ԼՈՒՐԵՐ: Թերապիա
Հակաբիոտիկների օգտագործումը մեծացնում է ինֆարկտի և ինսուլտի վտանգը մեծահասակ կանանց մոտ. armeniamedicalcenter.am
Կանայք, ովքեր երկար ժամանակ հակաբիոտիկ են օգտագործում, ենթարկվում են ինֆարկտի և ինսուլտի բարձրացած ռիսկի, ցույց են տվել European Heart Journal-ում հրապարակված նոր հետազոտությունները:
Հետազոտությունն ընդգրկել է 36500 կին: Նրա տվյալներից հետևում է, որ 60 տարեկան և ավելի տարիք ունեցող կանայք, որոնք հակաբիոտիկ են ընդունել երկու ամիս և ավելի, ունեցել են սիրտ-անոթային հիվանդությունների զարգացման շատ մեծ ռիսկ: Հակաբիոտիկների երկարատև ընդունումը վտանգ է ներկայացնում նաև միջին տարիքի կանանց մոտ /40-59 տարեկան/: Բայց այդ վտանգը չի նկատվել երիտասարդ կանանց մոտ՝ 20-39 տարեկան:
Հետազոտության գլխավոր հեղինակը, պրոֆեսոր Լու Ցին Տուլեյն ամերիկյան Համալսարանից, նշում է, որ այդ վտանգի հնարավոր պատճառը կայանում է այն բանում, որ հակաբիոտիկները աղիներում փոխում են նիկրոօրգանիզմների հավասարակշռությունը, քայքայելով ՛՛օգտակար՛՛ պրոբիոտիկ բակտերիաները և մեծացնելով վիրուսների, բակտերիաների և այլ միկրոօրգանիզմների տարածումն այտեղ, որոնք կարող են հիվանդությունների պատճառ դառնալ:
Գիտնականները հետազոտել են 36429 կանանց, որոնք մասնակցել են բուժքույրերի առողջության հետազոտմանը: Տվյալներն ուսումնասիրվել են 2004-ից մինչև 2012 թ: 2004 թ-ին կանայք եղել են 60 տարեկան և ավելի, նրանց հարցրել են երիտասարդ տարիքում օգտագործած հակաբիոտիկների տևողությունը՝ 20-39, միջին տարիքում՝ 40-59 և ավելի ուշ՝ 60 և ավելի տարիքում: Հետազոտվողներին բաժանել են 4 խմբի. Առաջինում երբևիցե անտիբիոտիկ չստացածներ, 15 օրից պակաս օգտագործողներ, 15 օրից մինչև 2 ամիս օգտագործոներ, մյուս խումբը՝ 2 ամիս և ավելի օգտագործածներ:
Այնուհետև կանանց հետևել են 8 տարվա ընթացքում, 2 տարին մեկ գրանցելով հակաբիոտիկների օգտագործման փաստերը: Այդ ընթացքում 1056 մասնակիցների մոտ զարգացան սիրտ-անոթային հիվանդություններ:
Նկատվել է, որ 2 ամսից ավելի հակաբիոտիկ օգտագործելիս մեծ տարիքում, 32 տոկոսով բարձրացրել է սիրտ-անոթային հիվանդությունների վտանգը, համեմատած անտիբիոտիկ չօգտագործածների հետ:
Այս տվյալները նշանակում են, որ մեծ տարիքում 2 և ավելի ամիս հակաբիոտիկ օգտագործողների մոտ 1000-ից 6-ի մոտ զարգանում է սիրտ-անոթային հիվանդություն, իսկ հակաբիոտիկ չօգտագործողների մոտ դա 1000-ից 3-ի մոտ է լինում:
Հակաբիոտիկների օգտագործման ամենատարածված պատճառները եղել են ռեսպիրատոր ինֆեկցիաները, միզուղիների ինֆեկցիաները և ատամների խնդիրները:
Պրոֆեսոր Լու Ցին ասել է, որ հետազոտությունը ցույց է տվել, որ հակաիբիոտիկներ պետք է օգտագործել միայն այն ժամանակ, երբ առանց դրանց պարզապես հնարավոր չէ: Եվ, հաշվի առնելով կուտակային կողմնակի ազդեցությունները, որքան կարճ լինի դրանց ընդունումը, այնքան լավ:
06.06.2019 Կարդացեք նաև
13.03.2019
06.03.2019
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
-
«Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
-
Ժողովրդական դեղամիջոցներ
-
Հղիություն. 4-րդ ամիս
-
Հղիություն. 7-րդ ամիս
-
Հղիություն. 6-րդ ամիս
-
Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
-
Ամուսնական առաջին գիշերը
-
Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
-
Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
-
Ընկերության մասին
-
Ինչպես ազատվել անցանկալի մազերից
-
Դդում
-
Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
-
Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
-
Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
-
Սեռական գրգռում
-
Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
-
Հղիություն. 1-ին ամիս
-
Չիչխանի օգտակար հատկությունները
-
Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
-
Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
-
Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
-
Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
-
Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
-
Դիմակներ` մազերի համար
-
Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
-
Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
-
Ընտրություն ըստ հորոսկոպի
-
Հղիությունը և նախապատրաստվելը դրան
-
Հղիություն. 9-րդ ամիս
-
Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
- Շաքարային դիաբետի բուժման ժամանակակից մոտեցումները
-
Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
-
Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
-
Հղիություն. 8-րդ ամիս
-
Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
- Ցերվիցիտի (էնդոցերվիցիտի) կլնիկաձևաբանական բնութագիրը (գրական ակնարկ)















Գիտական բժշկություն
Հիվանդություններ
Ավանդական բժշկություն
Առողջ ապրելակերպ
Կոսմետոլոգիա
Բժշկական իրավունք
Ալգորիթմեր, թեստեր
Թվեր, փաստեր, դեպքեր
Պատմական խրոնիկա
Աֆորիզմներ
Կարիերային սանդուղքով
Երեխա
Կին
Տղամարդ
Ռեյթինգային համակարգ