Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

Վեներաբանություն

Սեռական ճանապարհով փոխանցվող վարակները` հղիության ժամանակ. հարցազրույց ՄՄԱՊԳՀԿ մանկաբարձ-գինեկոլոգ Մարիամ Հակոբյանի հետ. morevmankan.am

Սեռական ճանապարհով փոխանցվող վարակները` հղիության ժամանակ. հարցազրույց ՄՄԱՊԳՀԿ մանկաբարձ-գինեկոլոգ Մարիամ Հակոբյանի հետ. morevmankan.am

Երեխաներն առողջ ամուսնության գագաթնակետն են։
 (ՌՈՒԴՈԼՖ ՆՈՅԲԵՐՏ)

Սեռավարակների ի՞նչ տեսակներ կան և որքանո՞վ են վտանգավոր կանանց համար:

Սեռական ճանապարհով փոխանցվող հիվանդությունները (ՍՃՓՀ) շատ տարբեր են. դրանցից են՝ խլամիդիոզը, սեռական հերպեսը, սիֆիլիսը, ուրոգենիտալ տրիխոմոնիազը, հոնորեան, ուրեապլազմոզը, միկոպլազմոզը, մարդու պապիլոմավիրուսը, կանդիդոզը, ցիտոմեգալովիրուսը և այլն:

Սեռավարակները կարող են անպտղության պատճառ լինել, նաև առաջացնել հղիության տարբեր բարդություններ: Չհայտնաբերված կամ ժամանակին չբուժված ՍՃՓՀ-ները կարող են առաջացնել վիժում, վաղաժամ ծննդաբերություն, պտղի ներարգանդային վարակում:

Ի՞նչ ախտանշաններով են արտահայտվում սեռավարակները:

Խլամիդիոզը հաճախ ընթանում է առանց ախտանշանների: Այն կարող է վիժման պատճառ լինել, առաջացնել ընկերքի և պտղաթաղանթների զարգացման ախտահարում՝ վնասելով պտղի ներքին օրգանները:

Սեռական հերպեսը մեծ վտանգը ներկայացնում է այն ժամանակ, երբ առաջնային վարակը լինում է հղիության ընթացքում։ Այս դեպքում մեծ է պտղի հերպեսով վարակվածության հավանականությունը՝ ներարգանդային կյանքում կամ ծննդաբերության ընթացքում, մոր ծննդաբերական ուղիներով անցնելիս։:

Եթե կնոջ մոտ սիֆիլիսը ախտորոշվում է հղիության ընթացքում, կարող է առաջացնել ուշ վիժում՝ սովորաբար 12-16 շաբաթների ընթացքում, մեռելածնություն, վաղաժամ ծննդաբերություն, ներարգանդային կյանքում սիֆիլիսով վարակված երեխաների ծնունդ: Մոր և երեխայի համար հիվանդության լուրջ հետևանքներից խուսափելու համար անհրաժեշտ է ժամանակին իրականացնել լիարժեք բուժում: Սիֆիլիսի բուժման ժամանակակից մեթոդները մեծ հավանականությամբ կանխում են երեխայի բնածին սիֆիլիսը:

Ուրոգենիտալ տրիխոմոնիազը մեծացնում է վիժման վտանգը: Հնարավոր է նաև, որ երեխան` ծննդաբերական ուղիներով անցնելիս, վարակվի տրիխոմոնիազով:

Հոնորեան վտանգավոր է, հիմնականում, հղիության սկզբում: Այն կարող է առաջացնել վիժում, չզարգացող հղիություն։

Ուրեապլազմոզը և միկոպլազմոզը պտղի վրա տերատոգեն ազդեցություն չունեն, այնուամենայնիվ, դրանք հղիության փոքր ժամկետներում հաճախ առաջացնում են վիժում կամ վաղաժամ ծննդաբերություն։

Մարդու պապիլոմավիրուսը (HPV) օրգանիզմում չի նվազեցնում հաջող բեղմնավորումը, չի վտանգում նորմալ հղիության և բնական ծննդաբերության ընթացքը, չի առաջացնում նաև պտղի արատներ և չի մեծացնում վաղաժամ ծննդաբերության վտանգը: Սակայն, ուռուցքային բարձր ռիսկի HPV-ի առկայության դեպքում, անհրաժեշտ է հղիության պլանավորման փուլում անցկացնել արգանդի պարանոցի բջջաբանական հետազոտություն (նորմալ արդյունքների դեպքում հղիությունը հակացուցված չէ): Եթե հայտնաբերվեն արգանդի պարանոցի անցանկալի փոփոխություններ, գինեկոլոգը կարող է խորհուրդ տալ նախ` բուժում անցնել, իսկ հետո` սկսել հղիության պլանավորումը:

Կանդիդոզն ամենատարածված հիվանդությունն է, որը հանդիպում է հղիության ընթացքում: Հղիների մոտ կանդիդոզի կրկնության հաճախականությունը 2-3 անգամ հաճախ է, քան ոչ հղի կանանց մոտ: Այս հիվանդությունը չի կարելի անվնաս համարել, քանի որ առկա է պտղին անցնելու վտանգ ո՛չ միայն ծննդաբերության, այլ նաև` հղիության ընթացքում: Կանդիդայի սնկերը կարող են վնասել նորածնի մաշկը, լորձաթաղանթները, թոքերը և այլ ներքին օրգաններ։

Ցիտոմեգալովիրուսը (CMV) բնածին վիրուսային վարակի առավել հաճախ հանդիպող պատճառ է։ Վիրուսը հիվանդացության զգալի պատճառներից է հատկապես ախտանշաններ ունեցող նորածինների մոտ, ինչը նաև նեյրոսենսոր ծանրալսության ոչ գենետիկ հիմնական պատճառ է, ինչպես նաև նյարդաբանական խանգարումների զգալի պատճառներից է։

B խմբի streptococcus-ը սեռական ճանապարհով փոխանցվող հիվանդություն չէ, բայց պատկանում է օրգանիզմի պայմանական ախտածին միկրոֆլորային: Այնուամենայնիվ, այս հարուցչի հետազոտությունը կարևոր է հղիության պլանավորման և ծննդաբերության նախապատրաստման համար: B խմբի streptococcus-ի պատճառած հիվանդությունների շրջանակը շատ լայն է: Այն տատանվում է սեպտիկ վիժումից մինչև նորածնային սեպսիս, և հաճախ վաղաժամ ծննդաբերության և նորածնի ծանր թոքաբորբի պատճառ է։

Սեռավարակների ի՞նչ կանխարգելիչ միջոցառումներ կան:

Հղիության պլանավորման փուլում ամուսնական զույգը պետք է հետազոտվի ՍՃՓՀ-ների առկայության նկատմամբ: Վարակ հայտնաբերելու դեպքում անհրաժեշտ է անցկացնել համատեղ բուժում, խուսափել պատահական սեռական հարաբերություններից, օգտագործել հակաբեղմնավորիչների հուսալի մեթոդներ, հղիության ընթացքում սեռական ակտի ժամանակ կիրառել պահպանակ` որպես պաշտպանիչ ամենահուսալի միջոց, հղիության հսկողության ընթացքում անցնել սեռավարակների հետազոտություն՝ բժշկի կողմից առաջարկվող ժամկետում։ ՍՃՓՀ հայտնաբերման դեպքում անհրաժեշտ է խստիվ կատարել բժշկի կողմից նշանակված բուժումը։

Սկզբնաղբյուր. morevmankan.am
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

Խլամիդիոզ և անպտղություն (Chlamydiosis and Infertility). urolog.am
Խլամիդիոզ և անպտղություն (Chlamydiosis and Infertility). urolog.am

Խլամիդիոզը սուր վարակ է, որը կարող է ախտահարել տարբեր օրգանների լորձաթաղանթը, որտեղ կա գլանաձև էպիթել
Վտանգավոր բարդություններից խուսափելու համար շատ կարևոր է ժամանակին ախտորոշել...

Անպտղություն
Ցիտոմեգալովիրուս (CMV). urolog.am
Ցիտոմեգալովիրուս (CMV). urolog.am

Ցիտոմեգալիայի վիրուսը կարող է պատճառ հանդիսանալ տարբեր լուրջ վարակների առաջացման համար: Շատ հիանդություններ, այդ թվում ռետինիտը, կարող է զարգանալ ՄԻԱՎ վարակակիրների և հազվադեպ նաև օրգանների փոխպատվաստում տարած...

Վարակաբանություն
Ախտանշաններ, որոնք կօգնեն վաղ շրջանում հայտնաբերել վեներական հիվանդությունները
Ախտանշաններ, որոնք կօգնեն վաղ շրջանում հայտնաբերել վեներական հիվանդությունները

Գործնականում սեռական կյանքով ապրող յուրաքանչյուրը սեռական ճանապարհով փոխանցվող հիվանդության խնդիր ունեցել է: Այդ հիվանդությունները 30-ից ավելի են: Մահացու ՁԻԱՀ-ից մինչև խլամիդիա սեռական ճանապարհով են փոխանցվում...

Սեռական ճանապարհով փոխանցվող ինֆեկցիաներ. izmirlianmedicalcenter.com
Սեռական ճանապարհով փոխանցվող ինֆեկցիաներ. izmirlianmedicalcenter.com

Սեռական ճանապարհով փոխանցվող ինֆեկցիաները բավականին հաճախ են հանդիպում: ԱՄՆ-ում տարեկան գրանցվում է մոտավորապես 20 միլիոն նոր դեպք, որոնց կեսը հայտնաբերվում է 15-24 տարեկան անձանց մոտ...

ՄԻԱՎ վարակ
ՄԻԱՎ վարակ

ՄԻԱՎ վարակը երկարատև ընթացքով քրոնիկ վարակային հիվանդություն է, որի հարուցիչը մարդու իմունային անբավարարության վիրուսն է՝ ՄԻԱՎ-ը: Ներթափանցելով օրգանիզմ` ՄԻԱՎ-ն ախտահարում է իմունային...

Վարակաբանություն
Վեներական հիվանդություններն աշխարհում, այդ թվում՝ Հայաստանում, աճում են
Վեներական հիվանդություններն աշխարհում, այդ թվում՝ Հայաստանում, աճում են

Վեներական հիվանդություններն ամբողջ աշխարհում, այդ թվում՝ Հայաստանում, աճման միտում ունեն: Հայաստանում այդ հիվանդությունների, դրանց վիճակագրության, ախտորոշման եւ բուժման մեթոդների մասին NEWS.am Style-ի թղթակիցը զրուցել է Սեքսոպաթոլոգիայի կլինիկայի...

ՄԻԱՎ (HIV) վարակ
ՄԻԱՎ (HIV) վարակ

ՄԻԱՎ (Մարդու իմուն անբավարարության վիրուսային) վարակը հարուցվում է իմուն անբավարարության վիրուսի կողմից, որն ախտահարում և թուլացնում է մարմնի իմուն (անընկալ) համակարգը...

Վարակաբանություն
ՁԻԱՀ-ն անհետացող վարա՞կ է դառնում

Մոտակա տարիներին հնարավոր է, որ ՁԻԱՀ-ը «XX և XXI դարերի անբուժելի ժանտախտի» խմբից վերջնականապես անցնի անհետացող վիրուսային ինֆեկցիաների շարքին: ՄԱԿ-ի փորձագետները նշում են, որ ՄԻԱՎ-հվանդացությունն ամբողջ աշխարհում շարունակում է նվազել...

Վարակաբանություն Առողջապահության լրատու 18-19.2012
ՁԻԱՀ-ը յուրաքանչյուրի պնդիրն է
ՁԻԱՀ-ը յուրաքանչյուրի պնդիրն է

Մեր հարցերին պատասխանում է ՀՀ ԱՆ ՁԻԱՀ-ի կանխարգելման հանրապետական կենտրոնի տնօրեն, բ.գ.դ., պրոֆեսոր Սամվել Գրիգորյանը...

Մաշկաբանություն Հրատապ թեմա Հայաստանում Առողջապահության լրատու 18-19.2012
ՄԻԱՎ/ԶԻԱՀ. թվեր և փաստեր

  • ԶԻԱՀ-ն առաջին անգամ ախտորոշվել է 1981 թվականին ԱՄՆ-ում և արդեն աշխարհում 60 միլիոն մարդ վարակվել է ՄԻԱՎ-ով: Ըստ ՄԱԿ-ի տվյալների, այսօր ամեն օր ՄԻԱՎ-ով վարակվում է 15-24 տարեկան մոտ 2400 երիտասարդ...

Թվեր և փաստեր Վարակաբանություն Առողջապահության լրատու 18-19.2012
Մաշկաբանության և սեռավարակաբանության բժշկագիտական կենտրոնի տեղեկատվություն

Հայաստանում սեռական ճանապարհով փոխանցվող հիվանդությունների` սեռավարակների թվի աճ է արձանագրվել, որին «նպաստել» են բնակչության կենսամակարդակի նվազումը, մարմնավաճառությունը,«սեռական հեղաշրջումը»...

Առողջապահություն 1.2012
Կանդիդոզը որպես սեռավարակ
Կանդիդոզը որպես սեռավարակ

Կանդիդոզը որպես սեռական ճանապարհով փոխանցվող հիվանդություն` մեր հանրապետությունում բոլոր սեռավարակների մեջ վերջին 10 տարիների ընթացքում արձանագրված դեպքերի թվով զբաղեցրել է առաջին տեղը...

Վարակաբանություն Պերինատոլոգիա, մանկաբարձություն և ուրո-գինեկոլոգիա Ուրո-անդրոլոգիա Առողջապահություն 1.2012
ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ը` որպես առողջ ապահական համակարգին մարտահրավեր և դրան հակազդումը
ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ը` որպես առողջ  ապահական համակարգին մարտահրավեր և դրան հակազդումը

Դեռևս 1981 թվականին իր գոյության մասին ազդարարած ՁԻԱՀ-ն առաջին հերթին մարտահրավեր էր առողջապահական համակարգին, որը համաճարակի սկզբում իր վրա վերցրեց խնդրին դիմակայելու հիմնական ծանրությունը...

Վարակաբանություն Հրատապ թեմա Աշխարհում Առողջապահության լրատու 1.2011
Սեռավարակներ. ինչի կարող է հանգեցնել չիմացությունը
Սեռավարակներ. ինչի կարող է հանգեցնել չիմացությունը

«Ամուսինս նոր է եկել Ռուսաստանից, ոչ մի կերպ չեմ կարողանում համոզել, որ դիմի բժշկի: Մի քանի տարի առաջ հղիության ընթացքում դիմելով բժշկի` պարզեցի, որ վարակվել եմ վեներական հիվանդությամբ, հիմա...

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ