ԼՈՒՐԵՐ: Վեներական հիվանդություններ
Պահպանակը մի պահեք դրամապանակում, այն վնասվում է. Խորհուրդ տղամարդկանց
Հայաստանում սեռավարակների թվի աճը պայմանավորված է ակտիվ սեռական կյանքով և այն հանգամանքով, որ մարդիկ սեռավարակները կանխարգելող միջոցներից չեն օգտվում: Այդ մասին այսօր ասուլիսում հայտարարեց Մաշկաբանության և սեռավարակների գիտաբժշկական կենտրոնի փոխտնօրեն Գուրգեն Փորսուղյանը:
Նրա խոսքով, սեռավարակով հիվանդը հաճախ բուժման է գնում միայնակ, առանց զուգընկերոջ, մինչդեռ սեռավարակն, ըստ մասնագետի, «տարածվում է երկրաչափական պրոգրեսիայով», հետևաբար երկուսն էլ պետք է դիմեն բժշկի: Մասնագետի խոսքով, Հայաստանում սեռավարակներով հիվանդացության հստակ վիճակագրություն չկա, քանի որ հիվանդները շատ դեպքերում չեն հաշվառվում:
«Կա ֆորմուլա, որի համաձայն գրանցվում է հիվանդների 30-40 տոկոսը: Եթե ընդհանուր սեռավարակներով գրանցվում է 35 հազար հոգի, մի քանի անգամ թիվը ավելացնելով` կստանանք այսօրվա հիվանացության վիճակագրության իրական պատկերը»,- բացատրեց մասնագետը:
Իսկ թե որ սեռավարակներն են Հայաստանում առավել տարածված, Փորսուղյանը դրանցից առանձնացրեց սիֆիլիսը, խլամիդիոզը, հոնորեան, ուռեոպլազմոզը, ինչպես նաև սեռական օրգանների հերպեսն ու գորտնուկները։
Մասնագետի խոսքով, հեշտ կամ դժվար բուժվող հիվանդություն չկա, ուղղակի պետք է գիտենալ` ինչպես ճիշտ բուժել: Բուժման գների մասին հարցին, մասնագետը հրաժարվեց հստակ պատասխան տալ և սահմանափակվեց` նկատելով. «Եթե գնում, հաճույք են ստանում, դրա համար վճարում են, թող բուժվելու համար էլ վճարեն: Դեղորայքի թանկացման ֆոնի վրա թանկանում է նաև բուժումը»:
Սեռավարակներով հիվանդացության ռիսկային խմբում ընդգրկված են ակտիվ սեռական կյանքով ապրող 16-40 տարեկան մարդիկ, այդ թվում մարմնավաճառներ: Սեռավարակով հիվանդացության կանխարգելման միջոց է նաև պահպանակի օգտագործումը:
Ասուլիսին ներկա մյուս հյուրը` Սեքսոպաթոլոգիայի կլինիկայի սեքսոպաթոլոգ Վրեժ Շահրամանյանն ասաց, որ տղամարդիկ պահպանակները շատ ժամանակ պահում են դրամապանակում, ու այն վնասվում է, օգտագործելիս էլ ցանկալի արդյունք չի տալիս: Այդ պատճառով էլ մասնագետը հորդորում է պահպանակը պահել ապահով տեղում:
Սեքսոպաթոլոգի կարծիքով, «դատարկ ֆոնի վրա շենք կառուցելն անիմաստ է», քանի որ հասարակության շրջանում տեղեկատվության լուրջ պակաս կա, հատկապես մարզերում, որտեղ այդ տեղեկությունը ոչ միայն բացակայում է, այլ նաև աղճատված է:
27.06.2011 aro soghomonyan
14.09.2012
Կարդացեք նաև
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
-
Ժողովրդական դեղամիջոցներ
-
Հղիություն. 4-րդ ամիս
-
Հղիություն. 7-րդ ամիս
-
Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
-
«Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
-
Հղիություն. 6-րդ ամիս
-
Ամուսնական առաջին գիշերը
-
Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
-
Ընկերության մասին
-
Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
-
Ինչպես ազատվել անցանկալի մազերից
-
Դդում
-
Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
-
Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
-
Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
-
Սեռական գրգռում
-
Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
-
Հղիություն. 1-ին ամիս
-
Չիչխանի օգտակար հատկությունները
-
Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
-
Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
-
Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
-
Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
-
Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
-
Դիմակներ` մազերի համար
-
Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
-
Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
-
Ընտրություն ըստ հորոսկոպի
-
Հղիությունը և նախապատրաստվելը դրան
-
Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
-
Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
-
Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
-
Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
-
Էկզեմայի տեսակները և բուժումը
-
Իրիդիոսքրինինգ
-
ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
-
Գամմա-դանակը նշտարի փոխարեն















Գիտական բժշկություն
Հիվանդություններ
Ավանդական բժշկություն
Առողջ ապրելակերպ
Կոսմետոլոգիա
Բժշկական իրավունք
Ալգորիթմեր, թեստեր
Թվեր, փաստեր, դեպքեր
Պատմական խրոնիկա
Աֆորիզմներ
Կարիերային սանդուղքով
Երեխա
Կին
Տղամարդ
Ռեյթինգային համակարգ