ԼՈՒՐԵՐ: Ալերգոլոգիա
Մարդկության կեսը 2015 թ. մոտ կտառապի ալերգիայի այս կամ այն տեսակով
Ռուսաստանի իմունոլոգիայի ինստիտուտի տվյալներով՝ «10 տարի առաջ ալերգիայով տառապում էր մարդկության միայն մեկ քառորդ մասը, իսկ այժմ՝ մեկ երրորդ»:
Վիճակագրությունը ցույց է տվել, որ Մոսկվայում գարնանային ալերգիայից տառապում է ամեն երրորդը, Նյու Յորքում՝ վեցերորդը, իսկ Բեռլինում՝ չորրորդը: Մինչդեռ գյուղական միջավայրում, որտեղ ալերգեններն ավելի քիչ են տարածված, այս հիվանդությունով տառապողներն էլ են համեմատաբար ավելի քիչ:
Հիվանդությունները, որոնք մենք հիմա ալերգիաներ ենք անվանում, հայտնի են եղել դեռ Հին Եգիպտոսի ժամանակաշրջանում:
Սակայն ժամանակակից աշխարհում ալերգիաներով հիվանդանալու պատճառներն ավելի շատ են, քան Հին Եգիպտոսում: Կարելի է նշել դրանցից միայն մի քանիսը՝ քիմիական միջոցները, դեղորայքները, գործարանների արտանետումները, գենետիկորեն փոփոխված սննդամթերքները: Դրանց ավելացրած ստանդարտ պատճառները՝ փոշին, կենդանիների մորթին, ծաղկափոշին:
Ալերգիաներից պաշտպանվելու համար սկզբում պետք է բացահայտել այն պատճառը, որից մարդու մոտ սկսվում է այդ հիվանդությունը: Հայտնաբերելուց հետո անհրաժեշտ է այդ ալերգենը հեռացնել մարդու կյանքից, սակայն, ցավոք, դա ոչ միշտ է հաջողվում անել: Այդ պատճառով էլ ստիպված մարդիկ դիմում են դեղորայքների: Սակայն հարկավոր է հիշել, որ յուրաքանչյուր դեղորայք ընդունելուց առաջ հարկավոր է խորհրդակցել բժշկի հետ:
Ալերգիայից խուսափելու մեկ այլ միջոց ևս կա. հարկավոր է միշտ «արթուն» պահել իմունային համակարգը:
ԱՀԿ-ի տվյալներով՝ վերջին տասնամյակում ալերգիկների թիվը 20 տոկոսով աճել է: Գիտնականների կանխատեսումներով՝ այս թիվը կշարունակի աճել այն պատճառով, որ ժամանակի ընթացքում ալերգիան խթանող բազմաթիվ գործոններ են առաջանում, որոնք կապված են մեր ապրելակերպի և աշխատանքի հետ: Հետաքրքիր փաստ, որը ստիպում է մտածել ոչ միայն ալերգիայով հիվանդանալու հավանականության, այլև բնապահպանական ֆոնի մասին, որն էլ ալերգիայի աճի հիմնական պատճառն է հանդիսանում:
04.08.2013 Կարդացեք նաև
26.09.2016
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
-
Ժողովրդական դեղամիջոցներ
-
Հղիություն. 4-րդ ամիս
-
Հղիություն. 7-րդ ամիս
-
«Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
-
Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
-
Հղիություն. 6-րդ ամիս
-
Ամուսնական առաջին գիշերը
-
Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
-
Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
-
Ընկերության մասին
-
Ինչպես ազատվել անցանկալի մազերից
-
Դդում
-
Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
-
Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
-
Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
-
Սեռական գրգռում
-
Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
-
Հղիություն. 1-ին ամիս
-
Չիչխանի օգտակար հատկությունները
-
Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
-
Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
-
Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
-
Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
-
Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
-
Դիմակներ` մազերի համար
-
Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
-
Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
-
Ընտրություն ըստ հորոսկոպի
-
Հղիությունը և նախապատրաստվելը դրան
-
Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
-
Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
-
Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
-
Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
-
Էկզեմայի տեսակները և բուժումը
-
Իրիդիոսքրինինգ
-
ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
-
Գամմա-դանակը նշտարի փոխարեն















Գիտական բժշկություն
Հիվանդություններ
Ավանդական բժշկություն
Առողջ ապրելակերպ
Կոսմետոլոգիա
Բժշկական իրավունք
Ալգորիթմեր, թեստեր
Թվեր, փաստեր, դեպքեր
Պատմական խրոնիկա
Աֆորիզմներ
Կարիերային սանդուղքով
Երեխա
Կին
Տղամարդ
Ռեյթինգային համակարգ