Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Վեներական հիվանդություններ

Մաշկավեներաբան. Վեներական հիվանդությունները կան ու եղել են բոլոր ժամանակներում

 Մաշկավեներաբան. Վեներական հիվանդությունները կան ու եղել են բոլոր ժամանակներում

Սեռական ճանապարհով փոխանցվող հիվանդությունները  համաճարակի բնույթ են ստացել: Բժշկությունը գտնում է, որ  երկրագնդի բնակչության 90 տոկոսը կրում է վեներական միկրոորգանիզմներից գոնե մեկը: Այդ մասին այսօր` սեպտեմբերի 13-ին հրավիրված մամուլի ասուլիսում ասաց մաշկաբանության եւ սեռավարակների գիտաբժշկական կենտրոնի հակաբորային կաբինետի վարիչ, մաշկավեներաբան Սամվել Հովհաննիսյանը:

Նրա խոսքով, գոյություն ունի  վիճակագրություն, որը ցույց է տալիս, թե տղամարդկանց 20 տոկոսի ու կանանց 80 տոկոսի մոտ վեներական հիվանդությունները չեն արտահայտվում:

«Կլասիկ» վեներական  հիվանդությունների հետ մեկտեղ այժմ գոյություն ունեն նոր վեներական հիվանդություններ, որոնց թիվը հասնում է 25-ի: «Բնակչության անտեղյակությունը հիվանդությունների  հարցում առաջացնում է թյուր կարծիք, որ հնարավոր է շատ հեշտ ու հանգիստ ազատվել վարակներից: Ոչ ժամանակին բժշկին դիմելը, ինքնաբուժումը, տարբեր անտիբիոտիկների օգտագործումը նպաստում եհ միկրոորգանիզմների ադապտացմանը»,- նշեց մասնագետը:

Հարցին , թե ինչով է պայմանավորված սեռավարակների աճը աշնան ամիսներին, մաշկավեներաբանը ասաց ,որ դա հիմնականում պայմանավորված է ազգաբնակչության ամառային հանգստի հետ, երբ մարդիկ հնարավորություն ունեն նոր ծանոթություններ հաստատել ու ավելի ակտիվ սեռական կյանք վարել, իսկ պատահական սեռական հարաբերությունները միայն նպաստում են դրան: «Սեռավարակները ունեն որոշ ինկուբացիոն շրջան, որն էլ համընկնում է ամառային ամիսներին եւ արտահայտվում է  աշնանը»,- արձանագրեց նա:

«Տարիքային որեւ բաժանում չի կարելի դնել այս հարցում:Մեզ են դիմում տարբեր տարիքի մարդիկ ոչ միայն սեռավարակների , այլեւ սեռական խանգարումների ժամանակ:Կա դրական միտում, որ այժմ մարդիկ դիմում են բժշկին առանց որեւէ նախապաշարմունքների ,ճիշտ ժամանակին ու նաեւ զույգերով: Պետք չէ  դեղատոմսով մոտակա  դեղատնից  ձեռք բերել դեղորայք ու զբաղվել ինքնաբուժությամբ»,- ասաց Հովհաննիսյանը:

Իսկ հարցին թե ինչպիսին է իրավիճակը մարզերոմ, մասնագետը ասաց , որ այստեղ առկա է հոգեբանական գործոնը: «Մարդկանց անգրագիտությունն ու նախապաշարմունքը հանգեցնում է նրան , որ շատ հաճախ նրանք թաքցնում են պրոբլեմը, ուշ են դիմում բժշկին: Իսկ ովքեր քիչ թե շատ ֆինանսապես ապահովված են, նախընտրում են բուժում ստանալ մայրաքաղաքում»,- նշեց մաշկավեներաբանը եւ հավելեց. «Վեներական հիվանդությունները կան ու եղել են բոլոր ժամանակներում: Ուղղակի մարդիկ պետք է լինեն ավելի գիտակից, պահպանեն սեռական կյանքի էլեմենտար կանոնները:Իսկ տարբեր գիտահետազոտական աշխատությունների լույս ընծայումը ու լրատվամիջոցների կողմից լուսաբանումը միայն կնպաստի պրոբլեմի հաղթահարմանը»:

 

Սկզբնաղբյուր. news.am
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ