Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Վեներաբանություն

Վեներական հիվանդություններն աշխարհում, այդ թվում՝ Հայաստանում, աճում են

Վեներական հիվանդություններն աշխարհում, այդ թվում՝ Հայաստանում, աճում են

Վեներական հիվանդություններն ամբողջ աշխարհում, այդ թվում՝ Հայաստանում, աճման միտում ունեն: Հայաստանում այդ հիվանդությունների, դրանց վիճակագրության, ախտորոշման եւ բուժման մեթոդների մասին NEWS.am Style-ի թղթակիցը զրուցել է Սեքսոպաթոլոգիայի կլինիկայի ղեկավար, Երեւանի պետական բժշկական համալսարանի սեքսոպաթոլոգիայի ամբիոնի ղեկավար Սեւադա Հակոբյանի հետ:

 

Հայաստանում վեներական հիվանդություններ ունեցող մարդկանց թվի վիճակագրություն ունե՞ք: Որո՞նք են մեր երկրում տարածված հիմնական վեներական հիվանդությունները:

 

Սեռական ճանապարհով փոխանցվող վարակները, միջազգային տվյալներով, աճման միտում են ցուցաբերում:

 

Այսպես. ամեն տարի աշխարհում գրանցվում է միզասեռական տրիխոմոնիազի՝ շուրջ 200 մլն, միզասեռական խլամիդիոզի՝ 150 մլն դեպք: Միկրոպլազմաներով (նաեւ ուրեապլազմոզով) բնակչության վարակվածության մասին տվյալները տարաբնույթ են. դրանք տատանվում են 10-50%-ի սահմաններում (ընդ որում, կարող են հայտնաբերվել նաեւ կլինիկական իմաստով առողջ անձանց մոտ, այսպես կոչված՝ միկրոպլազմակրություն):

 

Այս հանգամանքը բացատրվում է մի շարք գործոններով: Նախ՝ կատարելագործվում են հետազոտման մեթոդները: Գաղտնի ընթացող, թաքնված վարակները ժամանակակից մեթոդներով արդեն կարելի է հայտնաբերել, ազգաբնակչության որոշակի հատվածի մոտ բարձրացել է ախտորոշիչ հետազոտություններ կատարելու մշակույթը:

 

Բացի այդ, ամբողջ աշխարհում բարձրացել է հակաբիոտիկների նկատմամբ վարակների կայունությունը, ինչը հանգեցնում է հիվանդությունների քրոնիզացիայի: Հայաստանում վերջին տարիներին լայնամասշտաբ հետազոտություններ չեն կատարվել եւ դժվար է խոսել նեկայում հիվանդությունների տարածվածություն մակարդակի մասին:

 

Չե՞ք կարծում, որ անհրաժեշտ է դպրոցական ծրագրերում, գոնե 8-րդ դասարանից, պետական մակարդակով սեռական դաստիարակության դասընթացներ ավելացնել: Ընդհանրապես, ավանդական մտածելակերպի կարծրատիպերի առկայության պայմաններում նման դասընթացների անցկացումը հնարավոր համարո՞ւմ եք:

 

Սեռական կրթության դերն անժխտելի է. այն կոչված է դեռահասին եւ երիտասարդին նախապատրաստրաստել անվտանգ, մտածված, հնարավոր բոլոր բարդությունների մասին իրազեկված, հասարակական եւ բարոյական չափանիշներին համապատասխան սեռական կյանքին:

 

Ցավոք, արտաքուստ խուսափելով դեռահասներին սեռական դաստիարակության հիմունքներ ուսուցանելուց, կարծելով, թե այդպիսով կարող ենք հակասել մեր ավանդույթներին, մենք ականատես ենք մի իրողության, երբ սեռական կյանքի վաղ սկիզբը, տարրական գիտելիքների բացակայությունը, անկանոն եւ «կուսապահպան» սեռական ակտիվությունը, սեփական եւ զուգընկերոջ առողջության նկատմամբ անպատասխանատվությունը հանգեցնում են հետագա սեքսուալ եւ վերարտադրողական լրջագույն խնդիրների:

 

Որո՞նք են վեներական հիվանդությունների բացահայտման ամենաստույգ մեթոդները:

 

Պետք է նշել, որ չնայած սեռական վարակների հայտնաբերման հետազոտությունների մեթոդները շարունակ կատարելագործվում են, այնուամենայնիվ, հնարավոր են որոշ անճշտություններ, քանի որ այդ մեթոդները 100% հավաստիություն չունեն: Այսպես. իմունաբանական մեթոդների հավաստիությունը 60-70%-ի միջակայքում է, կուլտուրալ մեթոդն ապահովում է 85-ից մինչեւ 90%, պոլիմերազային շղթայական ռեակցիայի մեթոդը (ՊՇՌ)` մինչեւ 95% հավաստիություն: Հարկ է նկատել, որ տարբերում են նաեւ մեթոդի զգայունություն եւ առանձնահատկություն հասկացությունները:

 

Նկատենք, որ նշված մեթոդների ախտորոշիչ արժեքները տարբեր են եւ լրացնում են մեկը մյուսին:

 

Մեծ կարեւորություն ունի հետազոտական նյութի նմուշառման կարգը՝ նյութի ճիշտ ընտրությունը, պայմանները, որքան ժամանակ է անցել ենթադրյալ վարակի թափանցումից հետո, հետազոտման գործընթացում լաբորատոր անձնակազմի արհեստավարժությունը, սարքավորումների աշխատանքի ճշգրտությունը եւ բազմաթիվ այլ գործոններ:

 

Ահա այս հանգամանքներն էլ հաճախ նույն հետազոտության դեպքում տարբեր լաբորատորիաներում տարբերվող, երբեմն՝ հակասական արդյունքների պատճառ են հանդիսանում: Ուստի, բժիշկի կողմից լաբորատոր տվյալների, կլինիկական նշանների եւ հիվանդի գանգատների ճիշտ համադրումը պարտադիր է: Միայն այս պարագայում է հնարավոր ճիշտ ախտորոշում կատարել եւ արդյունավետ բուժում իրականացնել:

Հեղինակ. Պարույր Սինյավսկի
Սկզբնաղբյուր. NEWS.am STYLE
Լուսանկարը. http://hayeli.am/
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ