Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Անեսթեզիոլոգիա

Անզգայացման տակ գտնվող շատ պացիենտներ կարող են վիրահատության ընթացքում արթնանալ. med.news.am

Անզգայացման տակ գտնվող շատ պացիենտներ կարող են վիրահատության ընթացքում արթնանալ. med.news.am

Իրականում ավելի հաճախ են անզգայացման տակ գտնվող պացիենտները վիրահատության ընթացքում արթնանում, քան ընդունված է կարծել, զգուշացնում են Royal College Anaesthetists-ի մասնագետները:

Նրանց զեկույցի համաձայն` յուրաքանչյուր 19000 պացինետներից մեկը բախվում է այս խնդրի հետ, ինչը միայն Մեծ Բրիտանիայում տարեկան 160 մարդ է կազմում: Սակայն դանիացի մասնագետները կարծում են, որ այս տվյալները իրականությանը չեն համապատասխանում, և շատ ավելի դեպքերում է վիրահատության ընթացքում արթնացող հիվանդը ցավ ու սարսափ ապրում, որից անտեղյակ են մնում վիրահատողները:

 

Եթե անէստեզիոլոգներն արձանագրում են պացիենտի արթնանալը, ապա ավելացվում է անալգետիկների չափաբաժինն ու պացիենտը նորից քնում է: Սակայն որոշ պացիենտների մոտ արտաքին փոփոխություններ տեղի չեն ունենում և քնած են երեւում` չնայած նրան, որ իրականում ցավ ու սարսափ են ապրում՝ մասնակի պարալիզացման հետեւանքով չկարողանալով ի ցույց դնել:

Որոշ մարդիկ ավելի են հակված վիրահատության ընթացքում արթնանալուն: Նրանցից են հղի կանայք, մորբիդային ճարպակալում ունեցողները, որոշակի ինֆեկցիաներ ունեցող հիվանդները, զարգացման վերջին փուլերի քաղցկեղ ունեցողները:

Ինչպես նշում է պրոֆեսոր Ջենիֆեր Հանթերը, նյարդամկանային դեղորայքի ճիշտ մոնիտորինգը կարող է օգնել ռիսկի խմբում գտնվող մարդկանց:

Սկզբնաղբյուր. med.news.am
Լուսանկարը. hi-news.ru
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ