Պլաստիկ վիրաբուժություն
Հայաստանում հասանելի է ցանկացած տիպի պլաստիկ վիրահատություն. ԳԵՎՈՐԳ ՍՏԵՓԱՆՅԱՆ

Պլաստիկ վիրաբուժությունն այսօր մեծ տարածում է գտել ամբողջ աշխարհում. այն համարվում է բժշկության մեծագույն ձեռքբերումներից: Վիրահատության մարդիկ դիմում են ի ծնե, ձեռքբերովի եւ տարատեսակ այլ պատճառներով ունեցած թերությունները շտկելու, վնասվածքները բուժելու, կատարյալ արտաքինի հասնելու ցանկությամբ: Վիճակագրությունը ցույց է տալիս, որ աշխարհում պլաստիկ վիրաբուժության ոլորտում ամենամեծ պահանջարկը վայելում է կրծքի վիրահատությունը, այսինքն` կրծքի մեծացումը իմպլանտների միջոցով: Թե ինչ պլաստիկ վիրահատություններ են կատարվում մեզ մոտ` Հայաստանում, ու ի՞նչ խնդիրներ եւ նորություններ կան ոլորտում, LADYNEWS-ը պարզեց թիվ 3 կլինիկական հիվանդանոցի պլաստիկ եւ վերականգնողական ծառայության ղեկավար, պլաստիկ վիրաբույժ Գեւորգ Ստեփանյանի հետ զրույցում:
- Նայելով Ձեր ծառայություների ցանկը՝ կարելի է ենթադրել` պլաստիկ վիրահատության ցանկացած տեսակ հասանելի է Հայաստանում, այդպե՞ս է:
- Այո՛, այդպես է: Մեր կենտրոնում կատարվում է պլաստիկ վիրաբուժության հետ կապված ցանկացած վիրահատություն` քիթ, ականջ, կուրծք, որովայն, աչքերի կոպեր, դեմքի մաշկի ձգում, շրթունքներ, կնճիռների վերացում, ճարպերի հեռացում եւ այլն, և այլն…
- Ի՞նչ մակարդակի է հասել ոլորտի զարգացումը:
- Այսօր Հայաստանում շատ լավ վիճակ է պլաստիկ վիրաբուժության ոլորտում, իսկապես ձեռքբերումներ ունենք: Նորմալ հունով առաջ ենք ընթանում:
- Ձեր պրակտիկայում ո՞րն է եղել պացիենտի ամենատարօրինակ ցանկությունը:
- Ամենատարօրինակ ցանկությունը եղել է այն, որ ուզել են տղամարդու սեռական օրգանում գնդիկ տեղադրել:
- Եվ ի՞նչ ավարտ է ունեցել:
- Իհարկե, վիրահատություն չի եղել… Դա նորմալ երեւույթ չէ, նրան բացատրեցի, որ դա իրեն վնաս է:
- Պլաստիկ վիրահատության դիմողներն առաջնորդվում են էսթետիկայի, գեղեցկության մասին որոշակի կանոններով: Ճի՞շտ եք համարում բնության տվածի վրա լրացուցիչ աշխատաք կատարելը:
- Իհարկե, հատկապես որ շատ խնդիրներ առաջանում են տարիների ընթացքում` տարբեր հանգամանքներով պայմանավորված: Օրինակ` ինչքանո՞վ է հաճելի, երբ գեղեցիկ աղջիկ է, բայց մեծ ականջներ ունի, ինչո՞ւ չվիրահատել, եթե կարելի է վիրահատությամբ գեղեցկացնել:
- Իսկ որո՞նք են մերօրյա գեղեցկության չափանիշները` Ձեր դիտարկումներով:
- Ինձ համար գեղեցկությունը չափանիշ չունի. յուրաքանչյուր մարդ յուրովի է գեղեցիկ: Ինչ-որ չափանիշ, ըստ իս, չկա: Ամեն մարդու գեղեցկություն իր մեջ է, ու ամեն մարդ գեղեցիկ է իր ներդաշնակությամբ ու տարբերվելու ունակությամբ:
- Ժամանակին, երբ Մայքլ Ջեքսոնը փոխեց մաշկը, վիրահատությունը համարվեց հեղափոխական, այսօր նման ի՞նչ «գյուտեր» են արվում:
- Լինում են, իհարկե, ուղղակի կան բաներ, որ ընդունում ենք, կան բաներ`ո՛չ: Ամեն ինչ չէ, որ ընդունելի է առողջության տեսանկյունից:
- Ճի՞շտ է, որ վերջին շրջանում Հայաստանում ամենամեծ պահանջարկ վայելողը միայն քթի վիրահատությունը չէ, շատ են նաև մամոպլաստիկայով հետաքրքրվածները (կրծքի պլաստիկ վիրահատություն):
- Ոչ միայն կրծքի վիրահատությունը, այլև փորի, հետծննդաբերական սպիների վերացումը, վերացվում է «ճարպային գոգնոց» կոչվածը:
- Ձեզ մոտ ամենամեծ պահանջարկ ունեցող վիրահատություը ո՞րն է:
- Քիթը... Քիթը բոլորի մոտ մեծ պահանջարկ ունի:
- Ի՞նչ տոկոս են կազմում ուռոլոգիական խնդիր ունենալուց հետո կրծքի ձևը վերականգնել ցանկացող կանայք:
- Հիմա մեզ մոտ`օնկոլոգիայում, շատ ճիշտ քաղաքականություն են վարում. վիրահատության ընթացքում իմպլանտը միանագամից դնում են: Իհարկե նայած`ինչ քանակությամբ են հեռացնում, բայց եթե հնարավոր է լինում, միանգամից դնում են:
- Նիհարելու, ճարպերից ազատվելու նպատակով Ձեզ դիմող կանայք շա՞տ են:
- Բավականին. կա, երբ միայն ճարպն են հեռացնում, նաև լինում են դեպքեր, երբ մաշկի հետ են այն հեռացնում, որ դատարկ մնացած տեղը չկախվի:
- Նախկին չափսերը չե՞ն վերադառնում:
- Ոչ, վիրահատությունից հետո իրենք իրենց շատ լավ խնամում են. եթե որոշ սահմանափակումներ չլինեն, օրինակ`ուտելու հետ կապված, կամ ֆիզիկապես ծանրաբեռնված չլինեն, պարզ է`ոչ մի տեսակի վիրահատություն չի օգնի:
- Կարծես թե կա տենդենց` պլաստիկ վիրաբուժության դիմում են հոլիվուդյան այս կամ այն աստղին նմանվելու ցանկությամբ:Ամենաշատը ո՞ւմ են ուզում նմանվել:
- Անջելինա Ջոլլիի քիթն են ուզում ունենալ (ժպտում է-LN):
- Որո՞նք են կենտրոնի ամենավերջին նորությունները:
- Մեզ մոտ նորությունն այն է, որ հատուկ դեղամիջոցով (Bellcontour GVISC) կատարվում են ներարկումներ կնոջ սեռական օրգանում` նրա օրգազմի հասնելու եւ սեռական բավարարվածությունը ապահովելու նպատակով:


Կարդացեք նաև

Արարատ Լևոնի Հեքիմյանը պլաստիկ վիրաբույժ է՝ մասնագիտացած էսթետիկ վիրաբուժության, միկրովիրաբուժության, դեմքի, մարմնի էսթետիկ և վերականգնողական վիրաբուժության մեջ: Աշխատում է «ՆյուՄեդ», «ԱրտՄեդ» և «Վեդի»...



«Արթմեդ» բժշկական և վերականգնողական կենտրոնի ԼՕՌ բաժանմունքում իրականացվում են քթի պլաստիկ վիրահատություններ թե՛ բաց, թե՛ փակ եղանակով։ ԼՕՌ բժշկի միջամտությունները կատարվում են այնպես, որ գեղեցիկ քիթը նաև...



Ռինոպլաստիկան արտաքին քթի վերաձևավորումն է, որի նպատակն է էսթետիկ դեֆեկտի շտկումը և քթի ֆունկցիայի վերականգնումը...



Ինչպե՞ս նախապատրաստվել լազերային բլեֆարոպլաստիկայի:
Լազերային բլեֆարոպլաստիկայից առաջ հատուկ նախապատրաստական միջոցառումներ չկան...



Դեմքի փափուկ հյուսվածքների, մաշկի և ենթամաշկային հյուսվածքների տարիքային փոփոխության հետևանքով առաջացած պտոզի կորեկցիան է։ Մաշկի թուլացած հատվածի ձգումն իրականացվում է հատուկ կտրվածքների միջոցով...



Մրճանման մատն առաջին գարշապարաֆալանգային հոդում կորացած մատն է։ Նման ձևախախտում կարող է զարգանալ ոտքի բոլոր մատներում, բացի առաջին մատից։ Մշտապես ծալված մատը, որտեղ, որպես կանոն...



Բլեֆարոպլաստիկան վերին կամ ստորին կոպերի էսթետիկ վիրահատությունների շարք է, որոնք կոպերին և դեմքին տալիս են ավելի երիտասարդ տեսք...



Ամռանը, որպես կանոն, շատերն արձակուրդ են վերցնում: Մի մասը մեկնում է հանգստավայր, մյուս մասը՝ ամառանոց, մի որոշ մասն էլ որոշում է տունը վերանորոգել: Իսկ կան նաև մարդիկ, ովքեր որոշում են հենց ամռանն...



Հավանաբար, աշխարհում չկա մարդ, ով խալեր չունենա: Խալերը կարող են տեղակայվել մարմնի ցանկացած մասում: Դրանք կարող են լինել բնածին, և առաջանալ կյանքի ընթացքում...



Դաստակի ջլերի վնասումները, որպես կանոն, առաջանում են բաց վնասվածքների ժամանակ (կտրած, ծակած վերքեր, ձեռքերը շարժվող մեխանիզմների և սարքերի կիրառման ժամանակ` վնասումներից): Ընդ որում, խանգարվում է...



Որո՞նք են որովայնի առաջային պատի ձևախախտումների ուղղակի և անուղղակի պատճառները:
Որովայնի առաջնային պատի ձևախախտումները հանդիպում են՝ անկախ տարիքից ու սեռից...



Ցանկացած պլաստիկ վիրահատության (լինի դա ֆեյսլիֆտինգ, ազդրերի ձգում, աբդոմինոպլաստիկա, թե` բլեֆարոպլաստիկա) անհրաժեշտ է նախապատրաստվել բժշկի կողմից կազմված մանրամակրկիտ պլանի համաձայն...



Պլաստիկ վիրահատության արդյունքում վստահ լինելու համար խորհուրդ է տրվում նախքան վիրահատությունը տիրապետել որոշ տեղեկատվության...



Ժամանակակից վիրաբուժության մեջ գոյություն ունեն հսկայական քանակությամբ մարմնի պլաստիկ վիրահատության տարատեսակներ, որոնցից յուրաքանչյուրն ունի իր ցուցումներն ու առավելությունները...



Ֆիլերները ներարկումային լցանյութեր են, որոնք կիրառվում են տարիքային փոփոխությունների կամ էսթետիկ դեֆեկտների շտկման նպատակով: Մաշկի խոր շերտեր ներմուծվող պրեպարատի հատուկ բաղադրությունը...






Notice: Undefined index: HTTP_X_FORWARDED_FOR in /sites/med-practic.com/classes/flud_class.php on line 33
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
-
Ժողովրդական դեղամիջոցներ
-
Հղիություն. 4-րդ ամիս
-
Հղիություն. 7-րդ ամիս
-
Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
-
Հղիություն. 6-րդ ամիս
-
«Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
-
Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
-
Ինչպես ազատվել անցանկալի մազերից
-
Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
-
Դդում
-
Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
-
Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
-
Ընկերության մասին
-
Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
-
Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
-
Սեռական գրգռում
-
Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
-
Ամուսնական առաջին գիշերը
-
Չիչխանի օգտակար հատկությունները
-
Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
-
Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
-
Դիմակներ` մազերի համար
-
Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
-
Ընտրություն ըստ հորոսկոպի
-
Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
-
Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
-
Հղիությունը և նախապատրաստվելը դրան
-
Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
-
Հղիություն. 1-ին ամիս
-
Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
-
Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
-
Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
-
Էկզեմայի տեսակները և բուժումը
-
Իրիդիոսքրինինգ
-
ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
-
Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
-
Գամմա-դանակը նշտարի փոխարեն