ԼՈՒՐԵՐ: Ալերգոլոգիա
Կլինիկական դեպք. պոլիպները հեռացվել են 10-րդ անգամ. izmirlianmedicalcenter.com
Կա տարածված թյուր տեսակետ, որ քթի պոլիպների վիրահատությունից հետո դրանց կրկին ի հայտ գալը բացառվում է: «Իզմիրլյան» բժշկական կենտրոնի բժիշկ, քիթ-կոկորդ-ականջաբան Կարեն Սոկոլյանի հետ զրույցի ընթացքում նա նշեց, որ կլինիկական պրակտիկայում բազմաթիվ են դեպքերը, երբ պացիենտները ստիպված են լինում պոլիպների հեռացման համար վիրահատական միջամտության դիմել մի քանի անգամ:
«Պոլիպների առաջացումը ալերգիայի հետեւանք է, անգամ մի քանի վիրահատություններից հետո այն կարող է կրկին առաջանալ: Դիմելով վիրահատական միջամտության մենք բարձրացնում ենք պացիենտի կյանքի որակը, սակայն դա դեռևս արմատական բուժում չէ»:
«Իզմիրլյան» ԲԿ դիմել է պացիենտ, ում մոտ 1997թվականին քթի խոռոչում հայտնաբերել են պոլիպներ, ախտորոշվել է պոլիպոզ սինուսիտ: Հիվանդը տարբեր կլինիկաներում վիրահատվել է ինը անգամ, նույնիսկ` արտասահմանում: Վերջին վիրահատությունը, որը կատարվել է էնդոսկոպիկ եղանակով, իրականացվել է տասը տարի առաջ: Մեր կենտրոնում տասներերոդ վիրահատությունն իրականացվեց նույնպես էնդոսկոպիկ եղանակով, որը քիչ տրավմատիկ է:

Կարեն Սոկոլյանը պատասխանեց նաև պացիենտներին հետաքրքրող մի քանի հարցերի:
– Ինչի՞ հետեւանք է պոլիպների առաջացումը, որեւէ կանխարգելիչ քայլ հնարավո՞ր է ձեռնարկել խնդրից խուսափելու համար:
– Պոլիպների առաջացումը ալերգիայի հետեւանք է, անգամ մի քանի վիրահատությունից հետո այն կարող է կրկին առաջանալ:
Դիմելով վիրահատական միջամտության մենք բարձրացնում ենք պացիենտի կյանքի որակը, սակայն դա արմատական բուժում չի համարվում: Խնդիրը նրանում է, որ պոլիպների բուն պատճառը լինելով ալերգիան, ակնհայտ է դարձնում այն փաստը, որ դա վիրահատությամբ բուժել հնարավոր չէ, իսկ կրկնվելու ռիսկը յուրաքանչյուրի մոտ անհատական է: Բժշկության մեջ հաճախ ենք հանդիպում այս համադրությունը` ասթմա, պոլիպ եւ գերզգայնություն դեղորայքի նկատմամբ:
– Երբ պոլիպները փոքր են ու չեն առաջացնում շնչառական խնդիրներ, արժե՞ դիմել վիրահատական միջամտության:
– Երբ պոլիպները փոքր են ու շնչառությանը չեն խանգարում, իհարկե՛, կարելի է ախտանշային բուժում նշանակել, սակայն, երբ պոլիպներն այնչափ են մեծացել, որ առաջացրել են շնչառության ու հոտառության խնդիրներ, այդ դեպքում վիրահատությունը պարտադիր է:
– Ո՞ր տարիքային խմբին է բոնորոշ պոլիպների առկայությունը: Եթե առկա է ալերգիա, կարելի է ենթադրել, որ պոլիպների առաջացումն անխուսափելի՞ է:
– Ժողովրդի մեջ տարածված տեսակետ կա, որ երեխաների մոտ, ովքեր ալերգիկ նախատրամադրվածություն ունեն, նույնպես կարող են պոլիպներ առաջանալ: Իրականում նման բան չկա: Հաճախ ադենոիդ հյուսվածքը շփոթում են պոլիպների հետ: Կարող է մանկական հասակում ալերգիա սկսվի, սակայն դա չի նշանակում, որ երեխայի քթի խոռոչում անմիջապես պոլիպ է ի հայտ գալու. դա տարիների հարց է:
06.03.2017 Կարդացեք նաև
Քթի պոլիպները բարորակ գոյացություններ են։ Պոլիպոզները, սովորաբար, ինֆեկցիոն բնույթ են կրում, կամ առաջանում են ալերգիկ գործոնից և տեղի է ունենում քթի լորձաթաղանթի գերաճ...
19.02.2021
29-ամյա կինը «Էրեբունի» ԲԿ էր տեղափոխվել այլ բուժկենտրոնից՝ Լայելի համախտանիշով, երկկողմանի թոքաբորբով, ծայրահեղ ծանր վիճակում եւ միանգամից հոսպիտալացվել էր վերակենդանացման բաժանմունքում...
22.01.2021
Իմուն համակարգի այս սպիտակուցն արդեն արդյունավետություն է դրսևորել ցրված սկլերոզի, հեպատիտ Ց-ի և բազմաթիվ քաղցկեղային գոյացությունների բուժման մեջ: Սակայն այն կարող է օգնել նաև ասթմայով հիվանդներին, պնդում են...
16.09.2020
55 տարեկան հիվանդը «Էրեբունի» ԲԿ ալերգոլոգիական ծառայություն է ընդունվել ծայրահեղ ծանր վիճակում՝ ցավազրկող դեղամիջոցից առաջացած ալերգիայով: Ախտորոշվել է Լայելի համախտանիշ, երբ շերտազատվում է...
07.05.2019
Պատվաստում՝ ալերգիայի դեմ:Հատուկ բուսական պատվաստումներով հնարավոր է վերացնել ամենատհաճ եւ հաճախ վտանգավոր այս հիվանդությունը: «Էրեբունի» ԲԿ ալերգոլոգիական ծառայությունն արդեն մի քանի տարի է՝...
22.12.2018
Գիտական հանրությունը սկսել է քննարկել այն հարցը, թե ինչքան հաճախ մարդիկ պետք է լվանան ձեռքերը, հայտնում է newsyou.info-ն: Ալերգաբանների մեծ մասը համոզված է, որ անհրաժեշտ է ավելի քիչ ժամանակ...
13.10.2016
Լոնդոնի Կայսերական քոլեջի գիտնականներն ապացուցել են, որ մանկության տարիներին ալերգիկ մթերքների օգտագործումը նվազեցնում է հասուն տարիքում ալերգիայի առաջացման վտանգը: Իրենց եզրակացությունները...
26.09.2016
Ծննդյան ամիսը մեծացնում կամ փոքրացնում է հետագայում ալերգիայի զարգացման ռիսկը, կարծում են բրիտանացի գիտնականները: Պարզվել է, որ աշնանը ծնվածներն ավելի հաճախ են...
23.03.2016
Ազդրի ալերգիա չառաջացնող նոր իմպլանտը կարող է օգնության հասնել հոդացավից տառապող մարդկանց, ովքեր չեն կարող օգտագործել դրա ավանդական մետաղական տարատեսակները: Այսպիսին են սարքի կլինիկական...
10.02.2016
Korrespondent.net-ի փոխանցմամբ՝ հետազոտողները վստահեցնում են, որ ալերգիան այն գինն է, որը մարդկությունը վճարում է մակաբույծներից փրկվելու համար։ Կենսաբաններն առաջին անգամ մոլեկուլյար մակարդակով նմանություն են...
02.11.2015
Warning: mysqli::query(): (HY000/1): Can't create/write to file '/var/tmp/MYZnsM2o' (Errcode: 28 - No space left on device) in /sites/med-practic.com/classes/DatabaseManager_2.1.php on line 1381
Fatal error: Uncaught Error: Call to a member function fetch_assoc() on bool in /sites/med-practic.com/classes/DatabaseManager_2.1.php:1384 Stack trace: #0 /sites/med-practic.com/classes/article_class.php(102): TableManager->querySelectClassic('SELECT a.id, a....', Array) #1 /sites/med-practic.com/includes/include_footer_amen_kard_hod.php(5): Article->SelectAmenakardacvatsArticles(1) #2 /sites/med-practic.com/includes/include_bottom.php(9): require_once('/sites/med-prac...') #3 /sites/med-practic.com/bottom.php(7): require_once('/sites/med-prac...') #4 /sites/med-practic.com/article_more.php(151): require_once('/sites/med-prac...') #5 {main} thrown in /sites/med-practic.com/classes/DatabaseManager_2.1.php on line 1384















Գիտական բժշկություն
Հիվանդություններ
Ավանդական բժշկություն
Առողջ ապրելակերպ
Կոսմետոլոգիա
Բժշկական իրավունք
Ալգորիթմեր, թեստեր
Թվեր, փաստեր, դեպքեր
Պատմական խրոնիկա
Աֆորիզմներ
Կարիերային սանդուղքով
Երեխա
Կին
Տղամարդ
Ռեյթինգային համակարգ