Պլաստիկ վիրաբուժություն
Ռինոպլաստիկա. հարցազրույց ՔԿԱ վիրաբույժ, ռինոպլաստիկ վիրաբույժ Խաչատուր Բարսեղյանի հետ. armeniamedicalcenter.am
Ռինոպլաստիկան արտաքին քթի վերաձևավորումն է, որի նպատակն է էսթետիկ դեֆեկտի շտկումը և քթի ֆունկցիայի վերականգնումը:
Քթի ինչպիսի՞ դեֆորմացիաներ են հանդիպում:
Արտաքին քթի հանդիպող դեֆորմացիաներն են՝ սապատավոր քիթը (նուրբ մաշկով նեղ քիթ), լայն քիթը (լայն հիմքով, հաստ մաշկով քիթ) և թամբաձև քիթը: Հանդիպում են նաև վնասվածքի հետևանքով առաջացած տարբեր դեֆորմացիաներ: Հայերի մոտ առավել հաճախ հանդիպում է կովկասյան տիպի սապատավոր, նուրբ մաշկով նեղ քիթը :
Ինչպիսի՞ խնդիրներ են առաջացնում այդ դեֆորմացիաները:
Գանգատները կապված են արտաքին քթի էսթետիկ տեսքի հետ, որը կարող է զուգակցված լինել շնչառական ֆունկցիայի խանգարումով:
Ինչպե՞ս նախապատրաստվել ռինոպլաստիկային:
Առաջին հերթին, շատ կարևոր է հիվանդից մանրամասն հարցերի արդյունքում հասկանալ, թե ի՞նչ ակնկալիքներ ունի, ի՞նչն է նրան անհանգստացնում, զննել քթի խոռոչը՝ պարզելու, թե էսթետիկ տեսքից զատ կա՞ն, արդյոք, ֆունկցիոնալ խնդիրներ, որոնք ևս պետք է վերականգնել: Եթե շնչառական ֆունկցիայի խնդիրը չի կարգավորվում, էսթետիկ վիրահատությունից հետո կրկին դիմում են վիրահատության՝ շնչառական ֆունկցիան կարգավորելու համար:
Հետազոտություններից կատարվում են ռինոսկոպիա, քթի հարակից ծոցերի ռենտգենոգրաֆիա /ՔՀԾ/, համակարգչային տոմոգրաֆիա /ՀՏ/, քթի համակարգչային մոդելավորում և բուժառուի ցանկության հետ համադրում: Իրականացվում են նաև լաբորատոր, գործիքային այլ հետազոտություններ՝ արյան քննություն, կրծքավանդակի ռենտգենոգրաֆիա, էլեկտրասրտագրություն:
Ի՞նչ հակացուցումներ կան:
Հակացուցված է մինչև 18 տարեկանը, երբ դեռ ոսկրի աճի շրջանն ավարտված չէ: Տարիքի վերին սահմանը 45-ն է, դրանից հետո, մաշկի ծերացման գործընթացների հետ կապված, արդյունքն այլևս բավարար չէ: Բացառություններ կան` միայն խիստ կարիքի դեպքում:
Ինչպե՞ս է իրականացվում վիրահատությունը:
Մեր կլինիկայում վիրահատությունը կատարվում է ընդհանուր անզգայացմամբ՝ բաց եղանակով, որն ունի մի շարք առավելություններ` փակ եղանակի նկատմամբ: Դրանք են՝ ներվիրահատական առկա դեֆեկտի լավ տեսանելիությունը, հեմոստազի բավարար ապահովումը, անհրաժեշտության դեպքում` աճառային գրաֆտների տեղադրման հնարավորությունը, առկա դեֆեկտների ամբողջությամբ վերացնելու հնարավորությունը, ուսուցման անցկացման հնարավորությունը, այտուցի զարգացման աստիճանի նվազեցումը, վերքի արագ վերականգնումը:
Վիրահատական վերքը ֆիքսվում է թերմոպլաստով, քթի խոռոչում, ըստ կարիքի, տեղադրվում են սպունգային տամպոններ կամ դոիլեր:
Կլինիկայում կիրառվում են վիրահատության իրականացման համար անհրաժեշտ ժամանակակից գործիքներ:
Ի՞նչ բարդություններ կարող են լինել:
Ռինոպլաստիկայի բարդություններից են` քթային արյունահոսությունը, սպիները: Երբեմն քթի խիստ արտահայտված թեքությունը չի հաջողվում լիովին ուղղել: Կարող է լինել նաև միջնապատի պերֆորացիա: Իսկ ոսկրաաճառային հենքը շատ հանելու արդյունքում կարող է դեֆեկտ առաջանալ, կամ աճառից մնացած ինչ-որ հատվածներ արտահայտվեն մաշկի տակից: Երբեմն ոչ բավարար արդյունքը նկատելի է վիրահատությունից հետո առաջացած այտուցն անցնելուց հետո:
Եթե ամեն ինչ ճիշտ է պլանավորված և կատարված, արդյունքը միշտ բարեհաջող է:
Ինչպե՞ս է անցնում ետվիրահատական շրջանը:
Հետվիրահատական շրջանում 2 -3 օր տամպոնները դեռևս պահպանվում են, դրանք հեռացնելուց հետո նշանակվում են քթի կաթիլներ, 7-րդ օրը հեռացվում են կարերը, թերմո կամ ակվապլաստը, քիթը ֆիքսվում է գիպսով, ժամանակակից ստրիպներով կամ թղթյա լեյկոպլաստներով:
Հիվանդին խորհուրդ է տրվում այդ ընթացքում փափուկ, ոչ տաք սնունդ օգտագործել, 3-6 ամիս հակացուցված է ակնոց կրելը կամ քթին հարված ստանալը:
Հիվանդը հետվիրատական շրջանում հսկվում է վիրաբույժի կողմից:
Ռինոպլաստիկան մի՞շտ է արդարացված, թե՞ երբեմն դիմում են առանց լուրջ պատճառ ունենալու:
Լինում են դեպքեր, երբ դիմում են առանց լուրջ պատճառի: Իհարկե, փորձում ենք բացատրել, որ վիրահատություն կատարելու կարիք բոլորովին չկա:
Կան պացիենտներ, որոնք կարծում են, որ քթի տեսքը փոխելով՝ ամբողջ դեմքն էլ է փոխվելու: Բայց հետո երբեմն ծնոտի անհամաչափությունները գեղեցիկ քթի հետ անհամապատասխան են լինում, և հիվանդը կարող է դժգոհ մնալ:
01.06.2021
Կարդացեք նաև
Հոդվածը պատրաստվել է «Ամանտիս» էսթետիկ բժշկության կենտրոնի պլաստիկ վիրաբույժ և միկրովիրաբույժ Թեհմինե Ասատրյանի հետ համատեղ...
23.04.2025
Քթի պլաստիկ վիրահատությունը` ռինոպլաստիկան, ըստ դիմա-ծնոտային և պլաստիկ վիրաբույժ, բժշկական գիտությունների թեկնածու, դոցենտ Հայկ Ելոքյանի, մի ամբողջ փիլիսոփայություն է ու ներառում է և՛ ֆիզիկական...
29.12.2022
Ճարպակալումը նոր ժամանակների տարածված խնդիրներից է, որը, բացի կոսմետիկ անհարմարությունից, կարող է նպաստել նաև տարբեր հիվանդությունների առաջացմանը՝ ինֆարկտ, ինսուլտ, ուռուցքներ...
14.12.2022
Ականջների լոշտակությունը որպես բժշկական խնդիր
Ականջների լոշտակությունը բավականին տարածված երևույթ է․ այն հանդիպում է բնակչության...
01.12.2022
Արարատ Լևոնի Հեքիմյանը պլաստիկ վիրաբույժ է՝ մասնագիտացած էսթետիկ վիրաբուժության, միկրովիրաբուժության, դեմքի, մարմնի էսթետիկ և վերականգնողական վիրաբուժության մեջ: Աշխատում է «ՆյուՄեդ», «ԱրտՄեդ» և «Վեդի»...
25.09.2021
Ինչպե՞ս նախապատրաստվել լազերային բլեֆարոպլաստիկայի:
Լազերային բլեֆարոպլաստիկայից առաջ հատուկ նախապատրաստական միջոցառումներ չկան...
05.05.2021
Դեմքի փափուկ հյուսվածքների, մաշկի և ենթամաշկային հյուսվածքների տարիքային փոփոխության հետևանքով առաջացած պտոզի կորեկցիան է։ Մաշկի թուլացած հատվածի ձգումն իրականացվում է հատուկ կտրվածքների միջոցով...
05.05.2021
Մրճանման մատն առաջին գարշապարաֆալանգային հոդում կորացած մատն է։ Նման ձևախախտում կարող է զարգանալ ոտքի բոլոր մատներում, բացի առաջին մատից։ Մշտապես ծալված մատը, որտեղ, որպես կանոն...
28.04.2021
Բլեֆարոպլաստիկան վերին կամ ստորին կոպերի էսթետիկ վիրահատությունների շարք է, որոնք կոպերին և դեմքին տալիս են ավելի երիտասարդ տեսք...
12.04.2021
Ամռանը, որպես կանոն, շատերն արձակուրդ են վերցնում: Մի մասը մեկնում է հանգստավայր, մյուս մասը՝ ամառանոց, մի որոշ մասն էլ որոշում է տունը վերանորոգել: Իսկ կան նաև մարդիկ, ովքեր որոշում են հենց ամռանն...
29.03.2021
Հավանաբար, աշխարհում չկա մարդ, ով խալեր չունենա: Խալերը կարող են տեղակայվել մարմնի ցանկացած մասում: Դրանք կարող են լինել բնածին, և առաջանալ կյանքի ընթացքում...
26.03.2021
Դաստակի ջլերի վնասումները, որպես կանոն, առաջանում են բաց վնասվածքների ժամանակ (կտրած, ծակած վերքեր, ձեռքերը շարժվող մեխանիզմների և սարքերի կիրառման ժամանակ` վնասումներից): Ընդ որում, խանգարվում է...
25.03.2021
Warning: mysqli::query(): (HY000/1): Can't create/write to file '/var/tmp/MYPJ4Hte' (Errcode: 28 - No space left on device) in /sites/med-practic.com/classes/DatabaseManager_2.1.php on line 1381
Fatal error: Uncaught Error: Call to a member function fetch_assoc() on bool in /sites/med-practic.com/classes/DatabaseManager_2.1.php:1384 Stack trace: #0 /sites/med-practic.com/classes/article_class.php(102): TableManager->querySelectClassic('SELECT a.id, a....', Array) #1 /sites/med-practic.com/includes/include_footer_amen_kard_hod.php(5): Article->SelectAmenakardacvatsArticles(1) #2 /sites/med-practic.com/includes/include_bottom.php(9): require_once('/sites/med-prac...') #3 /sites/med-practic.com/bottom.php(7): require_once('/sites/med-prac...') #4 /sites/med-practic.com/article_more.php(151): require_once('/sites/med-prac...') #5 {main} thrown in /sites/med-practic.com/classes/DatabaseManager_2.1.php on line 1384















Գիտական բժշկություն
Հիվանդություններ
Ավանդական բժշկություն
Առողջ ապրելակերպ
Կոսմետոլոգիա
Բժշկական իրավունք
Ալգորիթմեր, թեստեր
Թվեր, փաստեր, դեպքեր
Պատմական խրոնիկա
Աֆորիզմներ
Կարիերային սանդուղքով
Երեխա
Կին
Տղամարդ
Ռեյթինգային համակարգ
