Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Ալերգոլոգիա

Ճապոնացի գիտնականները սննդային ալերգիայի բուժման մեթոդ են հայտնաբերել. med.news.am

Ճապոնացի գիտնականները սննդային ալերգիայի բուժման մեթոդ են հայտնաբերել. med.news.am

Ճապոնացի գիտնականները հայտնաբերել են նյութ, որը կարող է կանխել սննդային ալերգիան: Խոսքը պրոստագլանդիններ կոչվող լիպիդային ֆիզիոլոգիական նյութերի մասին է:

«Եթե մենք կարողանանք կիրառություն գտնել այս բացահայտմանը, դա հնարավորություն կտա ալերգիայի իսկական բուժման միջոցներ գտնել, այլ ոչ թե միայն թեթեւացնել դրա ախտանիշները», - հայտարարեց հետազոտողներից մեկը:

Փորձարկման ընթացքում ճապոնական գիտնականների մի խումբ, որը գլխավորում է Տոկիոյի համալսարանի պրոֆեսոր Տախակիսա Մուրատան, ուսումնասիրել է մաստոցիտների վրա պրոստոգլանդինների ազդեցությունը: Մաստոցինտները մարդու օրգանիզմում հիստամին են արտադրում, որոնք ալերգիայի պատճառ են: Ինչպես նշում են գիտնականները, պրոստոգլանդինների բարձր մակարդկը որոշ չափով նվազեցնում է մաստոցիտները:

Այսպես, նրանք հետազոտել են մկների երկու խմբի ախտանիշները, որոնցից մեկի մոտ գենետիկական ճանապարհով նվազեցվել է պրոստոգլանդիններ արտադրելու հնարավորությունը: Արդյունքում պարզվել է, որ այս նյութերի պարունակության ցածր մակարդակով մկների մոտ կտրուկ նվազել են սննդային ալերգիայի ախտանիշները՝ մաշկային բորբոքումն ու աղիքների գրգռվածությունը: Ներկայում գիտնականները փորձում են հասկանալ պրոստոգլանդինների միջոցով մաստոցիտների չեզոքացման մեխանիզմը:

Մինչ այս պահը գիտությանը չի հաջողվել սննդային ալերգիայի բուժման արդյունավետ միջոց մշակել, եւ դեպքերի մեծամասնությունում միայն մեղմվում են դրա ախտանիշները; Առանձին դեպքերում ալերգիայի դրսեւորումները կարող են հանգեցնել մահվան:

Սկզբնաղբյուր. med.news.am
Լուսանկարը. slawyanka.info
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ