Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

Պլաստիկ վիրաբուժություն

Կրծքի պլաստիկ վիրահատություն.խորհուրդներ պլաստիկ վիրաբույժից

Կրծքի պլաստիկ վիրահատություն.խորհուրդներ պլաստիկ վիրաբույժից

Կուրծքը մայրության, գեղեցկության և առհասարակ կանացիության խորհրդանիշն է: Գեղեցիկ կուրծքը ոչ միայն ցանկացած կնոջ երազանքն է այլ նաև նրա հպարտությունը, սակայն միշտ չէ որ այն գոհացնում է կնոջը: Եթե նախկինում կանայք ստիպված էին համակերպվել դրա հետ, եթե ապա այժմ բժշկությունը և մասնավորապես պլաստիկ վիրաբուժությունը նրանց ավելի գեղեցիկ կուրծք ունենալու հնարավորություն է ընձեռում:

 

Կրծքի պլաստիկ վիրահատության, դրա տեսակների, առավելությունների, հնարավոր բարդությունների, ինչպես նաև իմպլանտների տեղադրման մասին «Առողջապահական համակարգ» մասնագիտական պարբերականը զրուցել է պլաստիկ վիրաբույժ, միկրովիրաբույժ, «Արթմեդ» բժշկա-վերականգնողական կենտրոնի պլաստիկ վիրաբուժության ծառայության ղեկավար Կարեն Մանվելյանի հետ:

–   Այժմ, շատերն են դիմում  կրծքի վիրահատության, և միանշանակ այս թեմայի շուրջ հարցերը բազմաթիվ են: Արդյո՞ք կրծքի պլաստիկան վերաբերում է միայն դրանց մեծացմանը:


–   Շատերը կրծքի վիրահատություն ասելով պատկերացնում են միայն կրծքի մեծացումը: Ցանկանալով կոտրել ժողովրդի շրջանում տարածում գտած այդ, այսպես ասած, կարծրատիպը՝ ասեմ, որ կրծքի էսթետիկ վիրահատության երեք տեսակ կա՝ կրծքագեղձերի փոքրացում կամ ռեդուկցիոն մամոպլաստիկա, կրծքագեղձի մեծացում՝ իմպլանտների կիրառմամբ կամ աուգմենտացիոն մամոպլաստիկա և կրծքագեղձի ձգում կամ մաստոպեքսիա:

 

Անհրաժեշտության դեպքում ձգումը կարելի է համադրել մեծացման կամ փոքրացման հետ: Բայց իհարկե ամենահաճախը դիմում են կրծքի մեծացման համար: Կրծքագեղձի մեծացման վիրահատությունը սիլիկոնե իմպլանտների կիրառմամբ կատարվում է այն դեպքում, երբ կա գանգատ  կրծքի չափերի հետ կապված, որը կարող է լինել բնածին կամ ձեռքբերովի, օրինակ՝ կրծքով երկար կերակրելու հետևանքով:

 

Կրծքի պլաստիկ վիրահատություն.խորհուրդներ պլաստիկ վիրաբույժից
–   Իսկ վտանգավոր չե՞ն սիլիկոնե իմպլատները:


–   Սիլիկոնե իմպլանտների վտանգավորության վերաբերյալ որևէ գիտական ապացույց չկա: Ավելին, դրանց շնորհիվ մենք կարողանում ենք վերականգնել քաղցկեղի հետևանքով հեռացված կուրծքը, ինչը առողջության համար միանգամայն անվտանգ է: Կրծքագեղձի իմպլանտը տեղադրվում է կա՛մ գեղձի տակ, կա՛մ ավելի խորը՝ կրծքամկանի տակ: Երկու դեպքում էլ տեղադրվող իմպլանտը գեղձային հյուսվածքի հետ որևէ շփում չի ունենում և գեղձը չի վնասում: Այնպես որ, դրանց վտանգավորության մասին ավելորդ է անգամ խոսելը:


–   Մեկ այլ մտավախություն վերաբերում է նրան, որ իմպլանտների կիրառմամբ կրծքագեղձի վիրահատությունից հետո կուրծքն անբնական կլոր տեսք է ունենում: Որքանո՞վ է դա համապատասխանում իրականությանը: Եվ, առհասարակ, ինչպե՞ս են տեղադրվում իմպլանտները: Կա՞ հատուկ եղանակ, թե՞ դրանք տեղադրվում են սովորական վիրահատության միջոցով:


–   Ըստ ձևի՝ գոյություն ունեն երկու տեսակի իմպլանտներ՝ կլոր և կաթիլաձև (անատոմիական): Թե որ տարբերակը կիրառել,  որոշում են պլաստիկ վիրաբույժն ու պացիենտը: Կլոր իմպլանտներն ունեն իրենց հարաբերական ցուցումները: Դրանք նախընտրելի են այն դեպքերում, երբ կուրծքը շատ փոքր չէ, արդեն իսկ որոշակի ծավալ կա, և մաշկն ու ենթամաշկային ճարպը  բավարար հաստության են: Կաթիլաձև իմպլանտը շատ ավելի նման է  բնական կրծքի ձևին: Եթե կրծքի նախնական չափսերը փոքր են, պացիենտը  նիհար է  և մաշկն ու ենթամաշկային ճարպը բարակ է, կարծում եմ, ճիշտ է կիրառել  կաթիլաձև իմպլանտ, որի շնորհիվ  կուրծքը կարող է  մոդելավորվել, ձևավորվել ու ընդգծվել: Սա, ամեն դեպքում, գեղեցիկի և բնականի մասին իմ սուբյեկտիվ կարծիքն է, իսկ վերջնական ընտրության հարցում շատ կարևոր է պացիենտի կարծիքը:  Չմոռանանք նաև, որ գեղեցիկ ձևի ու չափի պատկերացումները մարդկանց մոտ շատ տարբեր են: Իմպլանտների տեղադրման մի քանի եղանակ կա: Առաջինը և ամենահաճախ կիրառվողը  կրծքի ստորին ծալքի միջով իմպլանտների տեղադրումն է: Մի քանի ամիս անց այդ հատվածում սպին գրեթե աննկատ է:  Մեկ այլ տարբերակ է պտուկի շրջանի՝ արեոլի եզրագծով կտրվածքը: Դրա բնական գունավորումը շատ նման է սպիի գույնին, և, այս դեպքում ևս,  որոշ ժամանակ անց սպին չի նկատվում:

 

Երրորդ և փոքր-ինչ ավելի հազվադեպ կիրառվող տարբերակը թևատակի հատվածից կատարվող կտրվածքն է: Այս երեք մեթոդներից յուրաքանչյուրն ունի իր ցուցումներն ու հակացուցումները: Մեթոդը, վիրաբույժի հետ խորհրդակցելով, ընտրում է պացիենտը:

 

Կրծքի պլաստիկ վիրահատություն.խորհուրդներ պլաստիկ վիրաբույժից
–   Իսկ ինչքանո՞վ են երկարակյաց իմպլանտները մասին: Արդյո՞ք դրանք ժամանակ առ ժամանակ փոխելու անհրաժեշտություն է առաջանում:


–   Նախ ասեմ, որ իմպլանտների արտադրությամբ զբաղվում են շատ լուրջ ընկերություններ, որոնք ունեն տասնամյակների փորձ: Բացի այդ, իմպլանտների որակը խստորեն վերահսկվում է: Ժամանակակից իմպլանտներն անժամկետ են: Եթե հետագայում պացիենտը չի ցանկանում նորից փոխել կրծքի չափսը կամ ձևը, դրանք փոխելու անհրաժեշտություն ևս չի առաջանում: Բացի այդ, սիլիկոնե իմպլանտն իր մեջ պարունակում է հատուկ նյութ, որը ստերիլ է և անվտանգ: Իմպլանտը չի սպառնում պացիենտի առողջությանը, եթե նույնիսկ վնասվի ծակող-կտրող գործիքով:


–   Իսկ կրծքով կերակրելիս սիլիկոնե իմպլանտները որքանո՞վ են անվտանգ:


Կրծքով կերակրելիս սիլիկոնե իմպլանտները միանգամայն անվտանգ են, որովհետև դրանք չեն առնչվում գեղձի կաթնարտադրության գործառույթի հետ, չեն արգելափակում դրա աշխատանքը՝ խանգարելով կրծքով կերակրելուն: Չի բացառվում միայն, որ իմպլանտների առկայությամբ կրծքով կերակրելուց հետո նկատվի գեղձի որոշակի կախվածություն: Դա, սակայն, հեշտությամբ կարելի է կորեկցիայի ենթարկել՝ շատ կարճ վերականգնողական ժամանակով:


–   Խոսենք աուգմենտացիոն (մեծացնող) մամոպլաստիկայի մասին. այս վիրահատությունից հետո օտար մարմնի զգացողություն չի՞ առաջանում պացիենտի մոտ:


–   Վիրահատությունից հետո առաջին օրերին պացիենտի մոտ առաջանում է օտար մարմնի զգացողություն, սակայն կարճ ժամանակ անց այն անհետանում է: Իսկ ահա մեկ-երկու շաբաթ անց պացիենտի միակ արտասովոր զգացողությունը ինքնագնահատականի բարձրացումն է: Բացի այդ, աուգմենտացիոն մամոպլաստիկայի միջոցով կարելի է նաև շտկել կրծքի բնածին  ասիմետրիաները կամ անոմալիաները, օրինակ՝ միկրոմաստիան (բնածին շատ փոքր կուրծք, որը հասունացման շրջանում չի զարգանում):


–   Իսկ ի՞նչ կասեք աուգմենտացիոն մամոպլաստիկայի հետվիրահատական շրջանի մասին: Որքա՞ն է այն տևում, ինչպե՞ս է այն անցնում: Կա՞ն հատուկ ցուցումներ, որոնց պացիենտը պետք է հետևի:


Կրծքի պլաստիկ վիրահատություն.խորհուրդներ պլաստիկ վիրաբույժից
–   Վիրահատությունից հետո պացիենտը մեկ-երկու օր մնում է հիվանդանոցում, ապա դուրս գրվում: Առաջին երկու շաբաթվա ընթացքում նա մի քանի անգամ պարտադիր պետք է բժշկին այցելի: Այս շրջանում բժշկի հսկողությունը պարտադիր է և շատ խիստ, քանի որ կարող են առաջանալ մարդկային գործոնից անկախ բարդություններ՝ իմպլանտի շուրջ հեմատոմաներ (արյան կուտակումներ), բարդություններ՝ վերքի լավացման հետ կապված, իսկ մի փոքր ավելի ուշ՝ սերոմա՝ ազատ հեղուկի կուտակում, իմպլանտի տեղաշարժ և մի շարք այլ բարդություններ: Խորհուրդ է տրվում երկու ամսից ձգող կորսետ կրել: Մեկ տարվա ընթացքում պացիենտը պարբերաբար պետք է բժշկի այցելի, քանի որ արդյունքը կարող է նկատելի դառնալ միայն  վիրահատությունից մի քանի ամիս անց, երբ վերջնականապես անհետանում են սպիներն ու այտուցները:


–   Ե՞րբ են կանայք դիմում կրծքագեղձի ձգման կամ մաստոպեքսիայի վիրահատության: Արդյո՞ք այն ունի ցուցումներ կամ հակացուցումներ:


–   Նման վիրահատության հիմնականում դիմում են կերակրող մայրերը, երբ երեխաներին կրծքով կերակրելու հետևանքով կրծքագեղձը կախ է ընկնում: Այս վիրահատության հետ կարելի է համատեղել նաև կրծքագեղձի փոքրացման վիրահատությունը, սակայն դա պարտադիր նախապայման չէ:

 

Հակացուցումներ այն չունի, եթե իհարկե պացիենտը կենսական կարևոր օրգանների հետ կապված խնդիրներ չունի, որոնք կարող են խոչընդոտել անզգայացմանը: Իսկ այն բոլոր ցուցումները, որոնք կիրառվում են աուգմենտացիոն (մեծացնող) մամոպլաստիկայում (կրծքի չափսերը մեծացնող վիրահատություն)՝ հիմնականում հետվիրահատական շրջանում, կիրառելի են նաև այս դեպքում: Իհարկե, երկու դեպքում էլ վիրահատությունը պետք է կատարի միայն պրոֆեսիոնալը:


Կրծքի պլաստիկ վիրահատություն.խորհուրդներ պլաստիկ վիրաբույժից

Սկզբնաղբյուր. Առողջապահական համակարգ մասնագիտական պարբերական
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում

 

 

Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

Գեղեցկության ու երիտասարդության պահապանը. պլաստիկ վիրաբույժ Արարատ Հեքիմյան
Գեղեցկության ու երիտասարդության պահապանը. պլաստիկ վիրաբույժ Արարատ Հեքիմյան

Արարատ Լևոնի Հեքիմյանը պլաստիկ վիրաբույժ է՝ մասնագիտացած էսթետիկ վիրաբուժության, միկրովիրաբուժության, դեմքի,  մարմնի էսթետիկ և վերականգնողական  վիրաբուժության մեջ: Աշխատում է «ՆյուՄեդ», «ԱրտՄեդ» և «Վեդի»...

Բժշկի ընդունարանում
Գեղեցիկ է շնչող քիթը. Արայիկ Ղարիբյան. «Արթմեդ» ԲՎԿ
Գեղեցիկ է շնչող քիթը. Արայիկ Ղարիբյան. «Արթմեդ» ԲՎԿ

«Արթմեդ» բժշկական և վերականգնողական կենտրոնի ԼՕՌ բաժանմունքում իրականացվում են քթի պլաստիկ վիրահատություններ թե՛ բաց, թե՛ փակ եղանակով։ ԼՕՌ բժշկի միջամտությունները կատարվում են այնպես, որ գեղեցիկ քիթը նաև...

Քիթ-կոկորդ-ականջ հիվանդություններ Բժշկի ընդունարանում
Ռինոպլաստիկա. հարցազրույց ՔԿԱ վիրաբույժ, ռինոպլաստիկ վիրաբույժ Խաչատուր Բարսեղյանի հետ. armeniamedicalcenter.am
Ռինոպլաստիկա. հարցազրույց ՔԿԱ վիրաբույժ, ռինոպլաստիկ վիրաբույժ Խաչատուր Բարսեղյանի հետ. armeniamedicalcenter.am

Ռինոպլաստիկան արտաքին քթի վերաձևավորումն է, որի նպատակն է էսթետիկ դեֆեկտի շտկումը և քթի ֆունկցիայի վերականգնումը...

Քիթ-կոկորդ-ականջ հիվանդություններ Բժշկի ընդունարանում Էսթետիկ բժշկություն
Լազերային բլեֆարոպլաստիկա՝ հաճախ տրվող հարցեր. nairimed.com
Լազերային բլեֆարոպլաստիկա՝ հաճախ տրվող հարցեր. nairimed.com

Ինչպե՞ս նախապատրաստվել լազերային բլեֆարոպլաստիկայի:

Լազերային բլեֆարոպլաստիկայից առաջ հատուկ նախապատրաստական միջոցառումներ չկան...

Էսթետիկ բժշկություն
Ի՞նչ է դեմքի ձգումը` ֆեյսլիֆտինգը. drtehmine.com
Ի՞նչ է դեմքի ձգումը` ֆեյսլիֆտինգը. drtehmine.com

Դեմքի փափուկ հյուսվածքների, մաշկի և ենթամաշկային հյուսվածքների տարիքային փոփոխության հետևանքով առաջացած պտոզի կորեկցիան է։  Մաշկի թուլացած հատվածի ձգումն իրականացվում է հատուկ կտրվածքների միջոցով...

Էսթետիկ բժշկություն
Մրճանման մատներ. drtehmine.com
Մրճանման մատներ. drtehmine.com

Մրճանման մատն առաջին գարշապարաֆալանգային հոդում կորացած մատն է։ Նման ձևախախտում կարող է զարգանալ ոտքի բոլոր մատներում, բացի առաջին մատից։ Մշտապես ծալված մատը, որտեղ, որպես կանոն...

Վնասվածքաբանություն և օրթոպեդիա
Ինչո՞ ւ ընտրել լազերային բլեֆարոպլաստիկա. nairimed.com
Ինչո՞ ւ ընտրել լազերային բլեֆարոպլաստիկա. nairimed.com

Բլեֆարոպլաստիկան վերին կամ ստորին կոպերի էսթետիկ վիրահատությունների շարք է, որոնք  կոպերին և դեմքին տալիս են ավելի երիտասարդ տեսք...

Էսթետիկ բժշկություն
Ո՞ր վիրահատություններից խուսափել ամռանը. drtehmine.com
Ո՞ր վիրահատություններից խուսափել ամռանը. drtehmine.com

Ամռանը, որպես կանոն, շատերն արձակուրդ են վերցնում: Մի մասը մեկնում է հանգստավայր, մյուս մասը՝ ամառանոց, մի որոշ մասն էլ որոշում է տունը վերանորոգել: Իսկ կան նաև մարդիկ, ովքեր որոշում են հենց ամռանն...

Արդյո՞ք վտանգավոր են խալերը. drtehmine.com
Արդյո՞ք վտանգավոր են խալերը. drtehmine.com

Հավանաբար, աշխարհում չկա մարդ, ով խալեր չունենա: Խալերը կարող են տեղակայվել մարմնի ցանկացած մասում: Դրանք կարող են լինել բնածին, և առաջանալ կյանքի ընթացքում...

Մաշկաբանություն Ուռուցքաբանություն
Դաստակի ջլերի վնասվածքներ. drtehmine.com
Դաստակի ջլերի վնասվածքներ. drtehmine.com

Դաստակի ջլերի վնասումները, որպես կանոն, առաջանում են բաց վնասվածքների ժամանակ (կտրած, ծակած վերքեր, ձեռքերը շարժվող մեխանիզմների և սարքերի կիրառման ժամանակ` վնասումներից): Ընդ որում, խանգարվում է...

Վնասվածքաբանություն և օրթոպեդիա
Որովայնի առաջային պատի էսթետիկ ձևախախտումներ. ե՞րբ դիմել աբդոմինոպլաստիկայի. drtehmine.com
Որովայնի առաջային պատի էսթետիկ ձևախախտումներ. ե՞րբ դիմել աբդոմինոպլաստիկայի. drtehmine.com

Որո՞նք են որովայնի առաջային պատի ձևախախտումների ուղղակի և անուղղակի պատճառները:  


Որովայնի առաջնային պատի ձևախախտումները հանդիպում են՝ անկախ տարիքից ու սեռից...

Ինչպե՞ս նախապատրաստվել պլաստիկ վիրահատությանը. drtehmine.com
Ինչպե՞ս նախապատրաստվել պլաստիկ վիրահատությանը. drtehmine.com

Ցանկացած պլաստիկ վիրահատության (լինի դա ֆեյսլիֆտինգ, ազդրերի ձգում, աբդոմինոպլաստիկա, թե` բլեֆարոպլաստիկա) անհրաժեշտ է նախապատրաստվել բժշկի կողմից կազմված մանրամակրկիտ պլանի համաձայն...

Ի՞նչ պետք է իմանալ` նախքան պլաստիկ վիրահատության դիմելը. drtehmine.com
Ի՞նչ պետք է իմանալ` նախքան պլաստիկ վիրահատության դիմելը. drtehmine.com

Պլաստիկ վիրահատության արդյունքում վստահ լինելու համար խորհուրդ է տրվում նախքան վիրահատությունը տիրապետել որոշ տեղեկատվության...

Էսթետիկ բժշկություն
Մարմնի պլաստիկա. drtehmine.com
Մարմնի պլաստիկա. drtehmine.com

Ժամանակակից վիրաբուժության մեջ գոյություն ունեն հսկայական քանակությամբ մարմնի պլաստիկ վիրահատության տարատեսակներ, որոնցից յուրաքանչյուրն ունի իր ցուցումներն ու առավելությունները...

Էսթետիկ բժշկություն
Ֆիլեր. drtehmine.com
Ֆիլեր. drtehmine.com

Ֆիլերները ներարկումային լցանյութեր են, որոնք կիրառվում են տարիքային փոփոխությունների կամ էսթետիկ դեֆեկտների շտկման նպատակով: Մաշկի խոր շերտեր ներմուծվող պրեպարատի հատուկ բաղադրությունը...

Էսթետիկ բժշկություն

Notice: Undefined index: HTTP_X_FORWARDED_FOR in /sites/med-practic.com/classes/flud_class.php on line 33

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ