Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Պլաստիկ վիրաբուժություն

Ինչ է պետք իմանալ կրծքի իմպլանտների մասին 40 տարեկանից հետո. med.news.am

Ինչ է պետք իմանալ կրծքի իմպլանտների մասին 40 տարեկանից հետո. med.news.am

40-անց շատ կանայք մտածում են կուրծքը մեծացնելու մասին: Երեխաների նրանք արդեն լույս աշխարհ բերել եւ կերակրել են, իսկ առջեւում դաշտանադադարն է: Պլաստիկ վիրաբույժ Անդրեա Մորեյրան Քլիվլենդի կլինիկայից նշում է, որ այս վիրահատությամբ հետաքրքրվում են նաեւ երիտասարդ կանայք, սակայն փոքր-ինչ այլ պատճառներով:

Նրա խոսքով՝ 20-23 տարեկան կանայք սովորաբար պլաստիկ վիրահատություն են իրականացնում, եթե ի ծնե շատ փոքր կուրծք ունեն: Ավելի  հասուն կանայք ցանկանում են այդպիսի վիրահատությունների միջոցով կանխարգելել կրծքի տարիքային փոփոխությունները:

Ինչպես նշեց Անդրեա Մորեյրան, կրծքի մեծացման վիրահատություններն այսօր հիմնականում անվտանգ են, իսկ իմպլանտները դրվում են կրծքի, այլ ոչ թե գեղձերի տակ: Այնումենայնիվ, որոշ հետազոտություններից՝ օրինակ, մամոգրաֆիայից առաջ, կինը պետք է պատմի մասնագետներին, որ իմպլանտներ ունի, որպեսզի մասնագետները կարողանան ճիշտ իրականացնել հետազոտությունը:

Որոշ կանայք անհանգստանում են, որ մամոգրաֆիան կարող է ճղել կամ տեղահան անել իմպլանտը: Մասնագետի խոսքով՝ նման բան չի կարող տեղի ունենալ, եթե իմպլանտը վնասված չէ եւ որակյալ է: Բանն այն է, որ 40-անց կանանց հիմնականում անհանգստացնում է կրծքագեղձի ավելորդ մաշկը, որն ի հայտ է գալիս նիհարելուց կամ երեխայի ծնվելուց հետո: Բանն այն է, որ իմպլանտների մեծամասնությունը հիմնականում պիտանի են տաս տարիների ընթացքում, իսկ այնուհետեւ սկսում են աստիճանաբար շարքից դուրս գալ: Այդպիսի իմպլանտները շատ ավելի հեշտ է վնասել մամոգրաֆիայի ժամանակ: Եթե այդպիսի մաշկ իրականում կա, վիրահատության ժամանակ կարող է դրանից ազատվելու անհրաժեշտություն ի հայտ գալ:

Սկզբնաղբյուր. med.news.am
Լուսանկարը. novaplastica.ru
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում

 

 

Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ