Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Ալերգոլոգիա

Հասարակածային գոտու բնակիչներն ավելի հակված են ասթմայով և ալերգիայով հիվանդանալուն

Հասարակածային գոտու բնակիչներն ավելի հակված են ասթմայով և ալերգիայով հիվանդանալուն

Հասարակածային երկրների բնակիչները մյուսներից շատ են հակված թոքերի հիվանդություններին, որոնցից են ալերգիան և ասթման: Նման եզրակացության են եկել ԱՄՆ-ի գիտնականները, գրում է Russia Today-ի ռուսական ծառայությունը:

 

Ըստ ամերիկյան գիտնականների հետազոտությունների՝ արեգակնային ճառագայթների ուղղակի ազդեցությունը մեծացնում է ալերգիայով կամ ասթմայով հիվանդանալու հավանականությունը: Աշխատանքը հրապարակվել էր Аnnals of Allergy, Asthma & Immunology ամսագրում:

 

Ուլտրամանուշակագույն ճառագայթները առավելագույնս ազդում են այն մարդկանց վրա, ովքեր մնում են հասարակածին մոտ: Այս ազդեցության բացական կողմ կարող է հանդիսանալ D վիտամինի ավելացումը. ենթադրվում է, որ  այն կարող է փոխել մարդու իմունային համակարգը, որոնց արդյունքում կարող է մեծանալ ալերգիայով և ասթմայով հիվանդանալու վտանգը:

 

Այս հետազոտության տարբերությունը կայանում է նրանում, որ այն ուսումնասիրում է հիվանդությամբ վարակվելու վտանգը կապված որևէ աշխարհագրական դիրքի հետ, իսկ նախորդները հիմնված էին կլիմայի, սոցիալական պայմանների և օդում տարբեր տեսակի ալերգիաների առկայության վրա:

Սկզբնաղբյուր. tert.am
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ