Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Ֆիզիոթերապիա

Ֆիզիոթերապիան ո՞ր դեպքերում կարող է փոխարինել դեղամիջոցներին. news.am

Ֆիզիոթերապիան ո՞ր դեպքերում կարող է փոխարինել դեղամիջոցներին. news.am

Ֆիզիոթերապիան ու վերականգնողական բժշկությունը որոշ դեպքերում կարող են փոխարինել դեղորայքային բուժմանը, ընդ որում, ոչ պակաս արդյունավետ: Շատ դեպքերում ֆիզիոթերապիան ու դեղորայքային բուժումը պետք է համատեղել:  NEWS.am Medicine-ի թղթակցի հետո զրույցում նման տեսակետ է հայտնել Բժշկական ռեաբիլիտացիայի ու կուրորտոլոգիայի ռուսական գիտական կենտրոնի ավագ գիտաշխատող Ալեքսանդր Շակուլան:

Նրա խոսքով, բուժման ֆիզիկական մեթոդներով դեղամիջոցների փոխարինումը բժշկության  կարեւոր ու հեռանկարային ուղղություններից է: Դեղագործական բիզնեսը մշտապես նորանոր դեղամիջոցներ է ստեղծում, որոնք մի շարք դեպքերում այնքան էլ անվտանգ չեն մարդու առողջության համար, նշեց մասնագետը: Իսկ ֆիզիկական բուժման մեթոդները, մասնավորապես, ֆիզիոթերապիան, շատ դեպքերում կարող են արդյունավետորեն փոխարինել թանկարժեք դեղամիջոցներին:

Բնականաբար, դեղամիջոցները ֆիզիոթերապիայով փոխարինելը ոչ բոլոր դեպքերում է հնարավոր: Ինչպես նշեց մասնագետը, եթե խոսքը ինֆեկցիոն հիվանդությունների կամ սուր վիճակների մասին է, երբ մարդուն անհապաղ օգնություն է պետք, ֆիզիոթերապիան անօգուտ է, դեղամիջոցներ են պետք: Բայց երբ խոսքը վերականգնողական բուժման, ռեաբիլիտացիայի մասին է՝ ապա այս դեպքերում ֆիզիկական բուժման մեթոդների մասնաբաժինը պետք է գերազանցի դեղամիջոցային բուժման մասնաբաժնին:

Օրինակ, ֆիզիոթերապիան ու ռեաբիլիտացիոն բժշկությունն անփոխարինելի են սրտանոթային հիավնդություններից հետո վերականգնվելու տեսակետից: Անկախ նրանից, թե որքան դեղորայք է մարդն ընդունել, միեւնույն է, նրան վերականգնողական թերապիա ու կենսակերպի փոփոխություն է պետք: Ֆիզիոթերապիան նաեւ հաճախ է օգտագործվում հենաշարժային համակարգի թե՛ բնածին, թե՛ ձեռքբերովի հիվանդությունների, եւ  աղեստամոքսային տրակտի հիվանդությունների ու պաթոլոգիաների դեպքում: Հիվանդներին սովորեցնում են քայլել, ճիշտ կենսակերպ վարել ու իրենց հիվանդությունների պայմաններում կյանքի հնարավոր առավելագույն որակ ապահովել: Այդ ամենը միայն դեղամիջոցների օգնությամբ անելն անհնար է:

Հիշեցնենք, որ ֆիզիոթերապիան ու ռեաբիլիտացիոն բժշկությունը բժշկության առավել արագ զարգացող ուղղություններից է, որի հիմնական խնդիրն է օգնել մարդկանց վերականգնվել հիվանդություններից հետո, նաեւ վերականգնել ֆիզիկական ու հոգեկան սահմանափակ հնարավորություններով մարդկանց աշխատունակությունն ու առողջությունը:

Սկզբնաղբյուր. news.am
Լուսանկարը. primeanswers.org
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ