Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

Պլաստիկ վիրաբուժություն

Գեղեցիկ է շնչող քիթը. Արայիկ Ղարիբյան. «Արթմեդ» ԲՎԿ

Գեղեցիկ է շնչող քիթը. Արայիկ Ղարիբյան. «Արթմեդ» ԲՎԿ

«Արթմեդ» բժշկական և վերականգնողական կենտրոնի ԼՕՌ բաժանմունքում իրականացվում են քթի պլաստիկ վիրահատություններ թե՛ բաց, թե՛ փակ եղանակով։ ԼՕՌ բժշկի միջամտությունները կատարվում են այնպես, որ գեղեցիկ քիթը նաև չկորցնի իր ֆունկցիոնալությունը, ազատ շնչի և առողջական բարդությունների պատճառ չդառնա։ «Արթմեդ»  ԲՎԿ ԼՕՌ բժիշկ Արայիկ Ղարիբյանը գեղեցիկի ու ֆունկցիոնալության համադրությամբ պլաստիկ վիրահատությունների, միջնապատի ծռվածությամբ առաջ եկող բազմաթիվ առողջական խնդիրների  մասին։

Պլաստիկ վիրահատությունները միշտ չէ, որ կատարվում են զուտ էսթետիկ նկատառումներից ելնելով։ Հաճախ դրանք իրականացվում են առողջական տարբեր խնդիրներ լուծելու կամ կանխարգելելու համար։ Այդպիսի վիրահատություն է համարվում քթի միջնապատի ծռվածության շտկումը՝ սեպտոպլաստիկան։ Միջնապատի տարբեր աստիճանի ծռվածություն ունենում են գրեթե բոլորը։ Այն լինում է ձեռքբերովի կամ կյանքի ընթացքում, կամ ծննդաբերության ժամանակ, երբ գանգը սեղմվում է ու այդ ժամանակ կարող է քիթը կոտրվել ու ծռվել։ Բժիշկ Արայիկ Ղարիբյանի խոսքով միջնապատի ծռվածությունը կարելի է շտկել 5-6 տարեկանից սկսած․ «Քթի միջնապատի ծռվածությունն այսօր ցուցվում է վիրահատել մանուկ հասակից, որ չառաջանան ծնոտի ձևափոխումներ։ Նախկինում սպասում էին մինչև 18 տարեկանը։ Բայց այդ ընթացքում բերանով շնչառությունը հանգեցնում էր ծնոտի ձևափոխությանը, քիթը վիրահատում էին, բայց մնում էր ծնոտի խնդիրը, որն իր հերթին պլաստիկ վիրահատության դիմելու անհրաժեշտություն էր առաջանում։ Ընդհանրապես միջնապատի ծռվածությամբ ապրելը տարբեր առողջական խնդիրների պատճառ կարող է դառնալ․ թթվածնային քաղց, ցրվածություն, ընկալողականության վատթարացում, քնկոտություն, շուտ հոգնածություն, հաճախակի գլխացավեր։ Երեխաների դեպքում այս վիճակն ազդում է առաջադիմության վրա, իսկ մեծահասակների դեպքում՝ աշխատունակության։ Որքան վաղ ուղղվի միջնապատը, այնքան առողջ, կենսուրախ և ուսման մեջ առաջադիմող կլինի Ձեր երեխան»։

 

Արայիկ Ղարիբյան

Բերանով շնչառությունը չի կարող լիարժեք փոխարինել քթով շնչառությանը։ Օդը քթով անցնելիս խոնավանում է, տաքանում, մաքրվում մանրէներից, քիթը հարուստ է արյունատար անոթներով, որոնք անմիջական կապ ունեն ուղեղի հետ, ու թթվածնով հարուստ օդն անմիջապես անցնում ու սնուցում է գլխուղեղը։  Ահա թե ինչու է պետք վերականգնել քթով շնչառությունը ու հնարավորինս շուտ ուղղել միջնապատը։ Բերանով շնչառության մյուս բացասական ազդեցությունն այն է, որ կարող է վնասել նշիկները։ ԼՕՌ բժիշկ Արայիկ Ղարիբյանին երբեմն դիմում են մեծահասակներ նշիկների բորբոքումը բուժելու համար։ Այնինչ փորձառու բժիշկը համալիր զննման արդյունքում նկատում է միջնապատի ծռվածությունը, որն էլ հանգեցրել է նշիկների վնասմանը։ Սովորաբար միջնապատն ուղղելուց հետո նշիկները առողջանում են։

 

Արայիկ Ղարիբյան

 

Բայց քթի միջնապատի ծռվածությամբ առաջացող խնդիրները այսքանով չեն սահմանափակվում․ « Լինու՞մ է չէ, որ մարդը նստած տեղը քնում է, հանկարծ վեր թռնում, ասես խեղդվելիս լիներ։ Սա լուրջ առողջական խնդիր է, որի հիմքում տարիներով բերանով շնչելն է՝ քթի միջնապատի կոտրվածքի պատճառով։ Բերանով շնչելու պատճառով քիմքը թուլանում է , կախվում, լեզվակը սկսում է փակել օդի հոսքը, ու քնի մեջ մի քանի վայրկյանով մարդը դադարում է շնչել։Քնի խանգարման սինդրոմը (слипатное) հիմնականում հանդիպում է գեր մարդկանց մոտ, որոնք ունեն նաև դժվարացած շնչառություն։ Բուժելու համար միջնապատի շտկումից ու քաշի անկումից բացի պետք է կատարել ուվոլոպլաստիկա՝ քիմքի պլաստիկա։ Վիրահատությամվ լեզվակով քիմքով կախված թուլացած մասը կտրում հեռացնում ենք, բարձրացնում,  հեռացում նշիկները»։


Այնպես հետաձգել միջնապատի ուղղումը բժիշկը խորհուրդ չի տալիս, մանավանդ որ յուրաքանչյուր հետաձգված օրվա հետ մարդիկ մեծացնում են տարբեր հիվանդությունների առաջացման հավանականությունը, և հետագայում ստիպված կլինեք մեկի փոխարեն երկու կամ ավելի խնդիր բուժել վիրահատությամբ։ Բժիշկը բերում է մեկ այլ օրինակ․ «Միջնապատի ծռվածությունը նպաստում է խեցիների բորբոքմանը, այն կողմում, դեպի ուր թեքված է միջնապատը և օդի հոսքը քիչ է, խեցիները լավ չեն զարգանում, իսկ մյուս կողմում հակառակը խեցիները ավելի մեծ քանակությամբ օդ են ֆիլտրում, հետևաբար «ծանրաբեռնված» աշխատելու արդյունքում աստիճանաբար ձևափոխվում են, մեծանում ու այտուցվում,  փակում օդի հոսքը։ Այս դեպքում ախտահարված խեցիների բուժումը զուգակցվում է միջնապատի ծռվածության շտկմամբ։  Ի դեպ խեցիների բորբոքման դեպքում խեցիները չենք հեռացում, պարզապես մասնահատում կամ այրում ենք խեցիների գերաճած հատվածների։ Խեցիների լրիվ հեռացումը ցանկալի չէ, քանի որ արդյունքում ստանում ենք «դատարկ» քիթ, որտեղ օդը հավաքվում է,   բայց չի «հոսում»։ Խեցիները հենց այդ օդամղիչ դերն են կատարում, դեպի հայմորյան խոռոչներ ու վերին շնչուղիներ։ Ու եթե հայմորյան խոռոչները ևս չեն սնուցվում, մեծանում է նաև դրանց բորբոքման հավանականությունը։ Հենց այդ է պատճառը, որ մենք խեցիների լրիվ հատում չենք իրականացվում։ Խեցիների ամբողջական հատում կատարում ենք միայն բացառիկ դեպքերում, երբ կան արդեն պոլիպոզ ձևափոխություններ»։

 

Արայիկ Ղարիբյան


Քթի պլաստիկ միջամտության արդյունքում չպետք է տուժի քթի ֆունկցիոնալ անատոմիան։ Մենք հաճախ ենք լսում պատմություններ այն մասին, թե ինչպես են քթի պլաստիկայից հետո սկսել վատ շնչել, ունենալ տարբեր առողջական խնդիրներ։ Այդ ամենը հենց քթի ֆունկցիոնալության խախտմամբ կատարված պլաստիկ վիրահատությունների հետևանք են։ ԼՕՌժիշկ Ղարիբյանի համար գեղեցիկ քիթը նաև ազատ ու խորը շնչող քիթ է․ «Պլաստիկ վիրաբույժները քթի վիրահատության ժամանակ առաջին պլանում են դնում գեղեցիկ տեսքը՝ զոհելով ֆունկցիոնալությունը, բայց ունենալ գեղեցիկ, ու չշնչող քիթ, նույնն է թե ունենալ հեռախոս, որով չես կարող զանգել, մեքենա, որը չես կարող վարել»,-կատակով եզրափակում է բժիշկը։

 

Արայիկ Ղարիբյան

 

Սկզբնաղբյուր. «Արթմեդ» ԲՎԿ
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում

 

 

Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

Գեղեցկության ու երիտասարդության պահապանը. պլաստիկ վիրաբույժ Արարատ Հեքիմյան
Գեղեցկության ու երիտասարդության պահապանը. պլաստիկ վիրաբույժ Արարատ Հեքիմյան

Արարատ Լևոնի Հեքիմյանը պլաստիկ վիրաբույժ է՝ մասնագիտացած էսթետիկ վիրաբուժության, միկրովիրաբուժության, դեմքի,  մարմնի էսթետիկ և վերականգնողական  վիրաբուժության մեջ: Աշխատում է «ՆյուՄեդ», «ԱրտՄեդ» և «Վեդի»...

Բժշկի ընդունարանում
Ռինոպլաստիկա. հարցազրույց ՔԿԱ վիրաբույժ, ռինոպլաստիկ վիրաբույժ Խաչատուր Բարսեղյանի հետ. armeniamedicalcenter.am
Ռինոպլաստիկա. հարցազրույց ՔԿԱ վիրաբույժ, ռինոպլաստիկ վիրաբույժ Խաչատուր Բարսեղյանի հետ. armeniamedicalcenter.am

Ռինոպլաստիկան արտաքին քթի վերաձևավորումն է, որի նպատակն է էսթետիկ դեֆեկտի շտկումը և քթի ֆունկցիայի վերականգնումը...

Քիթ-կոկորդ-ականջ հիվանդություններ Բժշկի ընդունարանում Էսթետիկ բժշկություն
Լազերային բլեֆարոպլաստիկա՝ հաճախ տրվող հարցեր. nairimed.com
Լազերային բլեֆարոպլաստիկա՝ հաճախ տրվող հարցեր. nairimed.com

Ինչպե՞ս նախապատրաստվել լազերային բլեֆարոպլաստիկայի:

Լազերային բլեֆարոպլաստիկայից առաջ հատուկ նախապատրաստական միջոցառումներ չկան...

Էսթետիկ բժշկություն
Ի՞նչ է դեմքի ձգումը` ֆեյսլիֆտինգը. drtehmine.com
Ի՞նչ է դեմքի ձգումը` ֆեյսլիֆտինգը. drtehmine.com

Դեմքի փափուկ հյուսվածքների, մաշկի և ենթամաշկային հյուսվածքների տարիքային փոփոխության հետևանքով առաջացած պտոզի կորեկցիան է։  Մաշկի թուլացած հատվածի ձգումն իրականացվում է հատուկ կտրվածքների միջոցով...

Էսթետիկ բժշկություն
Մրճանման մատներ. drtehmine.com
Մրճանման մատներ. drtehmine.com

Մրճանման մատն առաջին գարշապարաֆալանգային հոդում կորացած մատն է։ Նման ձևախախտում կարող է զարգանալ ոտքի բոլոր մատներում, բացի առաջին մատից։ Մշտապես ծալված մատը, որտեղ, որպես կանոն...

Վնասվածքաբանություն և օրթոպեդիա
Ինչո՞ ւ ընտրել լազերային բլեֆարոպլաստիկա. nairimed.com
Ինչո՞ ւ ընտրել լազերային բլեֆարոպլաստիկա. nairimed.com

Բլեֆարոպլաստիկան վերին կամ ստորին կոպերի էսթետիկ վիրահատությունների շարք է, որոնք  կոպերին և դեմքին տալիս են ավելի երիտասարդ տեսք...

Էսթետիկ բժշկություն
Ո՞ր վիրահատություններից խուսափել ամռանը. drtehmine.com
Ո՞ր վիրահատություններից խուսափել ամռանը. drtehmine.com

Ամռանը, որպես կանոն, շատերն արձակուրդ են վերցնում: Մի մասը մեկնում է հանգստավայր, մյուս մասը՝ ամառանոց, մի որոշ մասն էլ որոշում է տունը վերանորոգել: Իսկ կան նաև մարդիկ, ովքեր որոշում են հենց ամռանն...

Արդյո՞ք վտանգավոր են խալերը. drtehmine.com
Արդյո՞ք վտանգավոր են խալերը. drtehmine.com

Հավանաբար, աշխարհում չկա մարդ, ով խալեր չունենա: Խալերը կարող են տեղակայվել մարմնի ցանկացած մասում: Դրանք կարող են լինել բնածին, և առաջանալ կյանքի ընթացքում...

Մաշկաբանություն Ուռուցքաբանություն
Դաստակի ջլերի վնասվածքներ. drtehmine.com
Դաստակի ջլերի վնասվածքներ. drtehmine.com

Դաստակի ջլերի վնասումները, որպես կանոն, առաջանում են բաց վնասվածքների ժամանակ (կտրած, ծակած վերքեր, ձեռքերը շարժվող մեխանիզմների և սարքերի կիրառման ժամանակ` վնասումներից): Ընդ որում, խանգարվում է...

Վնասվածքաբանություն և օրթոպեդիա
Որովայնի առաջային պատի էսթետիկ ձևախախտումներ. ե՞րբ դիմել աբդոմինոպլաստիկայի. drtehmine.com
Որովայնի առաջային պատի էսթետիկ ձևախախտումներ. ե՞րբ դիմել աբդոմինոպլաստիկայի. drtehmine.com

Որո՞նք են որովայնի առաջային պատի ձևախախտումների ուղղակի և անուղղակի պատճառները:  


Որովայնի առաջնային պատի ձևախախտումները հանդիպում են՝ անկախ տարիքից ու սեռից...

Ինչպե՞ս նախապատրաստվել պլաստիկ վիրահատությանը. drtehmine.com
Ինչպե՞ս նախապատրաստվել պլաստիկ վիրահատությանը. drtehmine.com

Ցանկացած պլաստիկ վիրահատության (լինի դա ֆեյսլիֆտինգ, ազդրերի ձգում, աբդոմինոպլաստիկա, թե` բլեֆարոպլաստիկա) անհրաժեշտ է նախապատրաստվել բժշկի կողմից կազմված մանրամակրկիտ պլանի համաձայն...

Ի՞նչ պետք է իմանալ` նախքան պլաստիկ վիրահատության դիմելը. drtehmine.com
Ի՞նչ պետք է իմանալ` նախքան պլաստիկ վիրահատության դիմելը. drtehmine.com

Պլաստիկ վիրահատության արդյունքում վստահ լինելու համար խորհուրդ է տրվում նախքան վիրահատությունը տիրապետել որոշ տեղեկատվության...

Էսթետիկ բժշկություն
Մարմնի պլաստիկա. drtehmine.com
Մարմնի պլաստիկա. drtehmine.com

Ժամանակակից վիրաբուժության մեջ գոյություն ունեն հսկայական քանակությամբ մարմնի պլաստիկ վիրահատության տարատեսակներ, որոնցից յուրաքանչյուրն ունի իր ցուցումներն ու առավելությունները...

Էսթետիկ բժշկություն
Ֆիլեր. drtehmine.com
Ֆիլեր. drtehmine.com

Ֆիլերները ներարկումային լցանյութեր են, որոնք կիրառվում են տարիքային փոփոխությունների կամ էսթետիկ դեֆեկտների շտկման նպատակով: Մաշկի խոր շերտեր ներմուծվող պրեպարատի հատուկ բաղադրությունը...

Էսթետիկ բժշկություն

Notice: Undefined index: HTTP_X_FORWARDED_FOR in /sites/med-practic.com/classes/flud_class.php on line 33

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ