Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Վեներական հիվանդություններ

Մի խումբ երեխաների մոտ ՁԻԱՀ-ի հանդեպ իմունիտետ են հայտնաբերել. news.am

Մի խումբ երեխաների մոտ ՁԻԱՀ-ի հանդեպ իմունիտետ են հայտնաբերել. news.am

Հարավային Աֆրիկայից մի խումբ երեխաների մոտ ՁԻԱՀ-ի հանդեպ իմունիտետ են հայտնաբերել: ՀԱՀ-ում 170 տղաներ եւ աղջիկներ ՄԻԱՎ-վարակով են ծնվել, որով վարակվել են դեռեւս մոր արգանդում: Բուժման բացակայության պատճառով նրանց մոտ վիրուսային բեռը ծայրահեղ բարձր է, բայց նրանք միանգամայն առողջ են, իսկ ՄԻԱՎ-վարակը չի վերածվում ՁԻԱՀ-ի, չնայած դա պետք է վաղուց տեղի ունենար: Գիտնականները վստահ են, որ նրանց մոտ երբեք ՁԻԱՀ չի լինի, եթե անգամ համապատասխան բուժում չստանան:

Այս ֆենոմենը, Օքսֆորդի համալսարանի գիտնականների կարծիքով, առաջին հայացքից հակասում է այն ամենին, ինչ մեզ հայտնի է ՄԻԱՎ-ի մասին: Այս վիրուսը հարձակում է գործում մարդու իմունային համակարգի վրա՝ այն խոցելի դարձնելով տարատեսակ վարակների հանդեպ եւ ժամանակի ընթացքում հանգեցնելով ՁԻԱՀ-ի առաջացման: Վերոնշյալ երեխաները, ովքեր արդեն 5 տարեկանն անց են, թույլ իմունիտետ ունեն, սակայն ՁԻԱՀ-ի առաջացման հավանականությունը նրանց մոտ, ամեն դեպքում, գրեթե զրոյական է:

Տարիներ շարունակ գիտնականները հետեւում են ՄԻԱՎ-վարակով հիվանդների արյան հետազոտության արդյունքներին: Նրանք պարզել են, որ երեխաների 5%-ը, այսպես կոչված, ոչ-պրոգրեսորներ են: Հիմա հետազոտությունը ցույց է տվել, որ նրանց բջիջներում որոշակի ռեցեպտոր-սպիտակուցի մակարդակը ցածր է. սովորական պայմաններում ՄԻԱՎ-վիրուսը CCR5 կոչվող հատուկ սպիտակուցի միջոցով մտնում է բջիջների մեջ, իսկ առանց դրա վիրուսը չի կարող բազմանալ:

Սկզբնաղբյուր. news.am
Լուսանկարը. hiv.pp.ua
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ