Վեներաբանություն
ՁԻԱՀ-ն անհետացող վարա՞կ է դառնում
Մոտակա տարիներին հնարավոր է, որ ՁԻԱՀ-ը «XX և XXI դարերի անբուժելի ժանտախտի» խմբից վերջնականապես անցնի անհետացող վիրուսային ինֆեկցիաների շարքին: ՄԱԿ-ի փորձագետները նշում են, որ ՄԻԱՎ-հվանդացությունն ամբողջ աշխարհում շարունակում է նվազել:
2011 թվականին ՄԻԱՎ ախտորոշվել է 2,5 մլն մարդու մոտ, ինչը 20%-ով քիչ է, քան 2001 թվականին: ՁԻԱՀ-ից մահացությունը նույնպես նվազել է, մինչև 1,7 մլն մարդ` 2011 թ., համեմատած 2005 թ., 2,3 մլն-ի հետ: Փորձագետները կանխատեսում են, որ հեռու չէ այն օրը, երբ ՁԻԱՀ-ն ընդհանրապես կմաքրեն մոլորակից այնպես, ինչպես մաքրեցին ծաղիկը կամ անգլիական տենդախտը: ՄԱԿ-ի տվյալներով, շնորհիվ դեղերի առավել լայն մատչելիության, որոնք կարող են բուժել ոչ միայն ՄԻԱՎ-ը, այլև թույլ չտալ նոր վարակումների, մարդու իմունադեֆիցիտային մահացու վիրուսը այլևս կդադարի սպառնալիք դառնալ հասարակության համար: Իսկ դա նշանակում է, որ ՁԻԱՀ-ի համաճարակն արդեն գտնվում է վերջնական փուլում: Ներկայումս գոյություն ունեցող ԲԱՀՌԹ (բարձրակտիվության հակառետրովիրուսային թերապիա) դեղերը թույլ են տալիս ՄԻԱՎ-վարակակիրների կյանքն ու առողջությունը պահպանել տասնյակ տարիներ: Շատ դեպքերում հիվանդների կյանքի տևողությունն ընթանում է ծերացման բնական գործընթացներով, եթե, իհարկե օրգանիզմն ինչ-որ ձևով չի հակազդում դեղերի վրա:
Այս հիվանդությունից առավել տուժած տարածաշրջաններից են Աֆրիկայի աղքատ պետությունները, որտեղ վարակվածությունը կազմում է յուրաքանչյուր 20 բնակչից 1 դեպք (դա 25 անգամ ավելի բարձր է, քան Ասիայում): 1995-ից սկսած, այստեղ լայնորեն ներդրվել է ԲԱՀՌԹ-ը, ինչն էլ թույլ է տվել փրկել ավելի քան 14 մլն կյանք:
Բացի այդ, հետազոտությունները ցույց են տվել, որ ժամանակին սկսած բուժումը կրճատում է նաև նորից վարակված մարդկանց թիվը: Այնուամենայնիվ, գիտական լաբորատորիաներում սկսվել են ՄԻԱՎ-ի դեմ նոր սերնդի դեղերի կլինիկական հետազոտությունները, որոնք կարող են օրգանիզմից հեռացնել վիրուսը կամ երկար տարիներ վիրուսային ծանրաբեռնվածությունները հասցնել նվազագույն մակարդակի:
28.01.2013 Կարդացեք նաև
Կանդիդոզը միզասեռական օրգանների սնկային (candida) ախտահարումն է։ Որպես պայմանական ախտածին միկրոօրգանիզմ և մշտապես գտնվելով մաշկի և լորձաթաղանթի վրա, սնկերը կարող են երկար ժամանակ հիվանդություն չառաջացնել...
16.07.2021
Խլամիդիոզը սուր վարակ է, որը կարող է ախտահարել տարբեր օրգանների լորձաթաղանթը, որտեղ կա գլանաձև էպիթել
Վտանգավոր բարդություններից խուսափելու համար շատ կարևոր է ժամանակին ախտորոշել...
25.03.2020
Ցիտոմեգալիայի վիրուսը կարող է պատճառ հանդիսանալ տարբեր լուրջ վարակների առաջացման համար: Շատ հիանդություններ, այդ թվում ռետինիտը, կարող է զարգանալ ՄԻԱՎ վարակակիրների և հազվադեպ նաև օրգանների փոխպատվաստում տարած...
09.12.2019
Գործնականում սեռական կյանքով ապրող յուրաքանչյուրը սեռական ճանապարհով փոխանցվող հիվանդության խնդիր ունեցել է: Այդ հիվանդությունները 30-ից ավելի են: Մահացու ՁԻԱՀ-ից մինչև խլամիդիա սեռական ճանապարհով են փոխանցվում...
16.02.2018
Սեռական ճանապարհով փոխանցվող ինֆեկցիաները բավականին հաճախ են հանդիպում: ԱՄՆ-ում տարեկան գրանցվում է մոտավորապես 20 միլիոն նոր դեպք, որոնց կեսը հայտնաբերվում է 15-24 տարեկան անձանց մոտ...
15.01.2018
ՄԻԱՎ վարակը երկարատև ընթացքով քրոնիկ վարակային հիվանդություն է, որի հարուցիչը մարդու իմունային անբավարարության վիրուսն է՝ ՄԻԱՎ-ը: Ներթափանցելով օրգանիզմ` ՄԻԱՎ-ն ախտահարում է իմունային...
11.02.2014
Վեներական հիվանդություններն ամբողջ աշխարհում, այդ թվում՝ Հայաստանում, աճման միտում ունեն: Հայաստանում այդ հիվանդությունների, դրանց վիճակագրության, ախտորոշման եւ բուժման մեթոդների մասին NEWS.am Style-ի թղթակիցը զրուցել է Սեքսոպաթոլոգիայի կլինիկայի...
30.04.2013
ՄԻԱՎ (Մարդու իմուն անբավարարության վիրուսային) վարակը հարուցվում է իմուն անբավարարության վիրուսի կողմից, որն ախտահարում և թուլացնում է մարմնի իմուն (անընկալ) համակարգը...
11.02.2013 - ԶԻԱՀ-ն առաջին անգամ ախտորոշվել է 1981 թվականին ԱՄՆ-ում և արդեն աշխարհում 60 միլիոն մարդ վարակվել է ՄԻԱՎ-ով: Ըստ ՄԱԿ-ի տվյալների, այսօր ամեն օր ՄԻԱՎ-ով վարակվում է 15-24 տարեկան մոտ 2400 երիտասարդ...
Հայաստանում սեռական ճանապարհով փոխանցվող հիվանդությունների` սեռավարակների թվի աճ է արձանագրվել, որին «նպաստել» են բնակչության կենսամակարդակի նվազումը, մարմնավաճառությունը,«սեռական հեղաշրջումը»...
19.04.2012
Warning: mysqli::query(): (HY000/1): Can't create/write to file '/var/tmp/MYylnD2V' (Errcode: 28 - No space left on device) in /sites/med-practic.com/classes/DatabaseManager_2.1.php on line 1381
Fatal error: Uncaught Error: Call to a member function fetch_assoc() on bool in /sites/med-practic.com/classes/DatabaseManager_2.1.php:1384 Stack trace: #0 /sites/med-practic.com/classes/article_class.php(102): TableManager->querySelectClassic('SELECT a.id, a....', Array) #1 /sites/med-practic.com/includes/include_footer_amen_kard_hod.php(5): Article->SelectAmenakardacvatsArticles(1) #2 /sites/med-practic.com/includes/include_bottom.php(9): require_once('/sites/med-prac...') #3 /sites/med-practic.com/bottom.php(7): require_once('/sites/med-prac...') #4 /sites/med-practic.com/article_more.php(151): require_once('/sites/med-prac...') #5 {main} thrown in /sites/med-practic.com/classes/DatabaseManager_2.1.php on line 1384















Գիտական բժշկություն
Հիվանդություններ
Ավանդական բժշկություն
Առողջ ապրելակերպ
Կոսմետոլոգիա
Բժշկական իրավունք
Ալգորիթմեր, թեստեր
Թվեր, փաստեր, դեպքեր
Պատմական խրոնիկա
Աֆորիզմներ
Կարիերային սանդուղքով
Երեխա
Կին
Տղամարդ
Ռեյթինգային համակարգ