ԼՈՒՐԵՐ: Պլաստիկ վիրաբուժություն
Կրծքի իմպլանտների պատճառով քաղցկեղի վտանգը 10 անգամ ավելի մեծ է, քան համարվում էր. գիտնականներ. news.am
Կաթնագեղձի քաղցկեղի առաջացման վտանգը կրծքի իմպլանտների տեղադրումից հետո իրականում 10 անգամ ավելի մեծ է, քան ընդունված էր համարել: Այսպիսի պնդմամբ է հանդես եկել ԱՄՆ առաջատար պլաստիկ վիրաբույժներից Մարկ Քլեմենսը:
Այսօր ամբողջ աշխարհում աճում է կրծքի քաղցկեղի բավականին յուրահատուկ տարատեսակով հիվանդացությունը, որը կապված է կրծքի իմպլանտների հետ եւ կոչվում է անապլաստիկ խոշորբջջային լիմֆոմա կամ BIA-ALCL: Եվ, չնայած հիվանդների թիվը համեմատաբար փոքր է, մասնագետներն այս հիվանդության վտանգավորության աստիճանը չեն թերագնահատում, պնդում է պրոֆեսոր Քլեմենսը:
Նա կրծքի քաղցկեղի այս տարատեսակով հիվանդների թվին հետեւում է 2011 թվականին գրանցված ամենաառաջին դեպքից հետո: Մասնագետի կարծիքով՝ կանանց համար այս հիվադությանը բախվելու հավանականությունը 10 անգամ ավելի մեծ է կրծքի իմպլանտներ տեղադրելուց հետո: Ներկայումս BIA-ALCL է ախտորոշվել աշխարհի տարբեր երկրներից 173 հիվանդի մոտ:
Որոշ մասնագետներ համաձայն են Քլեմենսի հետ եւ պնդում են, որ տվյալ վիճակագրությունն իրականում միայն «այսբերգի գագաթն» է, այս հիվանդությամբ ախտահարվածների թիվն իրականում ավելի շատ է:
Մասնագետների խոսքով՝ հիվանդությունը զարգանում է առավել տարածված իմպլանտների պատճառով, որոնք օգտագործվում են կուրծքը մեծացնելու համար: Ընդ որում՝ կանանց մեծ մասը, ովքեր ռիսկի խմբում են, այդ մասին նույնիսկ չեն կասկածում: Հետազոտությունները, որոնք անցկացվել են Ֆրանսիական բժշկական կարգավորող գերատեսչության՝ Agence Nationale de Sécurité du Médicament et des Produits de Santé-ի (ANSM) փորձագետների կողմից, ցույց են տվել, որ միանշանակ կապ կա իմպլանտների եւ BIA-ALCL-ի զարգացման միջեւ:
Տեսականորեն բոլոր կանանց, ովքեր մեծացնում են կրծքերը, բժիշկները դեռ 2011 թվականից պետք է զգուշացնեին BIA-ALCL-ի զարգացման վտանգի մասին: Այդպիսի որոշում է ընդունվել ԱՄՆ-ում եւ շատ այլ երկրներում, իսկ Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը բժիշկներից պահանջում է շտապ հաղորդել այս հիվանդության ցանկացած դեպքի մասին: Ցավոք, պրակտիկան ցույց է տալիս, որ շատ հիվանդներ այդպիսի նախազգուշացում ժամանակին չեն ստանում:
16.08.2016 Կարդացեք նաև
«Հերացի» թիվ 1 համալսարանական հիվանդանոցի Պլաստիկ վիրաբուժության և միկրովիրաբուժության կլինիկա է տեղափոխվել 55-ամյա տղամարդ՝ ձախ դաստակի ամբողջական ամպուտացիայով՝ սկզբում բերվել է կտրված դաստակը...
21.03.2022
«Նաիրի» բժշկական կենտրոն է դիմել երիտասարդ աղջիկ, 27 տարեկան, որը գանգատվում էր դեմքի ոսկրային դեֆորմացիայից: Կլինիկո-լաբորատոր և գործիքային հետազոտության արդյունքում ախտորոշվեց դիմային գանգի ոսկրերի...
10.03.2022
«Նաիրի» ԲԿ պլաստիկ, վերականգնողական և էսթետիկ վիրաբուժության ծառայությունը շուրջ երկու տարի է, ինչ բարեհաջող իրականացնում է իմիջային պլաստիկ վիրահատություններ։ Այն ենթադրում մի քանի պլաստիկ վիրահատական միջամտություն՝ միաժամանակ...
22.04.2020
Մեծահասակների անփութության պատճառով երեխաները հաճախ են կյանքի ընթացքում այլևս չվերականգնվող հետևանքներով վնասվածքներ ստանում ու տուժում թե՞հոգեբանորեն, թե՛ ֆիզիկապես...
01.02.2020
Երեք տարի առաջ Շվեդիայից «Նաիրի» ԲԿ պլաստիկ և էսթետիկ վիրաբուժության ծառայություն դիմած 58 տարեկան կնոջ մոտ միաժամանակ իրականացվել էր մեծ որովայնի պլաստիկ վիրահատություն...
23.11.2018
Warning: mysqli::query(): (HY000/1): Can't create/write to file '/var/tmp/MYwkbwho' (Errcode: 28 - No space left on device) in /sites/med-practic.com/classes/DatabaseManager_2.1.php on line 1381
Fatal error: Uncaught Error: Call to a member function fetch_assoc() on bool in /sites/med-practic.com/classes/DatabaseManager_2.1.php:1384 Stack trace: #0 /sites/med-practic.com/classes/article_class.php(102): TableManager->querySelectClassic('SELECT a.id, a....', Array) #1 /sites/med-practic.com/includes/include_footer_amen_kard_hod.php(5): Article->SelectAmenakardacvatsArticles(1) #2 /sites/med-practic.com/includes/include_bottom.php(9): require_once('/sites/med-prac...') #3 /sites/med-practic.com/bottom.php(7): require_once('/sites/med-prac...') #4 /sites/med-practic.com/article_more.php(151): require_once('/sites/med-prac...') #5 {main} thrown in /sites/med-practic.com/classes/DatabaseManager_2.1.php on line 1384















Գիտական բժշկություն
Հիվանդություններ
Ավանդական բժշկություն
Առողջ ապրելակերպ
Կոսմետոլոգիա
Բժշկական իրավունք
Ալգորիթմեր, թեստեր
Թվեր, փաստեր, դեպքեր
Պատմական խրոնիկա
Աֆորիզմներ
Կարիերային սանդուղքով
Երեխա
Կին
Տղամարդ
Ռեյթինգային համակարգ