Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Պլաստիկ վիրաբուժություն

Աշխարհում կոսմետիկ վիրաբուժության հինգ անսովոր միտում. news.am

Աշխարհում կոսմետիկ վիրաբուժության հինգ անսովոր միտում. news.am

Փորձագետները նշել են աշխարհի տարբեր երկրներում կոսմետիկ վիրաբուժության 5 ամենազարմանալի միտումները: Այդ ցուցակում է հայտնվել հետույքի բրազիլական լիֆթինգը, ոտքերի երկարացումը եւ այլ անսովոր միջամտություններ:

Հարավային Կորեայում յուրաքանչյուր հինգերորդ կինը կամավոր պառկում է պլաստիկ վիրաբույժի նշտարի տակ: Իրանում (ինչպես եւ Հայաստանում) աներեւակայելիորեն ժողովրդական է քթի վիրահատությունը, Բրազիլիայում՝ հետույքի լիֆթինգը, իսկ Արեւմուտքում՝ «դիզայներական հեշտոցների ստեղծումը»: Աճում է կոսմետիկական զբոսաշրջության ժողովրդականությունն այնպիսի երկրներում, ինչպիսիք են ԱՄԷ-ն եւ Թայլանդը: Բրիտանական Anglia Ruskin University-ում էսթետիկ եւ պլաստիկ վիրաբուժության պրոֆեսոր, դոկտոր Ջեյմս Ֆրեյմը հայտնել է, թե իր կարծիքով որոնք են այդ ոլորտում  5 ամենաանսովոր միտումները:

Ոտքերի երկարացումը Հնդկաստանում



Փորձելով մեծացնել կարիերայի եւ երջանիկ ամուսնության շանսերը՝ շատ հնդիկներ դիմում են ոտքերի երկարացման ծայրաստիճան ցավոտ միջամտության: Դրա օգնությամբ որոշ հնդիկներ իրենց հասակը երկարացնում են 10-15 սմ-ով: Այդ արդյունքին հասնելու համար օգտագործվում է Ռուսաստանում լավ հայտնի Իլիզարովի սարքը, որը սովորաբար կիրառում են վնասվածքների եւ անոմալիաների բուման գործընթացում:

Հարավային Կորեա. դեմքի արմատական վիրաբուժություն


Հարավային Կորեայում պլաստիկ վիրաբուժության ինդուստրիան վերելք է ապրում: Վիրահատություններն այստեղ բավականին մատչելի են ֆինանսական առումով, դրանք արդյունավետ են եւ անցկացվում են տեխնիկայի վերջին խոսքով սարքավորված բժշկական կենտրոններում: Հենց այդ պատճառով Հարավային Կորեան պլաստիկ վիրաբուժության ոլորտում բժշկական զբոսաշրջության համաշխարհային կենտրոն է դարձել:  Ինչ վերաբերում է իրենց՝ կորեացիներին, նրանք ձգտում են  ավելի V-աձեւ կզակ ստեղծել, փոքրիկ քթեր, ինչպես նաեւ փոխել աչքերի ձեւը՝ ազատվելու ասիական արտաքինի բնորոշ գծերից եւ ավելի եվրոպական տեսք ունենալու:

Բրազիլական հետույք



2014-ին Բրազիլիան աշխարհում կոսմետիկ պլաստիկ վիրաբուժությունների անցկացման երկրորդ խոշոր թատերաբեմն է դարձել, նրան բաժին է ընկել շուկայի 10,2 տոկոսը, ինչը զիջում է միայն ԱՄՆ-ի 20,1 տոկոսին: Վիրահատությունների մեծ մասը կապված է կրծքի, որովայնի եւ հետույքի ձեւի բարելավման հետ: Հետույքի բրազիլական լիֆթինգը հսկայական ժողովրդականություն է ձեռք բերել, այն իրենից ներկայացնում է որովայնից վերցված ճարպի փոխպատվաստում հետույքի մասում` առավել տպավորիչ մարմնաձեւերի ստեղծման նպատակով: Ի հավելումն դրան, տեղի կանայք նաեւ ֆիզիկական  ծանրաբեռնվածության հատուկ ծրագիր են մշակել հետույքի մկանների ամրապնդման համար: Այդ վիրահատությունն իր մեջ զգալի ռիսկեր է պարունակում, ներառյալ ճարպային էմբոլիան, որը կարող է սպանել մարդուն:

Քթի վիրահատությունները Իրանում



Իրանում կոսմետիկ վիրաբուժության վերելք է դիտարկվում, եւ այդ երկիրն արդեն մտել է տվյալ ցուցանիշով աշխարհում առաջատարների թվի մեջ: Այստեղ առավել ժողովրդական են համարվում լիպոսակցիան, հոնքերի պիգմենտացիան, ինչպես նաեւ քթի վիրահատությունը: Իրանը պահպանողական երկիր է, կանայք հանրության առաջ կարող են բացել հավանաբար միայն դեմքը, այդ պատճառով դիմագծերը հսկայական նշանակություն ունեն: Իրանում ամեն տարի կատարվող  40 000 կոսմետիկ միջամտությունից քթի վիրահատությանը բաժին է ընկնում  60 տոկոսը:

«Դիզայներական հեշտոցներ» Արեւմուտքում



Կանացի սեռական օրգանների վիրաբուժությունը ներառում է «դիզայներական հեշտոցների» ստեղծում, ինչպես նաեւ ամոթաշուրթերի չափերի կրճատումը, ինչը որոշ փորձագետներ համեմատում են կանացի սեռական խեղման հետ, ոչ թե կոսմետիկ վիրաբուժության: Համարվում է, որ այդ վիրահատություններն, իբր, ուժեղացնում են կանանց զգացողությունները սեքսից, նրանց սեքսուալ առումով ավելի գրավիչ են դարձնում: Տվյալ վիրաբուժությունը բավականին բարդ է, եւ նվազագույն սխալների դեպքում՝ կանանց լուրջ խնդիրներ են սպառնում:

Սկզբնաղբյուր. news.am
Լուսանկարը. Medportal.su
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում

 

 

Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ