ԼՈՒՐԵՐ: Թերապիա
ԵՊԲՀ. Բնական աղետից հետո ինսուլտի և սրտի կաթվածի հավանականությունը 3 անգամ ավելի մեծ է
Վերջին տարիներին հումանիտար արտակարգ իրավիճակները գնալով ավելի բարդ ու փոխկապակցված են դառնում։ Սովն ու առաջին անհրաժեշտության պարագաների պակասը խորացնում են աշխարհաքաղաքական հակամարտությունները, շրջակա միջավայրի դեգրադացիան և կլիմայի փոփոխությունը հանգեցնում են ավելի հաճախակի և ծայրահեղ բնական աղետների:
Ոչ վարակիչ հիվանդությունները, ինչպիսիք են սրտանոթային հիվանդությունները, քաղցկեղը, քրոնիկ շնչառական հիվանդությունները և շաքարային դիաբետը, պատասխանատու են ամբողջ աշխարհում մահացությունների 75%-ի համար: Կլիմայական արտակարգ իրավիճակներից տուժած մարդիկ ավելի մեծ ռիսկի են ենթարկվում: Ենթադրվում է, որ բնական աղետներիից հետո ինսուլտների և սրտի կաթվածների հավանականությունը 3 անգամ ավելի մեծ է: Այնուամենայնիվ, ոչ վարակիչ հիվանդությունների բուժումը հաճախ ներառված չի լինում արտակարգ իրավիճակների պատրաստվածության և արձագանքման ստանդարտ ծրագրի մեջ, որի նպատակն է բավարարել առավել հրատապ կարիքները:
Մարդկանց առողջության վրա ազդող ճգնաժամերի թիվն աճում է։ 2023 թվականի ընթացքում ԱՀԿ-ն արձանագրել է 65 դասակարգված առողջապահական արտակարգ իրավիճակ ամբողջ աշխարհում՝ մեկ տասնամյակ առաջվա 40-ի համեմատ: Նույն 2023թ.-ին ՄԱԿ-ը հրապարակել է 43 արտակարգ իրավիճակների հայտարարություն՝ 29 երկրներում աջակցության ընդլայնման համար, ինչը վերջին տասնամյակների ամենաբարձր ցուցանիշն է: ՄԱԿ-ի գնահատմամբ՝ 2024թ.-ին 300 միլիոն մարդ մարդասիրական օգնության և պաշտպանության կարիք կունենա, ընդ որում կեսից ավելին (165.7 միլիոն) շտապ բժշկական օգնության կարիք կունենա:
Մարդիկ, ովքեր ապրում են ոչ վարակիչ հիվանդություններով մարդասիրական ճգնաժամերի պայմաններում, ավելի հավանական է, որ բախվեն իրենց վիճակի վատթարացման՝ տրավմայի, սթրեսի կամ դեղորայքի և բժշկական ծառայությունների անհասանելի լինելու պատճառով: Կարիքները հսկայական են, իսկ ռեսուրսները` ոչ:
Այնուամենայնիվ, շատ ավելին անելու կարիք կա: Որոշ մասնագիտացված ծառայություններ, ինչպիսիք են դիալիզը կամ քաղցկեղի բուժումը, պահանջում են հատուկ պլանավորում և հարմարեցում արտակարգ իրավիճակների ժամանակ, և անհրաժեշտ է ավելի շատ տեղեկատվություն՝ ոչ վարակիչ հիվանդություններն ավելի լավ ինտեգրելու և դրանց արձագանքելու արտակարգ իրավիճակների պատրաստվածության գործընթացի ժամանակ:
Ոչ վարակիչ հիվանդությունները շարունակում են մնալ մարդասիրական օգնության անտեսված կողմը` տեխնիկական և գործառնական մեխանիզմների կառավարման զգալի բացերի, կարողությունների և ռեսուրսների պակասի պատճառով:
05.06.2024 Կարդացեք նաև
13.03.2019
06.03.2019
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
-
Ժողովրդական դեղամիջոցներ
-
Հղիություն. 4-րդ ամիս
-
Հղիություն. 7-րդ ամիս
-
Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
-
«Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
-
Հղիություն. 6-րդ ամիս
-
Ամուսնական առաջին գիշերը
-
Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
-
Ընկերության մասին
-
Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
-
Ինչպես ազատվել անցանկալի մազերից
-
Դդում
-
Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
-
Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
-
Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
-
Սեռական գրգռում
-
Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
-
Հղիություն. 1-ին ամիս
-
Չիչխանի օգտակար հատկությունները
-
Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
-
Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
-
Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
-
Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
-
Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
-
Դիմակներ` մազերի համար
-
Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
-
Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
-
Ընտրություն ըստ հորոսկոպի
-
Հղիությունը և նախապատրաստվելը դրան
-
Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
-
Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
-
Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
-
Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
-
Էկզեմայի տեսակները և բուժումը
-
Իրիդիոսքրինինգ
-
ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
-
Գամմա-դանակը նշտարի փոխարեն















Գիտական բժշկություն
Հիվանդություններ
Ավանդական բժշկություն
Առողջ ապրելակերպ
Կոսմետոլոգիա
Բժշկական իրավունք
Ալգորիթմեր, թեստեր
Թվեր, փաստեր, դեպքեր
Պատմական խրոնիկա
Աֆորիզմներ
Կարիերային սանդուղքով
Երեխա
Կին
Տղամարդ
Ռեյթինգային համակարգ