Պլաստիկ վիրաբուժություն
Արդյո՞ք վտանգավոր են խալերը. drtehmine.com
Հավանաբար, աշխարհում չկա մարդ, ով խալեր չունենա: Խալերը կարող են տեղակայվել մարմնի ցանկացած մասում: Դրանք կարող են լինել բնածին, և առաջանալ կյանքի ընթացքում:
Խալերի հետ շատ առասպելներ և սնահավատություններ են կապված: Հին ժամանակներում դրանք համարվել են կախարդանքի խորհրդանշներ, և բնածին բծերով մարդուն կարող էին, պարզապես, մեղադրել անմաքուր ուժերի հետ կապի մեջ: Իսկ միջնադարում Արևելքի երկրներում աղջկա դեմքին խալի առկայությունը համարվում էր գեղեցկության պարտադիր նշան: XVII դարի վերջում Եվրոպայում առաջացավ արհեստական խալերի նորաձևություն: Սկզբում դրանց օգնությամբ ծածկում էին ծաղիկների հետքերը, սակայն, աստիճանաբար, դրանք դարձան պալատական կանանց անբաժան մասը: Հանդիպում էին տարբեր ձևի խալեր՝ ծաղիկների ձևով, աստղերի, նույնիսկ ցատկող լվերի ձևով: Առաջացավ նաև «խալերի լեզուն». եթե խալը տեղակայված էր ճակատին, դա նշանակում էր, որ տիրուհին լուրջ տիկին է: Շրթունքի վրա տեղակայված խալը վկայում էր տիրուհու թեթևամտության և կոկետության մասին: Քթի տակ խալը նշանակում էր մերժում, իսկ այտին, ընդհակառակը՝ համաձայնություն: Դեռ մինչև վերջերս սովորույթ կար, որ եթե երեխան խալերով է ծնվել, նա երջանիկ կլինի:
Որպես կանոն, խալերը բարորակ գոյացություններ են և որևէ վնաս չեն հասցնում: Սակայն, երբեմն, խալը կարող է վերածվել չարորակ գոյացության: Դա կարող է տեղի ունենալ խալի վնասման, ուլտրամանուշակագույն ճառագայթման հետևանքով: Այդ պատճառով խալերին անհրաժեշտ է հետևել, և դրանց չափերի մեծացման, գույնի փոփոխության, արյունահոսության դեպքում դիմել մասնագետի:
Ահա այն կանոնները, որոնց պետք է հետևել: Լավ հիշելու համար, դրանք նշանակենք որպես չորս` «Այո» և մեկ` «ոչ»:
Այո: Յուրաքանչյուր երեք ամիսը մեկ անգամ մանրամասն զննեք Ձեր ամբողջ մարմինը: Նկատեք ցանկացած, նույնիսկ աննշան փոփոխությունները, որոնք տեղի են ունեցել Ձեր խալերի հետ:
Այո: Մի ձգտեք արևայրուք ընդունել մինչև թխանալը, զգուշացեք արևային ճառագայթներից և սոլյարիներից: Հիշեք, որ ուլտրամանուշակագույն ճառագայթները կարող են դառնալ խալերի չարորակ վերափոխման պատճառ:
Այո: Անպայման օգտվեք ուլտրամանուշակագույն պաշտպանության քսուկներից, ընդ որում, ո՛չ միայն ծովափին՝ արևոտ օրերին, այլ նաև, պարզապես, փողոցում, նույնիսկ, եթե երկինքը պատված է ամպերով:
Հիշե՛ք, ուլտրամանուշակագույն ճառագայթներն անցնում են ամպերի միջով: Պաշտպանական միջոցներն ընտրեք ըստ մաշկի տեսակի:
Այո: Պաշտպանե՛ք խալերը վնասվածքներից, հետևե՛ք, որ հագուստը չհարի այն:
Ոչ: Ոչ մի դեպքում մի փորձեք խալերի հետ ինչ-որ բան ինքնուրույն անել: Դրանցով պետք է զբաղվի միայն մասնագետը:
Այժմ կան եղանակներ, որոնց օգնությամբ խալը կարելի է հեռացնել այնպես, որ գրեթե հետք չմնա:
Մի՛ վախեցեք, եթե հեռացումից հետո բժիշկը խալի հյուսվածքներն ուղարկի հյուսվածաբանական հետազոտության: Դա ընդունված պրակտիկա է՝ ուղղված Ձեր առողջության պահպանմանը:
26.03.2021
Կարդացեք նաև
Հոդվածը պատրաստվել է «Ամանտիս» էսթետիկ բժշկության կենտրոնի պլաստիկ վիրաբույժ և միկրովիրաբույժ Թեհմինե Ասատրյանի հետ համատեղ...
23.04.2025
Քթի պլաստիկ վիրահատությունը` ռինոպլաստիկան, ըստ դիմա-ծնոտային և պլաստիկ վիրաբույժ, բժշկական գիտությունների թեկնածու, դոցենտ Հայկ Ելոքյանի, մի ամբողջ փիլիսոփայություն է ու ներառում է և՛ ֆիզիկական...
29.12.2022
Ճարպակալումը նոր ժամանակների տարածված խնդիրներից է, որը, բացի կոսմետիկ անհարմարությունից, կարող է նպաստել նաև տարբեր հիվանդությունների առաջացմանը՝ ինֆարկտ, ինսուլտ, ուռուցքներ...
14.12.2022
Ականջների լոշտակությունը որպես բժշկական խնդիր
Ականջների լոշտակությունը բավականին տարածված երևույթ է․ այն հանդիպում է բնակչության...
01.12.2022
Արարատ Լևոնի Հեքիմյանը պլաստիկ վիրաբույժ է՝ մասնագիտացած էսթետիկ վիրաբուժության, միկրովիրաբուժության, դեմքի, մարմնի էսթետիկ և վերականգնողական վիրաբուժության մեջ: Աշխատում է «ՆյուՄեդ», «ԱրտՄեդ» և «Վեդի»...
25.09.2021
Դեմքի փափուկ հյուսվածքների, մաշկի և ենթամաշկային հյուսվածքների տարիքային փոփոխության հետևանքով առաջացած պտոզի կորեկցիան է։ Մաշկի թուլացած հատվածի ձգումն իրականացվում է հատուկ կտրվածքների միջոցով...
05.05.2021
Ինչպե՞ս նախապատրաստվել լազերային բլեֆարոպլաստիկայի:
Լազերային բլեֆարոպլաստիկայից առաջ հատուկ նախապատրաստական միջոցառումներ չկան...
05.05.2021
Մրճանման մատն առաջին գարշապարաֆալանգային հոդում կորացած մատն է։ Նման ձևախախտում կարող է զարգանալ ոտքի բոլոր մատներում, բացի առաջին մատից։ Մշտապես ծալված մատը, որտեղ, որպես կանոն...
28.04.2021
Բլեֆարոպլաստիկան վերին կամ ստորին կոպերի էսթետիկ վիրահատությունների շարք է, որոնք կոպերին և դեմքին տալիս են ավելի երիտասարդ տեսք...
12.04.2021
Ամռանը, որպես կանոն, շատերն արձակուրդ են վերցնում: Մի մասը մեկնում է հանգստավայր, մյուս մասը՝ ամառանոց, մի որոշ մասն էլ որոշում է տունը վերանորոգել: Իսկ կան նաև մարդիկ, ովքեր որոշում են հենց ամռանն...
29.03.2021
Դաստակի ջլերի վնասումները, որպես կանոն, առաջանում են բաց վնասվածքների ժամանակ (կտրած, ծակած վերքեր, ձեռքերը շարժվող մեխանիզմների և սարքերի կիրառման ժամանակ` վնասումներից): Ընդ որում, խանգարվում է...
25.03.2021
Fatal error: Uncaught mysqli_sql_exception: Data too long for column 'ip' at row 1 in /home/med-practic.com/public_html/classes/DatabaseManager_2.1.php:1148 Stack trace: #0 /home/med-practic.com/public_html/classes/DatabaseManager_2.1.php(1148): mysqli_stmt->execute() #1 /home/med-practic.com/public_html/classes/DatabaseManager_2.1.php(360): TableManager->queryInsert() #2 /home/med-practic.com/public_html/classes/flud_class.php(79): TableManager->doInsert() #3 /home/med-practic.com/public_html/classes/function.php(3700): Flud->addFludIp() #4 /home/med-practic.com/public_html/article_more.php(143): update_rating() #5 {main} thrown in /home/med-practic.com/public_html/classes/DatabaseManager_2.1.php on line 1148















Գիտական բժշկություն
Հիվանդություններ
Ավանդական բժշկություն
Առողջ ապրելակերպ
Կոսմետոլոգիա
Բժշկական իրավունք
Ալգորիթմեր, թեստեր
Թվեր, փաստեր, դեպքեր
Պատմական խրոնիկա
Աֆորիզմներ
Կարիերային սանդուղքով
Երեխա
Կին
Տղամարդ
Ռեյթինգային համակարգ
