Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Վեներական հիվանդություններ

Սեռավարակների տարածվածությունն աճել է, բայց աննշան. վեներաբան

Սեռավարակների տարածվածությունն աճել է, բայց աննշան. վեներաբան

Թեև «Էրեբունի» բժշկական կենտրոնի մաշկավեներաբան Վաչագան Աթոյանը համակարծիք է ոլորտի այլ մասնագետների հետ, որ Հայաստանում մեծանում է սեռավարակների տարածվածությունը, սակայն հավելում է, որ այն աննշան է:

Իսկ առհասարակ «կայուն նույն վիճակն է»,-Tert.am-ի հետ զրույցում ասաց բժիշկ-վեներաբանը` նշելով, որ տարածվածությունը վերաբերում է ոչ այնքան Հայաստանում տարածված հոնորեային, որքան այլ սեռավարակներին` խլամիդիոզին, ուրիապլազմային, գարդներելային, սեռական հերպեսին և այլն:

Այս վարակները, ըստ Վաչագան Աթոյանի, առաջ էլ տարածված էին, պարազապես նախկինում մեր երկրի բուժհաստատություններում չկային այնպիսի զարգացած լաբորատոր-հետազոտական մեթոդներ, սարքավորումներ ու նյութեր, որոնք առկա են հիմա:

Ընդ որում, Վաչագան Աթոյանի տվյալները վերաբերում են տղամարդկանց, քանի որ Առողջապահության նախարարության ընդունած կարգով, կանանց սեռավարակների բուժմամբ զբաղվում են գինեկոլոգները, իսկ տղամարդկանցով` բժիշկ-վեներաբանները:

Ամեն տարի ԱՆ-ին ներկայացվում են կանանց և տղամարդկանց շրջանում առկա սեռավարակների տվյալներ, և բժիշկը մտաբերեց, որ ըստ այդ տվյալների` կանանց մեջ տարբեր սեռավարակներն ավելի շատ են: Բայց նաև կարծիք հայտնեց, որ պատճառը միգուցե այն է, որ կանայք ավելի շատ են դիմում բժշկի, քան տղամարդիկ:

Նշենք, որ ամբողջ աշխարհում, այդ թվում նաև Հայաստանում, վեներական հիվանդությունների տարածման հիմնական պատճառ են դիտարկվում անկանոն սեռական հարաբերությունները և ամուսնական դավաճանությունները:

Մոտ մեկ տարի առաջ գործարկված sexology.am կայքի մասնագետի ներկայացմամբ` ամուսնական դավաճանությունների հիմքերն առավել քան բազմազան են: Սկսած նրանից, որ մարդիկ իրենց համարում են կատարյալ, մտածում են, որ արժանի են ավելի լավ կյանքի: Եվ հետևաբար, անընդհատ փնտրտուքների մեջ են գտնվում, այդ թվում` նաև սեռական զուգընկերների:

«Հիասթափված մարդիկ կան, ովքեր չեն գտել իրենց սեքսուալ անդորրն ամուսնության մեջ:Մարդիկ կան, ովքեր ունեն որոշակի հոգեբանական բարդույթներ և անընդհատ նոր կապերի մեջ են մտնում ինքնահաստատվելու նպատակով: Եվ մարդիկ էլ կան, որ խուսափում են ընտանեկան կյանքի դժվարություններից և գտնում են իրենց համար ազատ կյանքի մի այլ տարբերակ»:

Բժիշկն ընդգծում է նաև մարդկանց մի տեսակ, ովքեր դավաճանում են` ի պատիժ ամուսնու, ում կասկածում են դավաճանության մեջ:

Դավաճանությունը նաև կայացած կանանց և տղամարդկանց որոշակի մասի կենսակերպի մի մասն է համարվում, քանի որ դա ընկերական շրջապատում գլուխ գովելու և ինքնահաստատման առիթ և հնարավորություն է:
Իհարկե, դավաճանության «ոլորտում» տղամարդիկ և կանայք գտնվում են ոչ հավասար պայմաններում, որովհետև այնուամենայնիվ, կանայք Հայաստանում ավելի քիչ են դավաճանում:
Բժիշկ-վեներաբան Աթոյանի բժշկական պրակտիկայում եղել են դեպքեր, երբ ի հայտ եկած վեներական հիվանդությունները, որոնք վկայել են արտաամուսնական կապերի մասին, դարձել են բժշկի կաբինետում կռիվների ու ծեծկռտուքի պատճառ:

«Բայց հիմա շատ հազվադեպ է. վերջին տարիներին նման դեպքերի վաղուց չեմ հանդիպել»,-ասաց Վաչագան Աթոյանը:

Սկզբնաղբյուր. tert.am
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Med-Practic

10.04.2012

Հարգելի Հովհաննես Հովհաննիսյան,շնորհակալություն կարծիքի համար։ Նյութը տեղադրելիս մեր կողմից խմբագրում չի կատարվում, քանի որ հեղինակային իրավունքը մերը չէ, սակայն որոշ ուղղումներ պետք է որ արվեին մեր կողմից։ Այսուհետ մենք կվերանայենք մեր մոտեցումները հղումով տեղեկատվություններին։ Հարգանքով` Մեդ-Պրակտիկ թիմ

Հովհաննես Հովհաննիսյան

10.04.2012

1. Ինչ է նշանակում աննշան ավելացում և ինչ տվյալների վրա է դա հիմնված 2.Հոնորեյա = ԳոնոՌեա, Խլամիդիոզ = Քլամիդիոզ, Ուռիապլազմա - դա հիվանդություն չի, այլ ՈւռԵապլազմոզ, Գառդնեռելան նույնպես հարուցիչի անունն է, ճիշտ կլինի Գառդնեռելյոզ, Նոր նկատողություններ կլինեն ամբողջ հոդվածն կարդալուց հետո!!!

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ