Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Ալերգոլոգիա

Պրոբիոտիկները կարող են օգնել սեզոնային ալերգիայի դեմ պայքարում. news.am

Պրոբիոտիկները կարող են օգնել սեզոնային ալերգիայի դեմ պայքարում. news.am

Պրոբիոտիկները օգտակար են ոչ միայն աղեստամոքսային համակարգի եւ հոգեբանության համար, այլ նաեւ, պարզվում է, սեզոնային ալերգիայի համար: Այս մասին են հայտնում International Forum of Allergy & Rhinology ամսագրում լույս

 

Հետազոտության ընթացքում Vanderbilt University Medical Center-ի (Նեշվիլ) գիտնականները վերլուծել են 23 հետազոտության արդյունքները, որոնց մասնակցել է 1900 մարդ: Հետազոտություններից 17-ը ցույց են տվել, որ պրոբիոտիկները նկատելիորեն բարելավում են սեզոնային ալերգիայով տառապող մարդկանց ինքնազգացողությունը եւ դրական անդրադառնում նրանց կյանքի որակի վրա:

 

Ինչպես նշում է Ջասթին Թերները վերոնշյալ համալսարանից, այս հետազոտություններում օգտագործվել են տարբեր բակտերիաների շտամեր, տարբեր չափաբաժիններ եւ տարբեր պրոբիոտիկներ: Այնպես որ, դժվար թե կարելի լինի միանշանակ պնդել, որ մեծ քանակությամբ պրոբիոտիկները կարող են նվազեցնել ալերգիայի ախտանիշները: Եթե նույնիսկ մնացած հետազոտությունների շնորհիվ հնարավոր դառնա ապացուցել այդ կապը, դժվար թե բժիշկները համաձայն լինեն փոխել ներկայումս ընդունված բուժումը:

 

Միայն ԱՄՆ-ում սեզոնային ալերգիայով տառապում է 50 միլիոն մարդ: Ինչպես ցույց են տալիս հարցումների արդյունքները, ամերիկացիների մեծ մասը համոզված է, որ հակահիստամինային դեղամիջոցները լավագույն տարբերակ են այս երեւույթի դեմ պայքարելու համար:

Սկզբնաղբյուր. news.am
Լուսանկարը. leonidos.livejournal.com
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ