Պլաստիկ վիրաբուժություն
Շատ կանայք որովայնի «գոգնոցից» ազատվում են պլաստիկ վիրահատությամբ. ԳԵՎՈՐԳ ՍՏԵՓԱՆՅԱՆ
Շատ կանայք են երազում ավելորդ կիլոգրամներից ազատվելու մասին: Ոմանք դա անում են դիետաների օգնությամբ, ոմանք՝ մարզվելով, իսկ շատերն էլ գտել են խնդրի լուծման հեշտ ու արդյունավետ միջոց` աբդոմինոպլաստիկա (որովային առաջնային պատի պլաստիկա): Թե ինչ է որովայնի առաջնային պատի պլաստիկան, ովքեր ունեն այս խնդիրը և էլի մի շարք հարցերի պատասխաններ LADYNEWS-ի հետ զրույցում պարզաբանեց թիվ 3 կլինիկական հիվանդանոցի պլաստիկ եւ վերականգնողական ծառայության ղեկավար, պլաստիկ վիրաբույժ Գեւորգ Ստեփանյանը:
«Որովայնի ճարպակալման առաջացման պատճառները մի քանիսն են: Հետծննդաբերական շրջանում կանանց բացարձակ մեծամասնության մոտ առաջանում է որովայնի ճարպային «գոգնոց» կոչվածը: Պորտից ցածր գտնվող կախված փորի մասին է խոսքը, որը չի շտկվում ոչ ֆիթնեսով, ոչ սպորտով և ոչ էլ դիետաներով, որովհետև մենք այդտեղ ունենք ճարպային և մաշկային ավելցուկ: Խնդիրն առաջանում է նաև կտրուկ գիրանալուց և կտրուկ նիհարելուց: Մի փոքր գիրությունը որպես դեֆորմացիա դիտելը սխալ է»:
Պարզվում է` Հայաստանում արդեն շատերը գիտեն խնդրի լուծման այս տարբերակի մասին: Ըստ բժշկի` պլաստիկ վիրահատությունների շարքում որովայնի առաջնային պատի պլաստիկան զիջում է միայն քթի և ականջի պլաստիկային: Հատկապես վերջին տարիներին, կապված մարդկանց տեղեկացվածության աստիճանի բարձրացման հետ, ադոմինոպլաստիկայի դիմողների թիվը կտրուկ աճել է, ինչը, ըստ բժշկի, պետք է դրական համարել, քանի որ մեծանում է մարդկանց ցանկությունը ավելի խնամված և գեղեցիկ մարմին ունենալու:
Իսկ այն տարածված կարծիքի մասին, թե վիրահատությունից հետո ավելի արագ է սկսում վերականգնվել ճարպը, բժիշկը պարզաբանում է. «Այն կանայք, ովքեր դիմում են վիրահատության, որպես կանոն, արդեն փորձած են լինում բոլոր հնարավոր դիետաները, ֆիզիկական վարժությունները, սպորտաձևերը և նոր միայն դիմում վիրահատության: Այսինքն` իրենք արդեն պատրաստ են որոշակի դիետաների, առողջ ապրելակերպի հետևել: Հակառակ դեպքում վիրահատություն չի կատարվում (եթե դիմողը պատրաստ չէ որոշակիորեն փոխել սննդակարգը, ֆիզիկական ակտիվություն ցուցաբերել), քանի որ ճարպակալումը կարող է վերականգնվել»:
Վիրահատության դիմողներին նախապես շատ մանրամասնորեն ներկայացվում է, թե ինչ հնարավոր բարդություններ կարող են առաջանալ և որ դեպքերում: Բացի նրանից, որ դրանք բոլորը կետ առ կետ նշված են պայմանագրի մեջ, այդ ամենի մասին նաև խորհրդատվություն է տրամադրվում անձամբ բժշկի կողմից, որպեսզի հիվանդը նախապես տեղյակ լինի բոլոր հավանական և անհավանական բարդությունների մասին: «Հետվիրահատական շրջանում մի քանի օր պետք է պասիվ ապրելակերպ ունենալ, չափազանց կտրուկ շարժումների չդիմել: Հակառակ դեպքում այն հատվածում, որտեղից հեռացվել է ճարպը, սկսում է հեղուկ հավաքվել, քանի որ երկու կողմերը ոչ թե կպչում են իրար և մի ամբողջ դառնում, այլ շարջման հետևանքով երկու շերտի վրա գոյանում են պաշտպանական թաղանթներ, ինչի արդյունքում էլ հեղուկ է հավաքվում: Նմանատիպ բարդություններից խուսափելու համար խորհուրդ է տրվում վիրահատությունից հետո մի որոշ շրջան խուսափել ֆիզիկական ծանր աշխատանքից, ֆիզիկական ակտիվությունից, լինել ավելի պասիվ»:
Բժիշկը խորհուրդ է տալիս կանանց դիմել աբդմինոպլաստիկայի այն դեպքում, երբ այլևս ծննդաբերություն չի սպասվում, քանի որ հակառակ դեպքում վիրահատությունից հետո առաջացած սպին լայնանում է ծննդաբերությունից հետո, և կարիք է զգացվում երկրորդ միջամտության: «Ինչպես բոլոր վիրահատական միջամտություններից հետո, այս դեպքում էլ սպի մնում է, բայց ոչ աչքի ընկնող: Փաստացի սպին գրեթե աննկատ է, քանի որ ներքնազգեստի ետևում է մնում»:
Իսկ այն հարցին, թե ովքեր են հիմնականում դիմում այս հարցով, բժիշկը պատասխանեց. «Չնայած այն բանին, որ Հայաստանում որովայնի ճարպակալման խնդրին ավելի շատ առնչվում են տղամարդիկ, պլաստիկ վիրահատության հիմնականում դիմում են կանայք: Սա ունի իր տրամաբանական բացատրությունը. կանայք միշտ էլ ավելի շատ են հետևում իրենց արտաքնին: Կնոջ մարմինն այնքան գեղեցիկ է, որ փոքրիկ թերությունները պետք է անպայման հեռացվեն»:
18.03.2013
Կարդացեք նաև
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
-
Ժողովրդական դեղամիջոցներ
-
Հղիություն. 4-րդ ամիս
-
Հղիություն. 7-րդ ամիս
-
Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
-
«Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
-
Հղիություն. 6-րդ ամիս
-
Ամուսնական առաջին գիշերը
-
Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
-
Ընկերության մասին
-
Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
-
Ինչպես ազատվել անցանկալի մազերից
-
Դդում
-
Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
-
Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
-
Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
-
Սեռական գրգռում
-
Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
-
Հղիություն. 1-ին ամիս
-
Չիչխանի օգտակար հատկությունները
-
Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
-
Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
-
Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
-
Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
-
Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
-
Դիմակներ` մազերի համար
-
Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
-
Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
-
Ընտրություն ըստ հորոսկոպի
-
Հղիությունը և նախապատրաստվելը դրան
-
Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
-
Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
-
Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
-
Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
-
Էկզեմայի տեսակները և բուժումը
-
Իրիդիոսքրինինգ
-
ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
-
Գամմա-դանակը նշտարի փոխարեն















Գիտական բժշկություն
Հիվանդություններ
Ավանդական բժշկություն
Առողջ ապրելակերպ
Կոսմետոլոգիա
Բժշկական իրավունք
Ալգորիթմեր, թեստեր
Թվեր, փաստեր, դեպքեր
Պատմական խրոնիկա
Աֆորիզմներ
Կարիերային սանդուղքով
Երեխա
Կին
Տղամարդ
Ռեյթինգային համակարգ
