Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Վեներական հիվանդություններ

Սեռավարկներով պայմանավորված` սեռական խնդիրներ ունեցող պացիենտների թիվը գնալով մեծանում է. սեքսոպաթոլոգ

Սեռավարկներով պայմանավորված` սեռական խնդիրներ ունեցող պացիենտների թիվը գնալով մեծանում է. սեքսոպաթոլոգ

Գաղտնիք չէ, որ սեռավարակների մեծ մասը մեր երկիր են ներթափանցում արտագնա աշխատանքի մեկնողների միջոցով: Վերջերս մամուլում տեղեկություն է տարածվել այն մասին, թե հանգստյան շրջանի հետ կապված` Հայաստան է ներթափանցել նոր տեսակի սեռավարակ: Այս մասին ՄԱՄՈՒԼ.am-ին պարզաբանումներ է տվել ԵՊԲՀ Սեքսոպաթոլոգիայի կլինիկայի բժիշկ-սեքսոպաթոլոգ, սեքսոլոգիայի ամբիոնի դասախոս Վրեժ Շահրամանյանը:


Սեռավարակների մասին փոքր-ինչ կպատմե՞ք: Ի՞նչ են իրենցից ներկայացնում:


-  Սեռական ճանապարհով փոխանցվող վարակները (ՍՃՓՎ) արդի առողջապահական, սոցիալական և հոգեբանական ամենալուրջ հարցերից են: ՍՃՓՎ-ների դրսևորումներն ու ախտանշանները բազմազան են, սակայն հիվանդացության աճին զուգահեռ ներկայում ավելացել են նաև անախտանիշ ընթացող դեպքերը, որոնք հավելյալ դժվարություններ են հարուցում այդ վարակների վարման և բուժման հարցոմ: Այսօր մի շարք երկրներում, այդ թվում նաև ԱՊՀ երկրներում, արձանագրվում է ՍՃՓՎ-ների տարածման աննախադեպ աճ: Հայաստանն էլ բացառություն չէ այդ հարցում: Ժամանակակից գրականության տվյալները և կլինիկական փորձը հաստատում են, որ տարեցտարի ավելի շատ երիտասարդ մարդիկ են ենթարկվում ՍՃՓՎ-ներով ախտահարվելու վտանգին:


-   Որո՞նք են մեր երկրում սեռավարակների ամենատարածված տեսակները:


-  Հայաստանում հաճախ հանդիպող սեռական ճանապարհով փոխանցվող վարակներն են՝ գոնոռեան, տրիքոմոնիազը, քլամիդիոզը, ուրեպլազմոզը, միկոպլազմոզը և այլն:


-   Ինչպիսի՞ վիճակագրական տվյալներ կան ըստ տարիների սեռավարակների տարածման հետ կապված:


-   Մասնագիտական փորձը վկայում է, որ սեռավարկներով պայմանավորված սեռական խնդիրներ ունեցող պացիենտների թիվը, ցավոք, գնալով մեծանում է:


-   Նշեք ամենախոցելի խմբերը, որոնց մոտ վարակվելու հավանականությունն ամենամեծն է:


-   Առանձնահատուկ ռիսկի խումբ են կազմում արտագնա աշխատանքի մեկնողները: Ամուսիններն արտագնա աշխատանքից վերադառնում են ու վարակում իրենց կանանց:


-   Որո՞նք են սեռավարակների ախտանշանները:


Դրանց մասին վկայում են հետևյալ ախտանշանները` տհաճ զգացողություններ սեռական օրգանների շրջանում (քոր, ծակոց, մրմռոց, ոչ սովորական արտադրություն և հոտ), միզարձակման խանգարումներ, ջերմությամբ ուղեկցվող ցավեր որովայնի շրջանում, ցավեր` սեռական հարաբերությունների ժամանակ, սեռական օրգանների վրա առաջացած խոցեր:


Սեռավարակների զգալի մասը կարող է ընթանալ առանց ակնառու ախտանշանների: Սակայն այդ դեպքում էլ վարակված անձինք վարակի աղբյուր են զուգընկերների համար: Երբեմն սեռավարակների ախտանշանները կարող են անցնել առանց բուժման, սակայն հարուցիչն ամեն դեպքում մնում է օրգանիզմում: Բոլոր սեռավարակները գործնականորեն բուժելի են, եթե ախտորոշվել են ժամանակին, և բուժումն իրականացրել են համապատասխան մասնագետները:


Վերջերս շատ է խոսվում, որ հանգստյան շրջանի հետ կապված` նոր տեսակի սեռավարակ է մուտք գործել Հայասան: Այդպե՞ս է դա, թե` ոչ:


-   Կարող եմ ասել, որ այդ տեղեկությունը չի համապատասխանում իրականությանը: Ոչ թե վերջերս է ներթափանցել Հայաստան, այլ մեր երկրում բոլոր տեսակի սեռավարակները վերջերս ավելի շատ տարածում են գտել:

Սկզբնաղբյուր. mamul.am
Լուսանկարը. samolecheniye.ru
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ