Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Պլաստիկ վիրաբուժություն

Սեփական ճարպի պատվաստմամբ հնարավոր է ուղղել մարմնի տարբեր դեֆեկտներ, երիտասարդացնել ձեռքերը, պարանոցը, դեմքը

Սեփական ճարպի պատվաստմամբ հնարավոր է ուղղել մարմնի տարբեր դեֆեկտներ, երիտասարդացնել ձեռքերը, պարանոցը, դեմքը

Սեփական ճարպի պատվաստմամբ հնարավոր է ուղղել մարմնի տարբեր դեֆեկտներ, երիտասարդացնել ձեռքերը, պարանոցը, դեմքը Հայաստանում մինչ այժմ ռեգեներատիվ պլաստիկ վիրահատության ենթարկվել է 40 անձ, գրում է 168ժամը: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց «Ավանգարդ» բժշկական կենտրոնի տնօրեն Գագիկ Ստամբոլցյանը:

 

Պլաստիկ ռեգեներատիվ վիրահատությունները հնարավորություն են տալիս սեփական ճարպի պատվաստմամբ ուղղել մարմնի տարբեր դեֆեկտներ, երիտասարդացնել ձեռքերը, պարանոցը, դեմքը, կատարել սպիների պլաստիկա, բուժել քրոնիկ, ռադիացիոն վերքերը, մեծացնել կրծքագեղձերն ու հետույքը:

 

Գ. Ստամբոլցյանի խոսքով՝ պլաստիկ վիրահատությունների այս տեխնոլոգիան Հայաստան է ներմուծվել 2013 թվականից, առայժմ նման վիրահատություններ կատարվում են միայն «Ավանգարդ» բժշկական կենտրոնում:

 

Գագիկ Ստամբոլցյանն ասաց, որ ճարպի պատվաստման միջոցով կատարվող վիրահատությունների գները գրեթե չեն տարբերվում սովորական պլաստիկ վիրահատությունների գներից:

 

Նրա փոխանցմամբ՝ նշված մեթոդով կատարվում է նաև կրծքագեղձերի մեծացում: Կրծքագեղձերի մեծացումն այլ վիրահատությունների դեպքում կատարվում է «պրոթեզների» միջոցով. «Այս տեխնոլոգիայի հայտնաբերումից և ներդրումից հետո հնարավորություն կա սեփական ճարպն օգտագործելով՝ մեծացնել կրծքագեղձերը»: Գ. Ստամբոլցյանն ասաց նաև, որ այս մեթոդով կրծքագեղձի մեծացումն ավելի մատչելի է, քան սովորական վիրահատությունների գինը. «Այս դեպքում պրոթեզի գինը դուրս է գալիս»:

 

Ճարպի պատվաստման նոր մեթոդոլոգիայի էությունը հետևյալն է`հիմնականում ոչ ցանկալի տեղերից հանվում է ճարպը, այնուհետև պացիենտից ստացված սեփական ճարպային հյուսվածքից հատուկ տեխնոլոգիայի կիրառմամբ անջատվում է ռեգեներատիվ հատկություններով օժտված բջիջների խումբ, այսպես կոչված՝ հենքային անոթային ֆրակցիան, որտեղ առկա են նաև մեզենխիմալ ցողունային բջիջներ: Պատվաստման համար նախատեսված ճարպային հյուսվածքը հարստացվում է այս ֆրակցիայով և ներմուծվում մարմնի այն հատվածները, որոնք կարիք ունեն շտկման կամ վերականգնման:

 

Գագիկ Ստամբոլցյանի խոսքով՝ վիրահատության տևողությունը կախված է դրա չափից՝ այն կարող է տևել 1-4 ժամ:

Հեղինակ. Օֆելյա Հովհաննիսյան
Սկզբնաղբյուր. 168.am
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում

 

 

Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Մեդ-Պրակտիկ

14.03.2015

Հարգելի x, բարև Ձեզ: Վիրահատության արժեքի մասին ստույգ տեղեկատվություն տրամադրելը դժվար է, քանի որ յուրաքանչյուր կլինիկա ունի իր գնային քաղաքականությունը: Դուք կարող եք մեր կայքի "Ծառայություններ" բաժնից ընտրել կլինիկան և ծանոթանալ գնացուցակի հետ: 

x

11.03.2015

barev dzez.Es eli em grel dzez.Xndrum em asel,te dimayin nervi paralichi veracum@ plastik virahatutyan mijocov gnayin inch sahmanner uni?Shnorhakalutyun...

Մեդ-Պրակտիկ

05.03.2015

Հարգելի x, ներկայումս կատարվում են տարբեր տեսակի վիրահատություններ դիմային նյարդի վնասվածքի հետևանքով առաջացած դիմախաղի մկանների պարալիչի բուժման նպատակով: Կախված վնասվածքի տեղակայումից կամ մկանների պարալիչի աստիճանից վիրահատությունները տարբեր են: 

x

05.03.2015

xndrum em ardzaganqel

x

02.03.2015

hnaravor e dimain nervi borboqumi patcharov mnacac demqi tsrvacutyun@ plastik virahatutyan mijocov veracnel?

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ