Պլաստիկ վիրաբուժություն
Մրճանման մատներ. drtehmine.com

Մրճանման մատն առաջին գարշապարաֆալանգային հոդում կորացած մատն է։ Նման ձևախախտում կարող է զարգանալ ոտքի բոլոր մատներում, բացի առաջին մատից։ Մշտապես ծալված մատը, որտեղ, որպես կանոն, վնասված են երկու հոդերը, կարող է ուղեկցվել ցավային զգացողություններով։ Մրճանման ձևախախտումը կարող է լինել ֆիքսված (երբ ծալված մատը ձեռքով ուղղելն անհնար է) և չֆիքսված, որի ժամանակ հնարավոր է հիվանդ մատն ուղղել ձեռքով։
Մատների մրճանման ձևախախտման ախտանիշները
Ոտքերի մատների մրճանման ձևախախտման զարգացման առաջին նշանը հաճախակի կոշտուկների առաջացումն է, որոնք ժամանակի ընթացքում դառնում են մշտական , իսկ որոշ դեպքերում առաջացում են խոցեր։
Մրճանման ձևախախտման երկարատև զարգացման ժամանակ հիվանդն սկսում է դժվար տեղաշարժվել։ Բացի այդ, ձևախախտված մատները սկսում են հենվել կոշիկի տարբեր մասերին և ենթարկվել մշտական շփման, ինչն էլ առաջացնում է գրգռում։
Ախտանիշները
- կոսմետիկ դեֆեկտ,
- ցավոտություն քայլքի ժամանակ,
- հոդում շարժունակության սահմանափակում,
- ստանդարտ կոշիկի ընտրության և կրման անհնարինություն,
- հոդերի շրջանում կոշտուկների առաջացում,
- գարշապարային ոսկրերի գլխիկների տակ ներբանային հիպերկերատոզի առաջացում։
Մատների մրճանման ձևախախտման առաջացման պատճառները
Հիմնական պատճառներից են գենետիկ գործոնները (օրինակ, ոտնաթաթի բարձր կամարը, որի դեպքում այդ շրջանի կապանները մատները հետ են ձգում), մկանային հավասարակշռության խանգարումը, որը սխալ քայլվածքի հետևանք է։ Բացի այդ, մատների մրճանման ձևախախտման ամենատարածված պատճառներից է սխալ ընտրված կոշիկը, որը ճնշում է մատները՝ բերելով դրանց անբնական դիրքի։
Մատների մրճանման ձևախախտման բուժումը
Բուժումը կարող է լինել կոնսերվատիվ և վիրահատական։ Կոնսերվատիվ բուժումը հնարավոր է հիվանդության սկզբնական շրջանում և, առաջին հերթին, ենթադրում է ազատ կոշիկի և հատուկ օրթոպեդիկ հարմարանքների կրում (կորեկտորներ, սիլիկոնային օղեր, պրոտեկտորներ), որոնք ապահովում են կոշիկի մեջ մատների անշարժացումը և պաշտպանությունը` շփումից։
Ոտքերի մատների մրճանման ձևախախտումները վերացնելու համար անհրաժեշտ են փափուկ հյուսվածքների (հոդերի պատիճի, կապանների) համակցված, ինչպես նաև ոսկրապլաստիկ վիրահատություններ.
- գարշապարաֆալանգային հոդի արթրոլիզ,
- միջֆալանգային հոդի ներբանային արթրոլիզ,
- մատի կապանների (ծալիչ-տարածիչ) հատում,
- պրոքսիմալ ֆալանգի գլխիկի մասնահատում կամ միջֆալանգային հոդի արթրոդեզ,
- ռոտացիոն ձևախախտումների վերացման նպատակով մատի պրոքսիմալ կամ դիստալ ֆալանգների ոսկրահատում։
Ներկայում ոտնաթաթի մրճանման ձևախախտումների դեպքում բոլոր վիրահատություններն իրականացվում են նվազագույն միջամտական եղանակով՝ տեղային, հաղորդչական կամ ողնուղեղային անզգայացմամբ (անզգայացման ընտրությունը պայմանավորված է վիրահատական միջամտության ծավալով)։
Նմանատիպ վիրահատությունները, որպես կանոն, տևում են 5-10 րոպե։ Հետվիրահատական առաջին օրերից սկսած, հիվանդը կրում է մասնագիտացված օրթոպեդիկ կոշիկ։ Սովորական կոշիկներով լիարժեք քայլել խորհուրդ է տրվում վիրահատությունից հետո, միջինը 4-6 շաբաթ հետո։


Կարդացեք նաև

Արարատ Լևոնի Հեքիմյանը պլաստիկ վիրաբույժ է՝ մասնագիտացած էսթետիկ վիրաբուժության, միկրովիրաբուժության, դեմքի, մարմնի էսթետիկ և վերականգնողական վիրաբուժության մեջ: Աշխատում է «ՆյուՄեդ», «ԱրտՄեդ» և «Վեդի»...



«Արթմեդ» բժշկական և վերականգնողական կենտրոնի ԼՕՌ բաժանմունքում իրականացվում են քթի պլաստիկ վիրահատություններ թե՛ բաց, թե՛ փակ եղանակով։ ԼՕՌ բժշկի միջամտությունները կատարվում են այնպես, որ գեղեցիկ քիթը նաև...



Ռինոպլաստիկան արտաքին քթի վերաձևավորումն է, որի նպատակն է էսթետիկ դեֆեկտի շտկումը և քթի ֆունկցիայի վերականգնումը...



Ինչպե՞ս նախապատրաստվել լազերային բլեֆարոպլաստիկայի:
Լազերային բլեֆարոպլաստիկայից առաջ հատուկ նախապատրաստական միջոցառումներ չկան...



Դեմքի փափուկ հյուսվածքների, մաշկի և ենթամաշկային հյուսվածքների տարիքային փոփոխության հետևանքով առաջացած պտոզի կորեկցիան է։ Մաշկի թուլացած հատվածի ձգումն իրականացվում է հատուկ կտրվածքների միջոցով...



Բլեֆարոպլաստիկան վերին կամ ստորին կոպերի էսթետիկ վիրահատությունների շարք է, որոնք կոպերին և դեմքին տալիս են ավելի երիտասարդ տեսք...



Ամռանը, որպես կանոն, շատերն արձակուրդ են վերցնում: Մի մասը մեկնում է հանգստավայր, մյուս մասը՝ ամառանոց, մի որոշ մասն էլ որոշում է տունը վերանորոգել: Իսկ կան նաև մարդիկ, ովքեր որոշում են հենց ամռանն...



Հավանաբար, աշխարհում չկա մարդ, ով խալեր չունենա: Խալերը կարող են տեղակայվել մարմնի ցանկացած մասում: Դրանք կարող են լինել բնածին, և առաջանալ կյանքի ընթացքում...



Դաստակի ջլերի վնասումները, որպես կանոն, առաջանում են բաց վնասվածքների ժամանակ (կտրած, ծակած վերքեր, ձեռքերը շարժվող մեխանիզմների և սարքերի կիրառման ժամանակ` վնասումներից): Ընդ որում, խանգարվում է...



Որո՞նք են որովայնի առաջային պատի ձևախախտումների ուղղակի և անուղղակի պատճառները:
Որովայնի առաջնային պատի ձևախախտումները հանդիպում են՝ անկախ տարիքից ու սեռից...



Ցանկացած պլաստիկ վիրահատության (լինի դա ֆեյսլիֆտինգ, ազդրերի ձգում, աբդոմինոպլաստիկա, թե` բլեֆարոպլաստիկա) անհրաժեշտ է նախապատրաստվել բժշկի կողմից կազմված մանրամակրկիտ պլանի համաձայն...



Պլաստիկ վիրահատության արդյունքում վստահ լինելու համար խորհուրդ է տրվում նախքան վիրահատությունը տիրապետել որոշ տեղեկատվության...



Ժամանակակից վիրաբուժության մեջ գոյություն ունեն հսկայական քանակությամբ մարմնի պլաստիկ վիրահատության տարատեսակներ, որոնցից յուրաքանչյուրն ունի իր ցուցումներն ու առավելությունները...



Ֆիլերները ներարկումային լցանյութեր են, որոնք կիրառվում են տարիքային փոփոխությունների կամ էսթետիկ դեֆեկտների շտկման նպատակով: Մաշկի խոր շերտեր ներմուծվող պրեպարատի հատուկ բաղադրությունը...






Notice: Undefined index: HTTP_X_FORWARDED_FOR in /sites/med-practic.com/classes/flud_class.php on line 33
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
-
Ժողովրդական դեղամիջոցներ
-
Հղիություն. 4-րդ ամիս
-
Հղիություն. 7-րդ ամիս
-
Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
-
Հղիություն. 6-րդ ամիս
-
«Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
-
Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
-
Ինչպես ազատվել անցանկալի մազերից
-
Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
-
Դդում
-
Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
-
Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
-
Ընկերության մասին
-
Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
-
Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
-
Սեռական գրգռում
-
Ամուսնական առաջին գիշերը
-
Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
-
Չիչխանի օգտակար հատկությունները
-
Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
-
Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
-
Դիմակներ` մազերի համար
-
Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
-
Ընտրություն ըստ հորոսկոպի
-
Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
-
Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
-
Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
-
Հղիությունը և նախապատրաստվելը դրան
-
Հղիություն. 1-ին ամիս
-
Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
-
Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
-
Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
-
Էկզեմայի տեսակները և բուժումը
-
Իրիդիոսքրինինգ
-
ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
-
Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
-
Գամմա-դանակը նշտարի փոխարեն