Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

Պլաստիկ վիրաբուժություն

Գեղեցկության ու երիտասարդության պահապանը. պլաստիկ վիրաբույժ Արարատ Հեքիմյան

Գեղեցկության ու երիտասարդության պահապանը. պլաստիկ վիրաբույժ Արարատ Հեքիմյան

Արարատ Լևոնի Հեքիմյանը պլաստիկ վիրաբույժ է՝ մասնագիտացած էսթետիկ վիրաբուժության, միկրովիրաբուժության, դեմքի,  մարմնի էսթետիկ և վերականգնողական  վիրաբուժության մեջ: Աշխատում է «ՆյուՄեդ», «ԱրտՄեդ» և «Վեդի» բժշկական կենտրոններում:

 

Պրոֆեսիոնալ, որը կներկայացնի գեղեցիկ ու առողջ լինելու բազմաթիվ արդիական ու փորձված մեթոդներ: Հետևեք վիրաբույժի խոսքին:

-  Պարո՛ն Հեքիմյան, Հայաստանում պլաստիկ վիրահատությունը իր ամբողջ ծավալով բավական զարգացել է, բայց առաջին տեղում եղել և մնում է քթի պլաստիկան (ռինոպլաստիկա) ու ցավոք, անգամ ներկա զարգացման մակարդակում սխալ ու վատ իրականացված քթի պլաստիկաներ են հանդիպում, ի՞նչ խորհուրդ կտաք մեր ընթերցողին, ինչպե՞ս խուսափեն նման խնդիրներից:


- Իհարկե, խորհուրդ կտամ ի սկզբանե կատարել պլաստիկ վիրաբույժի ճիշտ ընտրություն: Հետաքրքրվել բժշկի անցած ճանապարհով:

 

Ինձ հաճախ են դիմում երկրորդային ռինոպլաստիկայի համար, երբ առաջին վիրահատության արդյունքում ոչ միայն շտկված չի լինում քթի արտաքին ձևը, այլև խախտված է լինում շնչառական ֆունկցիան. մարդը չի կարողանում լիարժեք շնչել: Օգնում ենք վերականգնել քթի ձևը և ֆունկցիոնալությունը և ունենալ գոհացուցիչ արդյունք:

-Ո՞ր տարիքից է ցուցվում ռինոպլաստիկան և ի՞նչն եք հատկապես Դուք կարևորում այս վիրահատության ժամանակ:


-Քթի պլաստիկան թույլատրվում է 16-65 տարեկանում: Բայց առավել հաճախ դիմում են 20-30 տարեկանները: Ես կարևորում եմ անհատական մոտեցումը յուրաքանչյուր դեմքին, որպեսզի պահպանվի դեմքի համաչափությունն ու ներդաշնակությունը և արդյունքն էլ լինի առավելագույնս բնական։ Մյուս հանգամանքը, որ կարևորում եմ քթի ֆունկցիոնալության պահպանումն է, որպեսզի մարդը կարողանա լիարժեք շնչել: Այդ պատճառով էլ նախընտրում եմ կատարել բաց ռինոպլաստիկա, քանի որ այն հնարավորություն է տալիս աշխատել՝ տեսնելով քթի ամբողջական կառուցվածքը: Երբեմն համակցում եմ ռինոպլաստիկան և սեպտոպլաստիկան՝ միջնապատի ծռվածության շտկումը: Ինչպես գիտեք, միջնապատի ծռվածությունը կարող է առողջական տարբեր խնդիրներ առաջ բերել. գլխուղեղի վատ սնուցում, թթվածնային քաղցր՝ իր բոլոր բացասական հետևանքներով՝ գլխացավեր, գլխապտույտներ, վատ ինքնազգացողություն, հոգնածություն, անքնություն: Վատ շնչառության պատճառ կարող են լինել նաև մեծացած խեցիները, որոնք ես չեմ հեռացնում՝ դատարկ  քթի  համախտանիշ չառաջացնելու համար:Ես նախընտրում են խեցիների այրման եղանակը, որի դեպքում  խեցին ֆիզիկապես մնում է քթի մեջ և դատարկ քթի համախտանիշ չի առաջանում։

 

պլաստիկ վիրաբույժ Արարատ Հեքիմյան



-Ականջների պլաստիկա նու՞յնպես անում եք:


-Իհարկե ականջախեցու պլաստիկան կամ օտոպլաստիկան բազմաթիվ խնդիրներ լուծող վիրահատություն է, շատերն  այն կապում են միայն ականջների լոշտակության հետ, սակայն  կան  ականջների տեսքի (չափից դուրս մեծ ականջախեցիներ, բլթակներ, բնածին և ձեռքբերովի խնդիրներ) հետ կապված մի շարք վիրահատություններ: Բոլոր կտրվածքներն արվում են ականջի հետևում, արդյունքում վիրահատությունից հետո երևացող սպիներ չեն մնում։ Վիրահատության ավարտից հետո  ականջներին դնում ենք  ճնշող վիրակապ` ըստ անհրաժեշտության,  դրանք ֆիքսված պահելու համար։ Կարերը հեռացվում են 10-րդ օրը: Կատարում ենք նաև ականջի բլթակի վիրահատություն.  վերականգնում ենք  ձգված կամ պատռված ականջաբլթակը։ Այդ դեպքերում մենք  կար ենք  դնում բացվածքի վրա՝ եզրերը  կարում ենք համակցված`  պացիենտին  հնարավորություն տալով  հետագայում ականջօղ կրել։

-Քթի և ականջների դեպքում Դուք «պայքարում» եք ի ծնե մարդուն տրված արտաքին դեֆեկտների դեմ, որոնց հետ մարդը չի ուզում համակերպվել, բայց Դուք օգնում եք վերացնել նաև տարիքային փոփոխությունները, որոնք անխուսափելի են ժամանակի հետ: Ի՞նչ փոփոխություններ են դրանք և ինչպե՞ս եք «պայքարում» դրանց դեմ:


-Մինչև Ձեր հարցին անցնելը ասեմ, որ կատարում ենք նաև շուրթերի մեծացում, ինչը տարիքային փոփոխությունների հետ կապ չունի: Աղջիկները ավելի նորաձև լինելու համար ձգտում են մեծացնել շուրթերը և դիմում են մեզ: Ես շրթունքների մեծացումը կատարում եմ վիրահատական մեթոդով: Քթի ստորին հատվածում արված կտրվածքի շնորհիվ վերին   շրթունքը մեծանում է: Ի դեպ այսպիսով ապահովվում է մշտական արդյունք:


Ինչ վերաբերում է դեմքի հենց տարիքային փոփոխությունների շտկմանը, ապա այստեղ առավել հաճախ կատարվող վիրահատություններից է բլեֆարոպլաստիկան՝ կոպերի պլաստիկ վիրահատությունը, երբ հեռացվում են վերին և ստորին կոպերի ավելորդ մաշկը,  մկանային հյուսվածքները,  ճարպի ավելցուկները, շտկվում է վերին կոպի կախվածությունը, վերացվում են աչքերի տակ գոյացած պարկերը: Մի խոսքով, մարդը միանգամայն նոր, թարմ ու երիտասարդ արտաքին է ստանում: Կատարում ենք նաև դեմքի ձգում կամ ֆեյսլիֆտինգ՝  դեմքի, պարանոցի,  ճակատ-քունքային շրջանի ձգում: Սա բացառապես էսթետիկ վիրահատություն է, որի նպատակն արտաքինի երիտասարդացումն է, դեմքի եզրագծերի վերականգնումը, կնճիռների և ծալքերի, մաշկի կախված հատվածների վերացումը:

 

պլաստիկ վիրաբույժ Արարատ Հեքիմյան

 

Կատարում եմ նաև ֆիլլերներով ու բոտոքս թերապիայով երիտասարդացում: Այստեղ հատկապես ուզում եմ հորդորել մեր գեղեցկուհիներին, որ ուշադիր լինեն, այս պրոցեդուրաների կատարումը վստահեն պրոֆեսիոնալ բժիշկների՝ խնդիրներից խուսափելու համար: Հիշեք ու մի շփոթեք. ֆիլերը հիալուրոնաթթու է, ուղղված է  դեմքի ակոսների և ճաքերի լցմանը, իսկ բոտոքսը նեյրոտոքսին է,  ներարկման արդյունքում միմիկային մկանները այսպես ասած  անջատվում  են, մաշկը կրկին դառնում է  առաձգական, իսկ կնճիռներն աստիճանաբար հարթվում են:


Չմոռանամ ասել, որ կատարում եմ նաև լիպոսակցիա պարանոցի հատվածում, որի արդյունքում վերանում է կրկնակզակը, ձգվում պարանոցը: Լիպոսակցիան կատարվում է նաև  որովայնի, ազդրերի,  հետույքի, մեջքի շրջանում: Այն  հեռացնում է ավելորդ ճարպը և տալիս է գեղեցիկ ուրվագծեր: Ի դեպ մենք օգնում ենք կնոջը վերականգնել գեղեցիկ կազմվածքը նաև աբդոմինոպլաստիկայի միջոցով, երբ հեռացնում ենք փորի մեջքի, կողքերի ավելորդ մաշկային գոյացությունները:

-    Ի՞նչ կասե՞ք կրծքի պլաստիկ վիրահատությունների մասին, որքանով՞ են դրանք տարածված:


-Կրծքի պլաստիկան առավել տարածված է մեր օտարերկրյա հյուրերի շրջանում: Առավել տարածված է կրծքագեղձի մեծացումը, որը ես կատարում եմ և՛ սիլիկոնե իմպլանտների, և՛ պացիենտի ճարպի միջոցով: Սակայն,  ըստ ինձ, մեծացումը սեփական ճարպի միջոցով տալիս է շատ ավելի բնական տեսք։ Թեև գուցե կարիք լինի  ևս մեկ անգամ  ճարպ ներարկել, քանի որ ճարպից մնում է մոտ 60% -ը, մնացածը ներծծվում է։ Այս մեթոդը ունի մի քանի առավելություն. նախ՝ ավելի անվտանգ է, քանի որ օրգանիզմը ստիպված չի լինում պայքարել օտար մարմնի դեմ, ուստի բարդություններ էլ չեն առաջանում, երկրորդ՝ համադրելով լիպոսակցիան և  կրծքերի լիպոֆիլինգը՝ միաժամանակ կատարում եմ մարմնի ուրվագծային պլաստիկա:


Մյուս պլաստիկ միջամտությունը կրծքի փոքրացումն է: Երբեմն մեծ կուրծքը  առաջացնում է ողնաշարի խնդիր, դժվարացնում է շարժվելը և սպորտով զբաղվելը: Դիմելով մեզ կանայք ազատվում են այդ ավելորդ ծանրությունից ու իրենց կենցաղը դարձնում ավելի թեթև ու դյուրին:


Կատարում ենք նաև կրծքի վերականգնողական պլաստիկ վիրահատություն: Երբ քաղցկեղից հետո հեռացված կուրծքն ենք վերականգնում սեփական հյուսվածքներից ու անվտանգ իմպլատներով: Կրծքի իմպլանտը կարող է ծառայել 10 տարի և բարդություն չառաջացնել։ Ժամկետը լրանալուց հետո ցանկալի է կրկին հանել ու նորը տեղադրել։ Սակայն  կախված օրգանիզմի առանձնահատկությունից  երբեմն կարող է իմպլանտի շուրջ պատիճ ու  կոնտրակտուրա   առաջանալ։ Արդյունքում անհրաժեշտություն է լինում հեռացնել իմպլանտը, պատիճն ու նոր իմպլանտացիա կատարել: Կրծքերում իմպլանտների տեղադրման վիրահատությունից հետո հետվիրահատական շրջանում օգտագործում են սեղմող բրայաներ՝  արյունազեղումից խուսափելու համար։  Հետվիրահատական շրջանը տևում է 10-20 օր:  

 

պլաստիկ վիրաբույժ Արարատ Հեքիմյան



-Դուք կատարում եք մեկ այլ բավական հետաքրքիր վիրահատություն դաստակի «թունելային» համախտանիշի ժամանակ: Ինչպե՞ս է արտահայտվում այս հիվանդությունը և ի՞նչ լուծում եք առաջարկում Դուք:


-- Դաստակի «թունելային» համախտանիշն արտահայտվում է առաջին երեք  մատների  ծակծկոցով, թմրածությամբ, գիշերային ցավերով: Անգամ դժվարանում են բաժակ բռնել: Առաջացմանը կարող են նպաստել  տարիքային հորմոնալ փոփոխությունները, նաև  համակարգչային մկնիկով երկարատև աշխատելը: Դաստակի թունելը` դաստակի հիմքում գտնվող նեղ անցուղի է: Նրա հատակը և կողմնային պատերը կազմվում են դաստակի ոսկրերից, իսկ վերևից`շարակցական հյուսվածքի խրձով, որի անվանումն է դաստակի լայնակի կապան: Թունելի միջով անցնում են մատների ծալիչ  ջլերը և միջային նյարդը: Այդ նյարդն է  ապահովում  առաջինից երրորդ մատների և չորրորդ  մատի կեսի  զգայունությունը:  Դաստակի «թունելային» համախտանիշը զարգանում է, երբ թունելի այտուցված հյուսվածքը առաջացնում է իր միջով անցնող նյարդի սեղմում: Հիվանդության միջին և ծանր աստիճանի ժամանակ կատարում ենք վիրահատական բուժում էնդոսկոպիկ միջամտությամբ. ոչ մեծ կտրվածքի միջոցով հեռացնում  են ճաճանչ-դաստակային հոդերի մակերեսին եղած գոյացությունները:

-Պարոն Հեքիմյան, Ձեր կողմից իրականացվող վիրահատությունների բնույթն ու  ծավալը բավական մեծ է, քիչ չէ նաև աշխատանքային փորձը՝ 8 տարի: Հիմա ի՞նչ զգացողություններ եք ունենում վիրահատարան մտնելիս:   


--Ամեն անգամ վիրահատարան մտնելիս ես զգում եմ մեծ պատասխանատվություն:  Բժիշկը պետք է ամեն հնարավոր ու անհնարին բան անի, որ պացիենտն իրեն հոգեբանորեն լավ զգա և գոհ լինի վերջնական արդյունքից:  Ես հպարտանում և ուրախանում եմ, երբ տեսնում եմ, որ  վիրահատությունից հետո ստացվել է այն  հրաշալի արդյունքը, որին սպասում էինք ես և պացիենտը:

med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում

 

 

Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

Գեղեցիկ է շնչող քիթը. Արայիկ Ղարիբյան. «Արթմեդ» ԲՎԿ
Գեղեցիկ է շնչող քիթը. Արայիկ Ղարիբյան. «Արթմեդ» ԲՎԿ

«Արթմեդ» բժշկական և վերականգնողական կենտրոնի ԼՕՌ բաժանմունքում իրականացվում են քթի պլաստիկ վիրահատություններ թե՛ բաց, թե՛ փակ եղանակով։ ԼՕՌ բժշկի միջամտությունները կատարվում են այնպես, որ գեղեցիկ քիթը նաև...

Քիթ-կոկորդ-ականջ հիվանդություններ Բժշկի ընդունարանում
Ռինոպլաստիկա. հարցազրույց ՔԿԱ վիրաբույժ, ռինոպլաստիկ վիրաբույժ Խաչատուր Բարսեղյանի հետ. armeniamedicalcenter.am
Ռինոպլաստիկա. հարցազրույց ՔԿԱ վիրաբույժ, ռինոպլաստիկ վիրաբույժ Խաչատուր Բարսեղյանի հետ. armeniamedicalcenter.am

Ռինոպլաստիկան արտաքին քթի վերաձևավորումն է, որի նպատակն է էսթետիկ դեֆեկտի շտկումը և քթի ֆունկցիայի վերականգնումը...

Քիթ-կոկորդ-ականջ հիվանդություններ Բժշկի ընդունարանում Էսթետիկ բժշկություն
Լազերային բլեֆարոպլաստիկա՝ հաճախ տրվող հարցեր. nairimed.com
Լազերային բլեֆարոպլաստիկա՝ հաճախ տրվող հարցեր. nairimed.com

Ինչպե՞ս նախապատրաստվել լազերային բլեֆարոպլաստիկայի:

Լազերային բլեֆարոպլաստիկայից առաջ հատուկ նախապատրաստական միջոցառումներ չկան...

Էսթետիկ բժշկություն
Ի՞նչ է դեմքի ձգումը` ֆեյսլիֆտինգը. drtehmine.com
Ի՞նչ է դեմքի ձգումը` ֆեյսլիֆտինգը. drtehmine.com

Դեմքի փափուկ հյուսվածքների, մաշկի և ենթամաշկային հյուսվածքների տարիքային փոփոխության հետևանքով առաջացած պտոզի կորեկցիան է։  Մաշկի թուլացած հատվածի ձգումն իրականացվում է հատուկ կտրվածքների միջոցով...

Էսթետիկ բժշկություն
Մրճանման մատներ. drtehmine.com
Մրճանման մատներ. drtehmine.com

Մրճանման մատն առաջին գարշապարաֆալանգային հոդում կորացած մատն է։ Նման ձևախախտում կարող է զարգանալ ոտքի բոլոր մատներում, բացի առաջին մատից։ Մշտապես ծալված մատը, որտեղ, որպես կանոն...

Վնասվածքաբանություն և օրթոպեդիա
Ինչո՞ ւ ընտրել լազերային բլեֆարոպլաստիկա. nairimed.com
Ինչո՞ ւ ընտրել լազերային բլեֆարոպլաստիկա. nairimed.com

Բլեֆարոպլաստիկան վերին կամ ստորին կոպերի էսթետիկ վիրահատությունների շարք է, որոնք  կոպերին և դեմքին տալիս են ավելի երիտասարդ տեսք...

Էսթետիկ բժշկություն
Ո՞ր վիրահատություններից խուսափել ամռանը. drtehmine.com
Ո՞ր վիրահատություններից խուսափել ամռանը. drtehmine.com

Ամռանը, որպես կանոն, շատերն արձակուրդ են վերցնում: Մի մասը մեկնում է հանգստավայր, մյուս մասը՝ ամառանոց, մի որոշ մասն էլ որոշում է տունը վերանորոգել: Իսկ կան նաև մարդիկ, ովքեր որոշում են հենց ամռանն...

Արդյո՞ք վտանգավոր են խալերը. drtehmine.com
Արդյո՞ք վտանգավոր են խալերը. drtehmine.com

Հավանաբար, աշխարհում չկա մարդ, ով խալեր չունենա: Խալերը կարող են տեղակայվել մարմնի ցանկացած մասում: Դրանք կարող են լինել բնածին, և առաջանալ կյանքի ընթացքում...

Մաշկաբանություն Ուռուցքաբանություն
Դաստակի ջլերի վնասվածքներ. drtehmine.com
Դաստակի ջլերի վնասվածքներ. drtehmine.com

Դաստակի ջլերի վնասումները, որպես կանոն, առաջանում են բաց վնասվածքների ժամանակ (կտրած, ծակած վերքեր, ձեռքերը շարժվող մեխանիզմների և սարքերի կիրառման ժամանակ` վնասումներից): Ընդ որում, խանգարվում է...

Վնասվածքաբանություն և օրթոպեդիա
Որովայնի առաջային պատի էսթետիկ ձևախախտումներ. ե՞րբ դիմել աբդոմինոպլաստիկայի. drtehmine.com
Որովայնի առաջային պատի էսթետիկ ձևախախտումներ. ե՞րբ դիմել աբդոմինոպլաստիկայի. drtehmine.com

Որո՞նք են որովայնի առաջային պատի ձևախախտումների ուղղակի և անուղղակի պատճառները:  


Որովայնի առաջնային պատի ձևախախտումները հանդիպում են՝ անկախ տարիքից ու սեռից...

Ինչպե՞ս նախապատրաստվել պլաստիկ վիրահատությանը. drtehmine.com
Ինչպե՞ս նախապատրաստվել պլաստիկ վիրահատությանը. drtehmine.com

Ցանկացած պլաստիկ վիրահատության (լինի դա ֆեյսլիֆտինգ, ազդրերի ձգում, աբդոմինոպլաստիկա, թե` բլեֆարոպլաստիկա) անհրաժեշտ է նախապատրաստվել բժշկի կողմից կազմված մանրամակրկիտ պլանի համաձայն...

Ի՞նչ պետք է իմանալ` նախքան պլաստիկ վիրահատության դիմելը. drtehmine.com
Ի՞նչ պետք է իմանալ` նախքան պլաստիկ վիրահատության դիմելը. drtehmine.com

Պլաստիկ վիրահատության արդյունքում վստահ լինելու համար խորհուրդ է տրվում նախքան վիրահատությունը տիրապետել որոշ տեղեկատվության...

Էսթետիկ բժշկություն
Մարմնի պլաստիկա. drtehmine.com
Մարմնի պլաստիկա. drtehmine.com

Ժամանակակից վիրաբուժության մեջ գոյություն ունեն հսկայական քանակությամբ մարմնի պլաստիկ վիրահատության տարատեսակներ, որոնցից յուրաքանչյուրն ունի իր ցուցումներն ու առավելությունները...

Էսթետիկ բժշկություն
Ֆիլեր. drtehmine.com
Ֆիլեր. drtehmine.com

Ֆիլերները ներարկումային լցանյութեր են, որոնք կիրառվում են տարիքային փոփոխությունների կամ էսթետիկ դեֆեկտների շտկման նպատակով: Մաշկի խոր շերտեր ներմուծվող պրեպարատի հատուկ բաղադրությունը...

Էսթետիկ բժշկություն

Notice: Undefined index: HTTP_X_FORWARDED_FOR in /sites/med-practic.com/classes/flud_class.php on line 33

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ