Պլաստիկ վիրաբուժություն
Դաստակի ջլերի վնասվածքներ. drtehmine.com
Դաստակի ջլերի վնասումները, որպես կանոն, առաջանում են բաց վնասվածքների ժամանակ (կտրած, ծակած վերքեր, ձեռքերը շարժվող մեխանիզմների և սարքերի կիրառման ժամանակ` վնասումներից): Ընդ որում, խանգարվում է մատների շարժողական ակտիվությունը, որը հնարավոր է վերականգնել վիրահատական ճանապարհով: Դաստակի վնասվածքներով, այդ թվում այդ անատոմիական շրջանի ջլերի վնասվածքներով, զբաղվում են վնասվածքաբանները, պլաստիկ և միկրովիրաբույժները, օրթոպեդները:
Դաստակի ջլերի անատոմիական առանձնահատկությունները
Ջլերի միջոցով մկանաթելերն ամրանում են ոսկրին: Դաստակի շարժումների համար պատասխանատու են երկու խումբ ջլեր՝ ծալիչներ (տեղակայված են ափի շրջանում) և տարածիչներ (գտնվում են մատների թիկնային մակերեսին): Ծալիչի ամբողջականության խախտման ժամանակ վիրահատական բուժումը բարդանում է ջլի վնասված ծայրերի երկարատև որոնումով: Բուժման հաջողությունը հաճախ կախված է ժամանակին բուժօգնության դիմելուց և վիրաբույժի պրոֆեսիոնալիզմից:
Ջլերի վնասվածքների վիրահատական բուժումը
Խորհուրդ է տրվում վնասումից հետո մեկ օրվա ընթացքում դիմել մասնագետին և, անհրաժեշտության դեպքում, վնասված հյուսվածքներին դնել առաջնային կար: Եթե, ըստ մասնագետի, վերքերը խիստ աղտոտված են կամ հիվանդն ուշ է դիմել վնասվածքաբանին, դրվում է հետաձգված երկրորդային կար: Այս դեպքում վիրահատությունն իրականացվում է վերքային մակերեսի մասնակի կամ լրիվ ապաքինումից հետո:
Դաստակի ջլերի վիրահատական բուժման ժամանակ հաճախ բարդ միկրովիրաբուժական միջամտությունների կարիք է լինում: Վիրահատությունն իրականացվում է հաղորդչական կամ տեղային անզգայացմամբ: Հիվանդի մոտ պահպանվում է գիտակցությունը և համագործակցում է վիրաբույժի հետ, շարժում է մատները` վնասված ջլերի ամբողջականության վերականգնման որակը ստուգելու համար: Միկրովիրաբուժական տեխնիկան չի ուղեկցվում հյուսվածքների արտահայտված վնասումով և արյունահոսությամբ, ինչը թույլ է տալիս հիվանդներին թեթև տանել վիրահատական միջամտությունը և արագ վերականգնել խանգարված գործառույթները: Խորանիստ ծալիչի մեկուսացված վնասման ժամանակ վիրաբույժը պետք է հայտնաբերի ջլի մոտակա ծայրը, որպեսզի իրականացնի վերջինիս որակյալ կարում: Ջլային հյուսվածքների արտահայտված տարանջատման ժամանակ բժիշկն այն մասնակիորեն հատում է:
Երբեմն կարիք է լինում իրականացնել ջլի Z-աձև երկարացում ՝ հետվիրահատական ծալիչ կոնտրակտուրայից խուսափելու համար: Երկու ծալիչ ջլերի վնասման դեպքում վերականգնման ենթակա է միայն խորանիստ ծալիչի ջիլը: Վիրահատությունից հետո վերջույթն, անպայման, անշարժացվում է գիպսային վիրակապի օգնությամբ:
Վերականգնողական բուժման առանձնահատկությունները
Դաստակի ջլերի վնասվածքից և վիրահատական բուժումից հետո հիվանդները կարիք ունեն մասնագիտական վերականգնողական բուժման, որի որակով է հաճախ պայմանավորված վերջույթի խանգարված գործառույթների վերականգնման արագությունը:
Յուրաքանչյուր հիվանդի համար անհատապես մշակվում է վերականգնողական բուժման ծրագիր: Վերականգնողական բուժման կարևոր փուլ է ոչ շարժական շինաների կիրառումը: Դաստակի շարժումների ընդլայնման նպատակով հետագայում իրականացվում են հատուկ վարժություններ: Բուժական ֆիզկուլտուրայով թույլատրվում է զբաղվել վիրահատական միջամտությունից 3-4 շաբաթ անց: Կարելի է կիրառել հատուկ մարզասարքեր, որոնք նախատեսված են դաստակի աստիճանաբար վերականգնման համար:
Ավելի ակտիվ վերականգնողական բուժում թույլատրելի է ուշ վերականգնողական շրջանում, երբ վիրահատությունից հետո անցել է առնվազն 2 ամիս: Հիվանդները վերականգնումն սկսում են մասնագիտացված հրահանգիչի հսկողությամբ՝ վերականգնողական սխեման վնասվածքաբանի հետ համաձայնեցնելուց հետո: Սա նպաստում է առաջին դրական արդյունքների արագ ստանալուն և հետագայում դրանց պահպանմանը:
25.03.2021
Կարդացեք նաև
Հոդվածը պատրաստվել է «Ամանտիս» էսթետիկ բժշկության կենտրոնի պլաստիկ վիրաբույժ և միկրովիրաբույժ Թեհմինե Ասատրյանի հետ համատեղ...
23.04.2025
Քթի պլաստիկ վիրահատությունը` ռինոպլաստիկան, ըստ դիմա-ծնոտային և պլաստիկ վիրաբույժ, բժշկական գիտությունների թեկնածու, դոցենտ Հայկ Ելոքյանի, մի ամբողջ փիլիսոփայություն է ու ներառում է և՛ ֆիզիկական...
29.12.2022
Ճարպակալումը նոր ժամանակների տարածված խնդիրներից է, որը, բացի կոսմետիկ անհարմարությունից, կարող է նպաստել նաև տարբեր հիվանդությունների առաջացմանը՝ ինֆարկտ, ինսուլտ, ուռուցքներ...
14.12.2022
Ականջների լոշտակությունը որպես բժշկական խնդիր
Ականջների լոշտակությունը բավականին տարածված երևույթ է․ այն հանդիպում է բնակչության...
01.12.2022
Արարատ Լևոնի Հեքիմյանը պլաստիկ վիրաբույժ է՝ մասնագիտացած էսթետիկ վիրաբուժության, միկրովիրաբուժության, դեմքի, մարմնի էսթետիկ և վերականգնողական վիրաբուժության մեջ: Աշխատում է «ՆյուՄեդ», «ԱրտՄեդ» և «Վեդի»...
25.09.2021
Ինչպե՞ս նախապատրաստվել լազերային բլեֆարոպլաստիկայի:
Լազերային բլեֆարոպլաստիկայից առաջ հատուկ նախապատրաստական միջոցառումներ չկան...
05.05.2021
Դեմքի փափուկ հյուսվածքների, մաշկի և ենթամաշկային հյուսվածքների տարիքային փոփոխության հետևանքով առաջացած պտոզի կորեկցիան է։ Մաշկի թուլացած հատվածի ձգումն իրականացվում է հատուկ կտրվածքների միջոցով...
05.05.2021
Մրճանման մատն առաջին գարշապարաֆալանգային հոդում կորացած մատն է։ Նման ձևախախտում կարող է զարգանալ ոտքի բոլոր մատներում, բացի առաջին մատից։ Մշտապես ծալված մատը, որտեղ, որպես կանոն...
28.04.2021
Բլեֆարոպլաստիկան վերին կամ ստորին կոպերի էսթետիկ վիրահատությունների շարք է, որոնք կոպերին և դեմքին տալիս են ավելի երիտասարդ տեսք...
12.04.2021
Ամռանը, որպես կանոն, շատերն արձակուրդ են վերցնում: Մի մասը մեկնում է հանգստավայր, մյուս մասը՝ ամառանոց, մի որոշ մասն էլ որոշում է տունը վերանորոգել: Իսկ կան նաև մարդիկ, ովքեր որոշում են հենց ամռանն...
29.03.2021
Հավանաբար, աշխարհում չկա մարդ, ով խալեր չունենա: Խալերը կարող են տեղակայվել մարմնի ցանկացած մասում: Դրանք կարող են լինել բնածին, և առաջանալ կյանքի ընթացքում...
26.03.2021
Warning: mysqli::query(): (HY000/1): Can't create/write to file '/var/tmp/MYsMVXOT' (Errcode: 28 - No space left on device) in /sites/med-practic.com/classes/DatabaseManager_2.1.php on line 1381
Fatal error: Uncaught Error: Call to a member function fetch_assoc() on bool in /sites/med-practic.com/classes/DatabaseManager_2.1.php:1384 Stack trace: #0 /sites/med-practic.com/classes/article_class.php(102): TableManager->querySelectClassic('SELECT a.id, a....', Array) #1 /sites/med-practic.com/includes/include_footer_amen_kard_hod.php(5): Article->SelectAmenakardacvatsArticles(1) #2 /sites/med-practic.com/includes/include_bottom.php(9): require_once('/sites/med-prac...') #3 /sites/med-practic.com/bottom.php(7): require_once('/sites/med-prac...') #4 /sites/med-practic.com/article_more.php(151): require_once('/sites/med-prac...') #5 {main} thrown in /sites/med-practic.com/classes/DatabaseManager_2.1.php on line 1384















Գիտական բժշկություն
Հիվանդություններ
Ավանդական բժշկություն
Առողջ ապրելակերպ
Կոսմետոլոգիա
Բժշկական իրավունք
Ալգորիթմեր, թեստեր
Թվեր, փաստեր, դեպքեր
Պատմական խրոնիկա
Աֆորիզմներ
Կարիերային սանդուղքով
Երեխա
Կին
Տղամարդ
Ռեյթինգային համակարգ
