Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Թերապիա

Բժիշկները հույս ունեն, որ ցողունային բջիջները կհաղթահարեն ծանր հիվանդությունները. biostem.am

Բժիշկները հույս ունեն, որ ցողունային բջիջները կհաղթահարեն ծանր հիվանդությունները. biostem.am

Չինացի գիտնականները պլանավորում են պարզել, արդյո՞ք հնարավոր է սաղմնային ցողունային բջիջների օգնությամբ բուժել Պարկինսոնի հիվանդությունը և կուրությունը: Հիշեցնենք, որ պլյուրիպոտենտ բջիջները կարող են առաջացնել մեծահասակ օրգանիզմի ցանկացած տեսակի բջիջ: Եթե փորձարկման արդյուքները դրական լինեն, ամբողջ աշխարհում կփոխվեն բուժման ստանդարտները, հաղորդում է Science World Report-ը:

Փորձարկումները կսկսվեն մոտակա ամիսներին: Դրանք կղեկավարեն Չժենչժոու քաղաքի բժիշկները: Մասնագետների մի խումբը պատրաստվում է Պարկինսոնիզմով հիվանդների ուղեղ ներմուծել սաղմնային ցողունային բջիջներ: Հետազոտողները ենթադրում են, որ մեթոդը կօգնի հաղթահարել հիվանդության ախտանիշները: Բժիշկների մյուս խումբը կաշխատի տեսողությունը կորցրած մարդկանց հետ: Այս հիվանդների մոտ ցանցենու մահացած բջիջները կփոխարինվեն սաղմնային ցողունային բջիջներով:

Գիտնականները համոզված են` արդյունքներն իրենց երկար սպասել չեն տա: Չինական գիտությունների ակադեմիայի Կենդանաբանության ինստիտուտի հետազոտող Ցի Չժոուն ասաց, որ կենդանիների վրա իրականացված ուսումնասիրությունները 4 տարիների ընթացքում տվել են հուսադրող արդյունքներ: Մասնագետները ցանկանում են նաև լուծել էթիկական հարցերը, և բարձրացնել ցողունային բջիջներով բուժման անվտանգությունը:

Սկզբնաղբյուր. biostem.am
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ