Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Պլաստիկ վիրաբուժություն

Մեծ Բրիտանիայում առաջին անգամ փոխպատվաստել են հիվանդի երկու ձեռքերը. 1in.am

Մեծ Բրիտանիայում առաջին անգամ փոխպատվաստել են հիվանդի երկու ձեռքերը. 1in.am

Մոտ 3 տարի առաջ բրիտանացի Քրիս Քինգը արտադրությունում վթարի հետևանքով գործնականում զրկվել է երկու ձեռքերի դաստակներից: Այս մասին հայտնում է medportal.ru-ն:

Բրիտանացի բժիշկները՝ Սայմոն Քեյի գլխավորությամբ, տուժած տղամարդու երկու դաստակները փոխպատվաստել են դոնորից: Քրիս Քինգը առաջին բրիտանացի հիվանդն է, որի երկու դաստակները փոխպատվաստվել է:

Սայմոն Քեյը նշել է, որ վերջույթների փոխպատվաստման վիրահատությունը զգալիորեն տարբերվում է ներքին օրգանների փոխպատվաստումից. անհրաժեշտ է ընտրել դոնորական ձեռքեր, որոնք հիվանդին հարմար կլինեն ոչ միայն իմունոլոգիապես, այլև, օրինակ, կհամապատասխանեն մաշկի գույնին: Կարևոր է նաև հոգեբանական մասը. հիվանդը պետք է հարմարվի օտար ձեռքերին:

Քրիս Քինգը ոչ մի անհարմարություն չի զգում և շատ ուրախ է, որ նոր ձեռքեր ունի: Նա անհամբեր է, թե երբ են հանելու վիրակապերը, որպեսզի նորից սկսի լիարժեք ապրել:

Չնայած հիվանդի ոգևորությանը և բարեհաջող վիրահատությանը՝ 100% հաջողության մասին դեռ վաղ է խոսել: Քրիսն ամբողջ կյանքի ընթացքում պետք է ընդունի դոնորական դաստակների անջատումը կանխելու համար անհրաժեշտ դեղեր:

Սկզբնաղբյուր. 1in.am
Լուսանկարը. med.news.am
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ