Վեներաբանություն
Սեռական ճանապարհով փոխանցվող ինֆեկցիաներ. izmirlianmedicalcenter.com
Սեռական ճանապարհով փոխանցվող ինֆեկցիաները բավականին հաճախ են հանդիպում: ԱՄՆ-ում տարեկան գրանցվում է մոտավորապես 20 միլիոն նոր դեպք, որոնց կեսը հայտնաբերվում է 15-24 տարեկան անձանց մոտ:
Կան սեռական ճանապարհով փոխանցվող զանազան հարուցիչներ, որոնք առաջացնում են տարբեր հիվանդություններ: Ստորև կներկայացվեն այդ հիվանդություններից առավել հաճախ հանդիպողները:
Գոնոկոկային ինֆեկցիա
Հարուցիչը Նեյսերի գոնոկոկն է: Սեռական ճանապարհով փոխանցվող ինֆեկցիաներից երկրորդ ամենահաճախ հանդիպողն է ԱՄՆ-ում: Գաղտնի շրջանը տևում է 7-14 օր: Տղամարդիկ հաճախ ունենում են այնպիսի գանգատներ, որոնք ստիպում են նրանց շտապ դիմել բժշկի օգնությանը: Ուստի սեռական ճանապարհով հիմնական փոխանցողները կանայք են, քանի որ նրանց մոտ հիվանդության ընթացքը հաճախ անախտանիշ է: Գոնոկոկային ինֆեկցիայի դեպքում կարող են առաջանալ միզուկի, շագանակագեղձի, մակամորձու, ամորձու, ուղիղ աղու և այլ օրգանների բորբոքումներ: Կանանց մոտ կարող են առաջանալ այնպիսի բարդություններ, ինչպիսիք են` կոնքի բորբոքային հիվանդությունները, արգանդափողերի սպիական փոփոխությունները, անպտղությունը, արտաարգանդային հղիությունը, քրոնիկական կոնքային ցավային համախտանիշը: Տարածուն գոնոկոկային ախտահարումները հազվադեպ են հանդիպում և կարող են դրսևորվել այնպիսի խնդիրներով, ինչպիսիք ենէ հոդաբորբը, մաշկաբորբը, ուղեղաթաղանթների բորբոքումը և սրտի խոռոչների բորբոքումը:
Խլամիդիային վարակ
Ամենահաճախ հանդիպող սեռական ճանապարհով փոխանցվող հարուցիչն է ԱՄՆ-ում: Գաղտնի շրջանը տևում է 3-14 օր: Հանդիպման հաճախականությունն առավել բարձր է 25 տարեկանն անց անձանց մոտ: Առաջացնում է միզուկաբորբ, մակամորձու և ամորձու բորբոքում, Ռեյտերի համախտանիշ (ակնաբորբ, միզուկաբորբ, հոդաբորբ): Տղամարդկանց մոտ չբուժված խլամիդիային ինֆեկցիայի հիմնական խնդիրը սեռական ճանապարհով փոխանցվելու մեծ հավանականությունն է: Ախտահարված կանանց ավելի քան 75%-ը կարող են անախտանիշ լինել: Վերել բարձրացող ախտահարումը կարող է հանգեցնել արգանդափողերում սպիական փոփոխությունների, կոնքային բորբոքային հիվանդությունների, արտաարգանդային հղիության, քրոնիկ կոնքային ցավային համախտանիշի, անպտղության:
Միկոպլազմա և ուրեոպլազմա
Ախտահարվածների մեծամասնությունն ունեն արտահայտված ախտանիշներ, սակայն մոտավորապես 25%-ի մոտ ախտանիշներ չեն դիտվում: Միկոպլազման և ուրեոպլազման չափերով այնքան փոքր են, որ կարող են անցնել բջջից ներս` խուսափելով օրգանիզմի իմունային համակարգի և օգտագործվող դեղորայքների ազդեցությունից և առաջացնել քրոնիկական բորբոքումներ: Կարող են սուր և քրոնիկ միզուկաբորբերի պատճառ լինել: Ռիսկի գործոններն են երիտասարդ տարիքը, վերջին մեկ ամսվա ընթացքում ունեցած սեռական հարաբերությունը, սեռական հարաբերությունը սեռական ճանապարհով փոխանցվող ինֆեկցիաներով ախտահարված կամ վերջիններիս կապակցությամբ բուժում ստացած զույգի հետ: Ախտորոշումը դժվարացած է հարուցչի ներբջջային տեղակայման պատճառով: Ախտորոշման եղանակներից սովորաբար օգտագործվում է ՊՇՌ մեթոդը:
Տրիխոմոնաս
Հարուցիչը Տրիխոմոնաս վագինալիսն է, որը պարազիտների շարքին է պատկանում և ախտահարում է հիմնականում միզային համակարգը: Վերջինս հեշտոցում բնակվող հաճախ հանդիպող մանրէներից է և տղամարկանց մոտ կարող է միզուկաբորբի պատճառ լինել:
Սեռական ճանապարհով են փոխանցվում նաև սիֆիլիսը, սեռական օրգանների հերպեսը, շանկրոիդը, մարդու պապիլոմա վիրուսը, մի շարք սնկային ախտահարումներ, մարդու իմունային անբավարության վարակը (ՄԻԱՎ), հեպատիտների մի քանի տեսակներ և մի շարք այլ ինֆեկցիաներ ևս, որոնք կարող են ախտահարել ինչպես միզասեռական համակարգը, այնպես էլ բազմաթիվ այլ օրգան-համակարգեր:
Սեռավարակների բուժման և ախտորոշման համար պետք է դիմել համապատասխան մասնագետի օգնությանը և երբեք չզբաղվել ինքնաբուժությամբ:
Գոռ Գրիգորիի Շադյան
«Իզմիրլյան» ԲԿ ուրոլոգ (հեռ. +374 94 33 41 99)
15.01.2018 Կարդացեք նաև
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
-
Ժողովրդական դեղամիջոցներ
-
Հղիություն. 4-րդ ամիս
-
Հղիություն. 7-րդ ամիս
-
Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
-
«Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
-
Հղիություն. 6-րդ ամիս
-
Ամուսնական առաջին գիշերը
-
Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
-
Ընկերության մասին
-
Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
-
Ինչպես ազատվել անցանկալի մազերից
-
Դդում
-
Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
-
Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
-
Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
-
Սեռական գրգռում
-
Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
-
Հղիություն. 1-ին ամիս
-
Չիչխանի օգտակար հատկությունները
-
Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
-
Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
-
Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
-
Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
-
Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
-
Դիմակներ` մազերի համար
-
Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
-
Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
-
Ընտրություն ըստ հորոսկոպի
-
Հղիությունը և նախապատրաստվելը դրան
-
Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
-
Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
-
Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
-
Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
-
Էկզեմայի տեսակները և բուժումը
-
Իրիդիոսքրինինգ
-
ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
-
Գամմա-դանակը նշտարի փոխարեն















Գիտական բժշկություն
Հիվանդություններ
Ավանդական բժշկություն
Առողջ ապրելակերպ
Կոսմետոլոգիա
Բժշկական իրավունք
Ալգորիթմեր, թեստեր
Թվեր, փաստեր, դեպքեր
Պատմական խրոնիկա
Աֆորիզմներ
Կարիերային սանդուղքով
Երեխա
Կին
Տղամարդ
Ռեյթինգային համակարգ