Պլաստիկ վիրաբուժություն
Հայ էսթետիկ վիրաբույժները գիտությունն ու արվեստը կարողանում են համադրել. hhpress.am
Բնությանն էլ հնարավոր է ուղղել։ Էսթետիկ բժշկության շնորհիվ բնության թերացումը կամ գեների դրսեւորումներն այլեւս «ճակատագիր» չեն։ Գիտության հնարավորություններից օգտվելով, այսօր իրենց «ճակատագիրը» շատերն են շտկում։
Ըստ վիճակագրության՝ ողջ աշխարհում տարեկան կատարվում է շուրջ 17 մլն պլաստիկ վիրահատություն։ Պլաստիկ վիրաբույժների միջազգային ասոցիացիայի մասնագետները, հիմնվելով ամբողջ աշխարհի վիրաբույժների հաշվետվությունների վրա, կազմել են ամենապահանջված վիրահատությունների վարկանիշային ցանկը։
Աշխարհում առաջին տեղում կրծքի մեծացումն է՝ իմպլանտների միջոցով։ Այս վիրահատության գծով առաջատար են Չինաստանը, Իտալիան, Մեքսիկան, Բրազիլիան, ԱՄՆ-ը (ըստ աճման կարգի)։ Իսկ Հարավային Կորեայում յուրաքանչյուր 77-րդ բնակիչը դիմում է մասնագետներին՝ աչքերի բացվածքի վիրահատության համար։
Իսկ ահա ավելի վաղ ժամանակներում հնարավոր է եղել կատարել քթի «վիրահատություններ»։ Մ.թ.ա. VI դարի բժշկող Սուշատա Սամհիթը քիթը վերականգնելու բարդ՝ մեր օրերի վիրահատություններին նման վիրահատություններ էր կատարում։ Այս կամ այն բախման կամ խնդրի հետեւանքով բացակայող քթի համար մաշկը վերցնում էր ճակատից կամ այտից ու դրանից քիթ ձեւավորում։ Այնուհետ դա պատվաստում էր պահանջվող տեղում։
1814-ին էլ Լոնդոնում Ջոզեֆ Կարպյուն ճակատից վերցված մաշկից լիարժեք քիթ ստացավ։ Դրանից հետո էր, որ պլաստիկ վիրաբուժությունը բոլորովին նոր փուլ թեւակոխեց։ Տարբեր մեթոդներ մշակվեցին, ու պլաստիկ վիրաբուժությունը վերածվեց հասարակության մեծագույն ձեռքբերման։
Հայաստանում առաջին պլաստիկ վիրաբուժությունը սկսվել է 1984թ. վերականգնողական վիրաբուժությունից՝ Միքայելյան վիրաբուժության ինստիտուտում։ Առաջին անգամ բութ մատի պլաստիկ վիրահատություն է արվել։ Այնուհետեւ՝ Սպիտակի երկրաշարժը, ապա՝ ղարաբաղյան պատերազմը, որոնք ստիպեցին գործ ունենալ մեծաքանակ վնասվածքով պացիենտների հետ, ինչն անխուսափելի դարձրեց պլաստիկ վիրաբուժության զարգացումը Հայաստանում։
Նման գործոնների արդյունքում այսօր պլաստիկ վիրաբուժությունն ընդանրապես աշխարհում մեծ զարգացում է արձանագրել։ Հայաստանը չէր կարող հետ մնալ աշխարհից։
Այսօր Հայաստանում իրականացվում են պլաստիկ ամենատարբեր միջամտություններ, ինչպես նաեւ՝ գեղեցիկ մարմին, անթերի դեմք, գրավիչ ատամնաշար, երիտասարդ մաշկ…
Եվրոպական էսթետիկ վիրաբուժության ասոցիացիայի նախագահ Ռուբեն Օդդենինոն վերջերս ասուլիսի ժամանակ՝ խոսելով մեր երկրում պլաստիկ վիրաբուժության զարգացման մասին, նշեց, որ Հայաստանը փոքր քայլերով առաջ է գնում. «Ինչպես գիտեք, էսթետիկ վիրաբուժությունն այն ճյուղն է, որը ներառում է ո՛չ միայն գիտությունը, այլեւ՝ արվեստը։ Եվ եթե մարդը չունի արվեստի զգացողություն՝ չի կարող պլաստիկ վիրաբուժություն կատարել։ Իսկ հայերն ունեն այդ արվեստի զգացողությունը»։
Հայ մասնագետների արվեստի զգացողությունը նկատում են նաեւ դրսում։ Եվ դա էլ նպաստում է այստեղ էսթետիկ բժշկական տուրիզմի զարգացմանը։
Հայաստանի պլաստիկ վիրաբույժների ասոցիացիայի նախագահ, «Էրեբունի» բժշկական կենտրոնի պլաստիկ վիրաբուժության ծառայության ղեկավար, «Դա Վինչի» կլինիկայի տնօրեն Արմեն Հովհաննիսյանը «ՀՀ»-ի հետ զրույցում նշեց, որ աստիճանաբար ավելանում է դրսից եկող հաճախորդների թիվը. «Մեզ մոտ ծառայությունները բավականին էժան են, բայց ոչ ի հաշիվ որակի։ Սա է, որ մարդկանց գրավում է մեր երկրում բժշկական ծառայություններին դիմելը»։
Ասոցիացիայի նախագահի խոսքերով, Հայաստանում պլաստիկ միջամտության համար գալիս են Եվրոպայից, Ռուսաստանից, ԱՄՆ-ից։ Օրինակ՝ ԱՄՆ-ից այստեղ գալիս են բարեկամներին այցելության ե,ւ միաժամանակ, վիրահատվում են, քանիոր իրենց մոտ այդ վիրահատությունը կարող է արժենալ 10-15 անգամ ավելի թանկ։
Համեմատության համար նշենք, որ, օրինակ, Իտալիայում քթի վիրահատությունն արժե միջինը 8500 եվրո, իսկ Հայաստանում՝ 400-ից 800 հազար դրամ։ Իսկ ահա դրսի եւ ներսի մասնագետների առումով որեւէ տարբերություն չկա։ Մենք էլ պլաստիկ վիրաբույժների որակյալ «բանակ» ունենք, որոնք պահանջարկ ունեն նաեւ օտարազգի պացիենտների շրջանում։
Ի դեպ՝ օտարազգի այցելուները համապատասխան մասնագետին գրեթե նույն խնդիրներով են դիմում, ինչ հայերը։ Հովհաննիսյանն այդ առումով ոչ մի տարբերություն չի տեսնում. «Մարդը նույնն է՝ նույն խնդիրներով, նույն կերպ է ծերանում թե՛ այստեղ, թե՛ Անտարկտիդայում։ Բայց մեր երկրում առաջնայինը քթի վիրահատությունն է։»։
Կեսկատակ-կեսլուրջ կարող ենք ասել նաեւ, որ մեր այդ ազգային առանձնահատկության շնորհիվ հայ մասնագետները քթի վիրահատության մասով առավել արհեստավարժ են, քան արտասահմանցիները։
Արտասահմանում Հայաստանի էսթետիկ բժշկության ոլորտի վերաբերյալ հատուկ PR չի արվում։ Բժիշկները կայքեր ունեն, որոնց միջոցով իրենց աշխատանքներն են ներկայացնում։ Շատ այցելուներ մեկը մյուսից լսելով են տեղեկանում ու գալիս։
Մեզ հետ զրույցի պահին Հովհաննիսյանը Շվեդիայից երկու հիվանդ ուներ՝ հայ եւ ռուս։ Նրանք մեկ անգամ այստեղ վիրահատվել են։ Հիմա էլ այլ վիրահատության համար են դիմել։ Մասնագետն ասում է, որ իրենք դրսից տարեկան մի քանի տասնյակ պացիենտ են ունենում. «Կարող է լինել 50, 60։ Շատ են՝ քիչ չեն»։
Ի պատասխան հարցին, թե ընդհանուր առմամբ ինչ-որ ժամանակահատվածի կտրվածքով մոտավորապես քանի՞ այցելու են ունենում, ասոցիացիայի նախագահն ասաց. «Չեմ կարող ասել։ Այդ վիճակագրությունը չունեմ։ Մոտավորապես գիտեմ մեր կլինիկա ինչքան են գալիս, բայց ամբողջ քաղաքի համար չեմ կարող ասել. չենք ուսումնասիրել երբեւիցե»։
Էսթետիկ բժշկության ոլորտում մրցակից ենք մեր կարգավիճակում գտնվող երկրների հետ։ Հովհաննիսյանի դիտարկմամբ, երբեւիցե չենք կարողանա մրցակցել ո՛չ Ֆրանսիայի, ո՛չ Գերմանիայի հետ. «Բայց, կամենանք, թե՝ ոչ, պարտադրված ենք զարգանալու։ Չի՛ կարելի չզարգանալ։ Առաջ չգնալ նշանակում է հետ ընկնել։ Ամենայն պատասխանատվությամբ հայտարարում եմ՝ ասոցիացիայի նախագահն եմ, դրսի աշխարհի հետ կապ ունեմ. մեզ մոտ են գալիս դրսից, մենք ենք մեկնում՝ մեր վիրաբույժները բավականին բանիմաց են։ Չեմ կարող ասել բոլորի մասին, բայց, ընդհանուր առմամբ, մեր մասնագետները շատ լավն են։ Շփումը ցույց է տալիս, որ մեր բժիշկներն իրենց աշխատանքի արդյունքներով ոչնչով չեն զիջում։ Իսկ խնդիրներ, բարդություններ լինում են բոլոր երկրներում, բոլոր վիրաբույժների մոտ»։
Ընդհանուր ոլորտի մասով, նույնիսկ ամենազարգացած եվրոպական երկրներում, Հովհաննիսյանը հավատացնում է, որ նույն խնդիրներն ունեն, ինչ որ մենք՝ կազմակերպչական, երբեմն նաեւ ֆինանսական բնույթի։ Նա մեր առաջնային խնդիրներից առանձնացրեց սոցիալ-տնտեսական վիճակը։ Դա թույլ չի տալիս դրսից նոր տեխնոլոգիաներ արագ ներկրել ու ներդնել։ Իսկ նոր տեխնոլոգիաներն արդյունավետ են, հեռանկարային, սակայն՝ թանկարժեք։
29.09.2014
Կարդացեք նաև
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
-
Ժողովրդական դեղամիջոցներ
-
Հղիություն. 4-րդ ամիս
-
Հղիություն. 7-րդ ամիս
-
Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
-
«Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
-
Հղիություն. 6-րդ ամիս
-
Ամուսնական առաջին գիշերը
-
Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
-
Ընկերության մասին
-
Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
-
Ինչպես ազատվել անցանկալի մազերից
-
Դդում
-
Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
-
Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
-
Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
-
Սեռական գրգռում
-
Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
-
Հղիություն. 1-ին ամիս
-
Չիչխանի օգտակար հատկությունները
-
Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
-
Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
-
Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
-
Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
-
Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
-
Դիմակներ` մազերի համար
-
Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
-
Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
-
Ընտրություն ըստ հորոսկոպի
-
Հղիությունը և նախապատրաստվելը դրան
-
Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
-
Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
-
Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
-
Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
-
Էկզեմայի տեսակները և բուժումը
-
Իրիդիոսքրինինգ
-
ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
-
Գամմա-դանակը նշտարի փոխարեն















Գիտական բժշկություն
Հիվանդություններ
Ավանդական բժշկություն
Առողջ ապրելակերպ
Կոսմետոլոգիա
Բժշկական իրավունք
Ալգորիթմեր, թեստեր
Թվեր, փաստեր, դեպքեր
Պատմական խրոնիկա
Աֆորիզմներ
Կարիերային սանդուղքով
Երեխա
Կին
Տղամարդ
Ռեյթինգային համակարգ
