Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Ալերգոլոգիա

Ալերգիան այն գինն է, որը մարդկությունը վճարում է մակաբույծներից փրկվելու համար. հետազոտողներ. 1in.am

Ալերգիան այն գինն է, որը մարդկությունը վճարում է մակաբույծներից փրկվելու համար. հետազոտողներ. 1in.am

Korrespondent.net-ի փոխանցմամբ՝ հետազոտողները վստահեցնում են, որ ալերգիան այն գինն է, որը մարդկությունը վճարում է մակաբույծներից փրկվելու համար։ Կենսաբաններն առաջին անգամ մոլեկուլյար մակարդակով նմանություն են գտել բազմաբջիջ մակաբույծների սպիտակուցների և սննդի ու շրջակա միջավայրի այն սպիտակուցների միջև, որոնք ունակ են առաջացնել ալերգիկ ռեակցիաներ։

Հետազոտության արդյունքները հրապարակվել են PLOS Computational Biology պարբերականում։ Հետազոտության արդյունքները հաստատել են այն վարկածը, որ ալերգիկ արձագանքները շրջակա միջավայրի անվնաս նյութերին իմունային համակարգի սխալ պատասխանն է։ Մարդու իմունային համակարգը ձևավորվել է էվոլյուցիայի ընթացքում՝ պայքարելու համար մակաբույծ օրգանիզմների ու նրանց առաջացրած հիվանդությունների դեմ։

Բժշկության զարգացման հետ մեկտեղ ի հայտ եկավ հնարավորություն՝ դեղամիջոցների օգնությամբ ձերբազատվելու մակաբույծներից, սակայն դրանց վտարումից հետո մարդու իմունային համակարգը շարունակում է արձագանքել խթաններին և սննդում ու օդում դրանք ընդունել որպես իր ալերգեն թշնամիներ։

Սկզբնաղբյուր. 1in.am
Լուսանկարը. ilive.com.ua
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ