Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Թերապիա

Մասնագետները մեծ կապ են տեսնում շնչուղիների եւ հիվանդ ատամների միջեւ

Մասնագետները մեծ կապ են տեսնում շնչուղիների եւ հիվանդ ատամների միջեւ

Բոլորին հայտնի է, որ մարդու բերանի խոռոչի վիճակը անդրադառնում է ամբողջ օրգանիզմի վրա: Հիվանդ ատամը կարող է վարակի աղբյուր հանդիսանալ, որն էլ իր հերթին բացասաբար կազդի ներքին օրգանների վրա:

 

Բուֆալոյի համալսարանի գիտնականների կատարած հետազոտությունների արդյունքում պարզվել է, որատամների եւ լնդերի հիվանդություններն էականորեն մեծացնում են շնչուղիների հիվանդություններով հիվանդանալու ռիսկը` բրոնխիտ եւ այլն:

 

Ենթադրվում է, որ բերանի խոռոչի նորմալ միկրոֆլորայի խանգարումը հանգեցնում է միկրոբիոլոգիական փոփոխությունների, ինչի արդյունքում օրգանիզմի դիմադրողականությունն ընկնում է, եւ այն չի կարողանում պայքարել ախտածին միկրոբների դեմ: Բնականաբար, բրոնխիտի պատճառը միայն փչացած ատամները չեն, բայց այն մեծ նպաստող գործոն է հանդիսանում:

Սկզբնաղբյուր. 168.am
Լուսանկարը. http://www.polismed.com
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ