Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Պլաստիկ վիրաբուժություն

Կանադայում առանց սպիների պլաստիկ վիրահատություն են կատարել. news.am

Կանադայում առանց սպիների պլաստիկ վիրահատություն են կատարել. news.am

Կանադայում առաջին անգամ դեմքի պլաստիկ վիրահատություն են կատարել, որից հետո հիվանդի դեմքին սպիներ չեն մնացել։ Դա դեմքի բարդ վերականգնում է եղել, եւ վիրահատությունը 8 ժամ է տեւել։

Maisonneuve-Rosemont հիվանդանոցի պլաստիկ վիրաբույժների խումբը Դենիել Բորսուկի ղեկավարությամբ 3D մոդելներ է օգտագործել, որոնք օգնել են հեռացնել կոնքոսկրի արյունատար անոթներով հատվածը, փոխել դրա ձեւը եւ բերանի միջոցով այն տեղադրել հիվանդի բերանում։  

Անցյալում նման պրոցեդուրան անխուսափելիորեն բազմաթիվ վիրահատական միջամտություններ կպահանջեր, հիվանդի դեմքին բազմաթիվ սպիներ էին մնում, որոնք էականորեն նվազեցնում էին նրա ինքնավստահությունը։ Սակայն ժամանակակից բուժական տեխնոլոգիաների զարգացումը հնարավորություն է տվել վերոնշյալ վիրահատությունը բացառիկ դարձնել։

Դրա հեղինակներն ասում են, որ նման վիրահատությունները հույսի շող են շատ հիվանդների համար, ովքեր տառապում են տարբեր տեսակի ձեւախեղումներից եւ դեմքի թերություններից, ինչը պատճառ է հասարակությունից մեկուսացմանը։

Բժիշկ Բորսուկն արդեն վերականգնողական վիրաբուժության առաջամարտիկ է դարձել. Նա վիրաբույժների խմբում միակ կանադացի բժիշկն է, ով ԱՄՆ-ում դեմքի տրանսպլանտացիա է իրականացրել։ 2012թ. նա մասնակցել է դեմքի երբեւէ իրականացված ամենաբարդ վերականգնումներից մեկին՝ 37-ամյա հիվանդի վրա, ում դեմքն այլանդակվել էր հրազենային վնասվածքից։ Վիրահատությունը հաջող էր անցել, իսկ նոր դեմքը հարմարվել էր ընդհանուր տեսքին։

Սկզբնաղբյուր. news.am
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ