինգային համակարգ