ԼՈՒՐԵՐ: Թերապիա
Ի՞նչ է կենսակտիվ հավելումը. armeniamedicalcenter.am

1975 թվականին ԱՄՆ – ԽՍՀՄ բժշկա-կենսաբանական հատուկ համագումարին քննարկվեցին որոշ խմբի միացություններ, որոնք ունակ են քիչ քանակով առաջացնել արտահայտված ֆիզիոլոգիական արդյունք: Դրանք անվանվեցին կենսակտիվ հավելումներ` ԿՀ (биологически активные добавки: БАД), կամ միկրոնուտրիենտներ: Դրանց մեջ են մտնում ալկալոիդներ, հորմոններ, հորմոն հիշեցնող միացություններ, վիտամիններ, միկրոէլեմենտներ, բիոգենային ամիններ, նեյրոմեդիատորներ, նյութեր, որոնք օժտված են ֆարմակոլոգիական ակտիվությամբ:
ԿՀ մեծամասնությունը պարունակում է սովորական սննդամթերքում: Շատերն անգամ մթերքներում պարունակում են ավելի մեծ քանակով, քան դեղագործների կողմից ընդունված դեղաչափերը:
Ամեն դեպքում, կյանք մտավ բժշկության նոր ուղղություն, որի խնդիրն էր ստեղծել և օգտագործել տարբեր բնույթի և կազմության ԿՀ-ներ:
ԿՀ-ը բնական կամ բնականին փոխարինող ֆարմակոլոգիական կոմպլեքսներ են, որոնք ներառում են էսենցիալ սննդային նյութեր և անհրաժեշտ են օրգանիզմի արդյունավետ գործունեության համար: Դրանք անմիջապես ավելացվում են նաև սննդամթերքին:
ԿՀ-ներն իրենց բնույթով կարող են լինել բուսական, կենդանական, հանքային, միկրոբային ծագման, կամ ունենալ համակցված կազմ:
ԿՀ-ներն առանձին խմբի դեղորայքային նյութեր են
Բժշկական գործունեությունը վկայում է այն մասին, որ ԿՀ կազմի մեջ մտնող բուսական և կենդանական ծագման կենսակտիվ նյութերը մի շարք առավելություններ ունեն սինթետիկ և բազմաբնույթ դեղերի նկատմամբ:
ԿՀ-ում ազդող նյութի քանակը ցածր է թերապևտիկ դոզայից, իսկ օրգանիզմի վրա ազդեցությունը ֆիզիոլոգիական սահմաններից բարձր է: Ընդ որում, ֆիզիոլոգիական նորման տարբեր է և անհատական` տարբեր մարդկանց մոտ, կախված մետաբոլիզմից, առողջական վիճակից, ապրելակերպից և այլ գործոններից: ԿՀ-ն ազդում է մեղմ և երկարատև, տոքսիկ չէ, օրգանզմի կողմից ընդունվում է շատ լավ և չի կուտակվում օրգանիզմում, հազվադեպ են դիտվում ալերգիա և բարդություններ:
ԿՀ-ը հաճախ շփոթում են սննդային հավելումների հետ. մինչդեռ դրանք բոլորովին տարբեր են. սննդային հավելումները քիմիական նյութեր և բնական միացություններ են, որոնք ավելացվում են մթերքի որակը լավացնելու համար.
- կոնսերվանտներ` երկարացնում են պահպանման ժամկետը,
- ներկանյութեր,
- արոմատիզատորներ,
- ծտացնող, դոնդողի վերածող նյութեր,
- էմուլգատորներ,
- հակաօքսիդանտներ,
- ֆերմենտներ,
- ծավալ մեծացնող նյութեր:
Սննդային հավելումները սննդային նշանակություն չունեն, չեն մասնակցում նյութափոխանակությանը, հյուսվածքների և օրգան-համակարգերի կառուցվածքային գործընթացներին: Նրանք, լավագույն դեպքում, չեզոք են, իսկ որոշ դեպքերում կարող են ինտոքսիկացիայի և ալերգիայի պատճառ դառնալ:

Կարդացեք նաև

«Նաիրի» բժշկական կենտրոնում գործում է բուժական պլազմաֆերեզի ծառայություն, որն իրականացվում է ամբուլատոր։ Պլազմաֆերեզը բազմաթիվ հիվանդությունների բուժման ժամանակակից, անվիճելի մեթոդ է և հիմնված է...


Ավելի վաղ գիտնականներն արդեն խոսել են այն մասին, որ քնի պակասը մարդուն դարձնում է առավել ընկալ հիվանդությունների նկատմամբ: Նոր հետազոտություններով դա հաստատվել է կոնկրետ թվերի լեզվով` «փորձ` սենսոր թևնոցներով»...


Բոլորը ինչ-որ պահի իրենց հարց են տալիս, թե ինչու է մարդը հիվանդանում, ինչո՞ւ ոմանք հաճախ են հիվանդանում, մյուսները` գրեթե չեն հիվանդանում: Դրանց պատասխանը մեկն է՝ օրգանիզմի իմունիտետի վիճակը...


Վաղ ճերմակելը կարող է հուշել զարկերակների վնասման, սիրտ-անոթային հիվանդությունների մասին, կարծում են գիտնականները: Մասնագետները 545 մարդկանց մասնակցությամբ հետազոտություններ են անցկացրել...


Նոր հետազոտության ժամանակ Պարկինսոնով հիվանդներին տվել են պլացեբո՝ խոստանալով 75%-ով բարձրացնել դոֆամինի արտադրությունը: Հենց այս նյարդամիջնորդանյութի անբավարարությամբ է պայմանավորված հիվանդության զարգացումը...


Մասնագետների կարծիքով ցավազրկող պրեպարատների ազդեցությունն ուռճացված է և չի համապատասխանում իրականությանը: Գիտնականները հետազոտություն են իրականացրել, որի ժամանակ ուշադրությունը կենտրոնացրել են ցավազրկող...


Կանայք, ովքեր երկար ժամանակ հակաբիոտիկ են օգտագործում, ենթարկվում են ինֆարկտի և ինսուլտի բարձրացած ռիսկի, ցույց են տվել European Heart Journal-ում հրապարակված նոր հետազոտությունները...


Նրանք փորձեր են կատարել կրծողների հետ և բացահայտել, որ մկների մոտ տենդը փոխում է մակերեսային սպիտակուցներն իմունային բջիջների, ինչպիսիք են լիմֆոցիտները՝ բջիջները դարձնելով ավելի շարժուն: Դա բջիջներին հնարավորություն է...


Ինչո՞ւ է մտերիմ մարդու կորուստն ուղղակի իմաստով «կոտրում սիրտը»: Էքստրեմալ էմոցիոնալ սթրեսն առաջացնում է իմուն համակարգի իսկական փոթորիկ, որի արդյունքում գլխավոր պոմպը հյուծվում է...


ԱՄՆ-ի մասնագետները կիսվեցին հարբուխի մասին քիչ հայտնի տվյալներով: Նրանք պնդում են, որ քթից արտադրությունը իմունային համակարգի վիճակի մարկեր է: Ամերիկացի քիմիկոսների միության համաժողովին...


Ականջներում առկա տհաճ աղմուկը որոշ մարդկանց մոտ իսկական խուճապ է առաջացնում: Վերջերս բժիշկները փորձել են բացատրել, թե ինչ է նշանակում այդ տհաճ զգացողությունը: Այն կարող է առաջանալ ո՛չ միայն հիվանդների...


Ավելորդ քաշը մարդու կյանքը կարճացնում է 3 տարով, իսկ լուրջ ճարպակալումը հանգեցնում է ժամանակից 10 տարի վաղ մահվան: Այս մասին հայտնում են Օքսֆորդի համալսարանի գիտնականները Lancet ամսագրում...





ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
-
Ժողովրդական դեղամիջոցներ
-
Հղիություն. 4-րդ ամիս
-
Հղիություն. 7-րդ ամիս
-
Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
-
Հղիություն. 6-րդ ամիս
-
«Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
-
Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
-
Ինչպես ազատվել անցանկալի մազերից
-
Ընկերության մասին
-
Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
-
Ամուսնական առաջին գիշերը
-
Դդում
-
Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
-
Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
-
Սեռական գրգռում
-
Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
-
Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
-
Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
-
Չիչխանի օգտակար հատկությունները
-
Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
-
Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
-
Դիմակներ` մազերի համար
-
Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
-
Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
-
Հղիություն. 1-ին ամիս
-
Ընտրություն ըստ հորոսկոպի
-
Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
-
Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
-
Հղիությունը և նախապատրաստվելը դրան
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
-
Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
-
Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
-
Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
-
Էկզեմայի տեսակները և բուժումը
-
ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
-
Իրիդիոսքրինինգ
-
Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
-
Գամմա-դանակը նշտարի փոխարեն